Covid 19-ը իրավիճակ էր, որը մեզ տվեց կարգավիճակ. Գյումրու դրամատիկականը համավարակը հաղթահարում է անցնցում

2020-ի խաղացանկն էլ էր հստակ, հյուրախաղերի օրակարգն ու ուղղությունն էլ. Գյումրու դրամատիկականը մտադիր էր այս տարին ևս շարունակել նախորդի ոգով՝ բուռն թատերական կյանքով ու լեփ-լեցուն դահլիճով:

Տարին սկսվեց «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորմամբ: Ֆիլմը հաջողությամբ նկարահանվեց հենց Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում:

Սրան հաջորդելու էին առաջնախաղեր, որոնցից միայն մեկը հնարավոր եղավ կյանքի կոչել՝ «Հասմիկ» մոնոներկայացման մասին է խոսքը:

Վերջին ներկայացումն աճեմյանցիները խաղացել են մարտի 12-ին: Նախատեսել էին յուրաքանչյուր ամիս մինչ 18  ներկայացում ունենալ: Մարտի 16-ին արտակարգ դրություն հաստատվելուց հետո մինչեւ օրս, սակայն, Գյումրու դրամատիկականը ոչ մի ներկայացում չի խաղացել:

Այդ օրերին, թատրոնում սկսած աշխատանքը դադարեցրեց նաև ՀՀ ժողովրդական արտիստ  Վահե Շահվերդյանը: Վերջինս աշխատում էր Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք» ներկայացման վրա: ՀԺ-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասաց, այս պահին էլ  այդ աշխատանքը դադարեցված է, իսկ արտակարգ դրության ժամանակահատվածում մի քանի արխիվային ներկայացումներ օնլայն հարթակում են ցուցադրել:

Այն պահից, երբ պարետատունը գնաց սահմանափակումների որոշակի թուլացման, աննկատ ու քիչ-քիչ, սակայն սկսեց բաբախել նաև թատրոնի սիրտը: «Մտածեցինք, որ պետք է չմատնվենք պարապուրդի և շատ արագ նախաձեռնեցինք երկու նոր ներկայացում, որոնցում ընդգրկված են հիմնականում երիտասարդ դերասանները: Տարիքի առումով խոցելի խմբում գտնվող մեր դերասաններն այս պահին չունեն զբաղվածություն: Ներկայացումներից մեկը ես եմ սկսել, դա գյումրեցի ժամանակակից դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի պիեսն է: Շատ հետաքրքիր աշխատանք է, և հիմա վերջին փորձերն են ընթացքի մեջ:  Նախնական վերնագիրը՝ «Քեյս» (ճամպրուկ)»,- պատմեց Հարությունյանը:

Սրան զուգահեռ նոր աշխատանք է սկսել դրամատիկականի երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը: Իսպանացի դրամատուրգ Անտոնիո Բոերո Վալեյխոյի «Բոցավառ խավարում» ներկայացման կազմում միայն երիտասարդ դերասաններ են ընդգրկված: Այս ներկայացման փորձերը, սակայն կարճ ժամանակով դադարեցված են հիմա:

«Եվ, երբ ամեն ինչ ավարտվի, Գյումրու դրամատիկականն արդեն պատրաստի երկու նոր ներկայացում կունենա»,-վստահ է տնօրենը:

Covid 19-ը Գյումրու այս թատրոնը հաղթահարում է անցնցում, եւ փայլուն հաջողություններով: «Քո հեքիաթը». սա նոր նախագիծ է, որն աճեմյանցիներն իրականացրել են համավարակի օրերին:

Այս երկու նոր ներկայացումներից զատ, աճեմյանցիներն արդեն պատրաստի ու կարևոր այլ նախագիծ են ներկայացնում: Պատանի հանդիսատեսը թատրոն գալ չի կարող դեռ, սակայն ներկայացում դիտելու հնարավորություն կունենա:

«Գյումրու թատրոնի աջակցության հիմնադրամը մասնակցեց ԿԳՄՍՆ-ի հայտարարած դրամաշնորհային ծրագրին: Երաժշտական-թատերական նախագծի շրջանակներում նախարարության աջակցությամբ նկարահանվել է 20 մանկական երաժշտական-ներկայացում:  Շեշտը հատկապես ազգային հեքիաթների վրա է դրվել: Հեքիաթասացը պատմում է, երեխաներն էլ դիտում են: Այս հեքիթաները երեխաներին հասանելի կլինեն սկսած սեպտեմբերից: Թումանյան, Խնկոյան, Մխիթար Գոշ, Այգեկցի, ինչպես նաև ժամանակակից  հեղինակների ստեղծագործություններ են նկարահանվել:

Այս ձևաչափը նորություն էր, և առաջին անգամ էինք նկարահանում, որտեղ ոչ միայն  դերասանը պատմում է հեքիաթն, այլև տեսնում են պատմածը»,- նախագիծը ներկայացրեց  Լյուդվիգ Հարությունյանը:

Առաջին հեքիաթը հասանելի կլինի ԿԳՄՍՆ պաշտոնական էջով, այնուհետ Դրամատիկականի ֆեյսբուքի էջով: Կա նախնական պայմանավորվածություն, որ «Քո հեքիաթը» նախագծի հեքիթաների շարքը եթեր հեռարձակվի նաև մարզային հեռուստաընկերությունների միջոցով:

Սեպտեմբերին դրամատիկականին նոր  շունչ կբերի Վարդան Պետրոսյանը: Աճեմյանցիների հետ համատեղ դերասանը կբեմադրի «Վերելք» ներկայացումը, որի գլխավոր հերոսը հենց ինքը՝ Վարդան Պետրոսյանն է:

Կորոնավիրուսից դրամատիկականը մինչ այս պահը պատվով է դուրս եկել նաև ֆինանսական հարթակում: Անկախ իրենց կամքից ոչինչ չեն արել, սակայն առաջին փուլում՝ երեք ամիսների համար պետությունից իրենց հասանելիք գումարներն ամբողջությամբ ստացել են, նախարարության աջակցությամբ բոլորը վճարվել են սովորականի նման, կրճատումներ չեն ունեցել:

Տնօրենն այս պահին, սակայն, փոքր-ինչ անհանգիստ է: Ասում է  արդեն ֆինանսական որոշակի խնդիրներ են առաջացել: Աշխատավարձի ֆոնդից բացի կա նաև շենքի պահպանման և շատ այլ ծախսեր: «Մեզ համար և խորթ էր 6 ամիս ներկայացում չխաղալը, և գումար չունենալը: Գյումրու դրամատիկականը մշտապես աշխատել և իր խնդիրները լուծել է, դրա վառ ապացույցը մեր նախորդ տարվա ցուցանիշն է: Բայց նաև ասեմ, որ լավատես եմ, և հավատում եմ, որ խնդիրներ չեն առաջանալու, նամակ եմ գրել նախարարությանն ու սպասում եմ պատասխանին: Աջակցությունն այս պահին պետք է, որպեսզի կարողանանք մեր ամբողջ աշխատակազմին կրկին ամբողջությամբ վճարել աշխատավարձ, մինչև պարետատնից համապատասխան հրահանգ ունենանք, անցնենք բնականոն աշխատանքի, ներկայացում խաղանք, և մեր խնդիրները մենք լուծենք կրկին»,-ասաց Հարությունյանը:

Սեպտեմբերի 1-ին աճեմյանիցներն անակնկալ ունեն երեխաների համար: Մարտի 14-ին չկայացած առաջնախաղը հենց այդ օրն էլ կլինի: Քանի որ պարետատունը թույլ է տալիս բացօթյա ներկայացում խաղալ, իրենք էլ պայմանավորվածություն են ձեռք բերել Գյումրու Հայորդյաց տան տնօրենի հետ, որպեսզի հաստատության բակում երեխաներին ներկայանան «Կոմպոտը, Կորժիկը, Կարամելկան» տոնական շոու-ներկայացմամբ:

Եթե առաջին բացօթյա ներկայացումը հաջողվի, կմտածեն նորերի մասին: Սակայն Գյումրու եղանակային պայմանները  հազիվ թե թույլ տան դրսում շարունակել նման գործունեությունը: Դրանից բացի նաև տեխնիկական հավելյալ խնդիրներ են ծագում՝ կապված ձայնի, արձագանքի, դեկորացիաների հետ:

«Բայց ճշմարտությունը մեկն է, և ես ուզում եմ դա անպայման ասել. ազնիվը կենդանի թատրոնն է, երբ դերասանը բեմում է, իսկ հանդիսատեսը դահլիճում զգում է դերասանի շունչը, ունենում նույն ապրումներն, ինչ դերասանը բեմի վրա, այսինքն փոխադարձ զգայական դաշտ կա»,- անկեղծացավ Լյուդվիգ Հարությունյանը:

Covid-ն ի՞նչ փորձառություն ավելացրեց: ՀԺ-ի հարցին ի պատասխան Հարությունյանն ասաց՝ դա իրավիճակ էր, որը մեզ տվեց կարգավիճակ: «Մեր դեմ նոր մարտահրավերներ ծագեցին, և պետք է կարողանայինք մեզ ճիշտ դրսևորել: Սա նոր հնարավորությունների ու փնտրտուքների ժամանակահատված էր նաև:  Ստեղծագործող մարդու համար դադարն ամենավատն էր, որը կարող էինք պատկերացնել: Ունեցանք հնարավորություն նորովի գնահատելու մեր յուրաքանչյուր ժամն ու օրը: Ռիսկային խմբում գտնվող դերասաններ, ժողովրդական արտիստներ ունենք, որոնք 6 ամիս տնից դուրս չեն եկել, թատրոն չեն մտել: Սա նրանց համար կյանքի ծանր շրջան է: Հեռախոսով խոսում եմ հետները, ասում են մենք տանն ավելի շուտ կհիվանդանանք, որովհետեև բեմի ու հանդիսատեսի հանդեպ կարոտն այլևս անհաղթահարելի է»:

Դրամատիկականի տնօրենը մեծ վստահություն ունի. շատ շուտով այս ամենի մասին խոսելու ենք անցյալ ժամանակով: Մի քիչ էլ համբերություն և զգուշություն, ու իրավիճակը հաղթահարված կհամարենք:

Տպել
2133 դիտում

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է