Քրեական ենթամշակույթի հետ պայքարում մենք գրանցում ենք հաջողություններ. Ռուստամ Բադասյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ շրջանառվող այն լուրերին, թե քրեակատարողական հիմնարկներում կրկին խոշտանգումներ են տեղի ունեցել: Բադասյանի փոխանցմամբ՝ տարիներ շարունակ այդ խոշտանգման դեպքերը կապված են եղել քրեական ենթամշակույթի հետ: Նա նաեւ հիշեցրեց այն խոսքերը, ըստ որի՝ պայքարելու են քրեական ենթամշակույթի դեմ եւ շեշտեց, որ դրանք ամենեւին ուղղակի բառեր չեն:

«Եվ եթե վստահելու ենք ոչ թե արդարադատության նախարարության կամ ՔԿՀ ծառայության տեղեկատվությանը, այլ քրեական ենթամշակույթի կողմից տարածվող լուրերին, ըստ որի՝ խոշտանգումներ են տեղի ունենում ՔԿՀ-ներում, կարծում եմ՝ դա սխալ մոտեցում է, որովհետեւ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը ընթանում է, ընթանալու է»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ վերջերս հարուցվել են քրեական գործեր, եւ դրանց շրջանակներում կամ դրանցից դուրս խցերում կատարված խուզարկությունները կարող են որոշակի դիմադրությունների արժանանալ: Այդ դիմադրությունը, ինչպես ասաց Բադասյանը, հաղթահարելու օրենքով սահմանված մեխանիզմ կա: Խոշտանգման մասին խոսել, նախարարի կարծիքով, ավելորդ է: «Ազնիվ կլինի, որ մենք ամեն բան կոչենք իր անունով: Խոշտանգումները ՔԿՀ-ներում կապված են եղել քրեական ենթամշակույթի ազդեցության, այդ թվում՝ քրեակատարողական ծառայության վրա, դրա հետեւանքով: Հիմա մենք զբաղվում ենք հետեւանքը ծնող պատճառի վերացմամբ»,- հայտարարեց Բադասյանը:

Նա նաեւ արձանագրեց, որ քրեական ենթամշակույթի օրենքի քննարկման ընթացքում հնչած այն կարծիքները, որ այն չի գործելու, արդեն ջախջախված են: Ինչ վերաբերում է օրենքի ամբողջական կիրառելիության ընթացքում առաջացող բարդություններին, դրա մասին Բադասյանը կխոսի, երբ արդեն մեղադրական դատավճիռ լինի, բայց հայտնեց, որ որեւէ մտահոգություն չունի կիրառելիության հետ կապված, եւ եթե մեղադրանք է ներկայացվել, կալանավորման որոշում է կայացվել, առնվազն հիմնավոր կասկածի ինստիտուտը հաղթահարված է:

«Եթե նայենք Ռուսաստանի փորձը, որով նույնական հոդվածներով դատապարտում է եղել, կամ քրեական գործեր են հարուցվել, կարող ենք համեմատել, թե այնտեղ ապացույցների ի՞նչ շեմ է հաղթահարվել, դրա համար Հայաստանում քննվող այդ գործերով ի՞նչ ապացույցների մասին է խոսքը, կտեսնեք, որ այդ պրակտիկան նախապես մեր կողմից ուսումնասիրված էր եւ պատահական չէ, որ օրենքը հենց այդ տեքստով է ընդունվել: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանում ապացուցողական բազայի շեմը նույնիսկ մի փոքր էլ բարձր է դրած, քան այլ երկրներում»,- ասաց Բադասյանը՝ շեշտելով նաեւ, որ ակնհայտ է, որ ենթամշակույթի հետ պայքարում մենք գրանցում ենք հաջողություններ:

Տպել
2925 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ