Բելառուսում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են. Լուկաշենկոն կտրականապես դեմ է նոր ընտրություններին

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում եւ երկրի այլ քաղաքներում հանգստյան օրերին, ինչպես նաեւ այսօր շարունակվել են բազմահազարանոց բողոքի ցույցերը՝ նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման եւ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնությունների դեմ: Մայրաքաղաքի փողոցներ է դուրս բերվել զրահատեխնիկա, հատուկ ջոկատայինները մի քանի հարյուր ցուցարարի են բերման ենթարկել:

Մինսկում կազմակերպված քայլերթին մի քանի հազար մարդ է մասնակցել: Նրանց են միացել ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ  Մարիա Կոլեսնիկովան, Մաքսիմ Զնակը եւ Լիլիա Վլասովան:  Ուժայինները զրահատեխնիկայի օգնությամբ արգելափակել են ցուցարարների շարժը Մինսկի Անկախության հրապարակի տարբեր ուղղություններով: Այնուհետ, մի քանի հազարանոց ցուցարարների խումբը շարժվել է դեպի Անկախության պալատ, որտեղ գտնվում է Լուկաշենկոյի նստավայրը: Այնտեղ հատուկ ջոկատայինները փակել են ցուցարարների ճանապարհը, նրանց օգնության են հասել զրահափոխադրիչ մեքենաները:

Մարդիկ պալատի ցանկապատների մոտ, ասֆալտին դրել են խաղալիք մեքենաներ եւ  ուղղաթիռներ, հողաթափեր, փուչիկներ ՝ տարատեսակ մակագրություններով, պաստառներ, ծաղիկներ, ծաղիկներով պատված սեւ դագաղ եւ  մեծ ստվարաթղթե խավարասեր: Ակցիայի մասնակիցները մոմեր են վառել եւ վանկարկել  «Սաշա, փչի՛ր»:

Ընդդիմության Համակարգող խորհրդի անդամները, ովքեր եկել էին Անկախության պալատի շրջափակման մոտ, իշխանությունների ներկայացուցչին խնդրել են գալ իրենց հետ բանակցությունների, բայց ի պատասխան, անվտանգության աշխատակիցները պահանջել են, որ մարդիկ արագ հեռանան տարածքից, թեպետ ցուցարարները ցանկապատից մոտ 2 մետր հեռավորությամբ են կանգնած եղել:

Ավելի ուշ ցուցարարների հետ հանդիպման է դուրս եկել ընդհանուր հարցերով Լուկաշենկոյի օգնական Նիկոլայ Լատիշենկոն, որը հայտարարել է, որ իշխանություններն ընդդիմության հետ բանակցություններ չեն ունենա:

Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, լրատվամիջոցների հարցին, թե որտեղ է այսօր եղել նախագահը, որպես պատասխան ուղարկել է Բելառուսի նախագահի լուսանկարը՝ արված Անկախության պալատի մոտ, կրկին ավտոմատը ձեռքին:

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Մինսկում ընդդիմության կազմակերպած չարտոնված հանրահավաքում 140 մարդ է բերման ենթարկվել, իսկ «Весна» իրավապաշտպան կենտրոնը հայտարարել է, որ տեղեկություններ ունի  մայրաքաղաքում եւ մարզերում ձերբակալված 100 մարդու մասին:

Վաղ առավոտից Մինսկի կենտրոնում  են անվտանգության ծառայությունների աշխատակիցներ, որոնք բարիկադներ են տեղակայել: Անկախության հրապարակում կանգնած են ջրցաններ, ոստիկանական եւ շտապ օգնության տասնյակ մեքենաներ: Մինսկի մետրոյի 4 կենտրոնական կայարաններ փակ են մուտքի եւ ելքի կողմերից: Հեռախոսի ինտերնետը գործել է չափազանց թույլ, մեծ ընդհատումներով: Հեռախոսային եւ ինտերնետ հաղորդակցությունն ապահովող А1 ցանցից հայտնել են, որ իշխանությունների լիազոր ներկայացուցիչների պահանջով  օգոստոսի 30-ին Մինսկի տարածքում իջեցվել է հեռախոսային ինտերնետի արագությունը: Ավելի ուշ A1-ի կայքում հայտնվել է իրազեկում այն մասին, որ ինտերնետ ծառայությունները վերականգնվում են ամբողջությամբ:

Կիրակի կեսօրին մոտ, երբ ցուցարարները քայլերթով շարժվել են դեպի Անկախության հրապարակ, հանդիպելով հատուկ ծառայությունների արգելափակմանը, սկսել են վանկարկումներ անել, նրանց ձայնային ազդանշաններով  միացել են վարորդները, իսկ կանայք, ի նշան բողոքի, պառկել են գետնին: Հենց այդ ժամանակ է որոշում կայացվել Անկախության փողոցի փոխարեն շարժվել դեպի Պետական դրոշի հրապարակ՝ նախագահական նստավայր:

Կիրակի օրն ավելի քան 350 բելառուս  մարզիկներ  հանդես են եկել օգոստոսի 9-ին  կայացած ընտրություններն առ ոչինչ համարելու եւ նոր ընտրություններ կազմակերպելու հրապարակային պահանջով:

Նշենք, որ կիրակի օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ծննդյան տարեդարձն է եղել, նրան շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շնորհավորանքի խոսքում նշելով, որ անհամբերությամբ սպասում է իրենց հանդիպմանը, որը կայանալու է մոտակա ժամանակահատվածում: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պոսկովն ասվածի կապակցությամբ հայտնել է, որ նախատեսվում է Լուկաշենկոյի այցը Մոսկվա:

Ի դեպ, շաբաթ օրը պարզ է դարձել, որ Բելառուսի ԱԳ նախարարությունը լրագրողների մի մեծ խմբի զրկել է հավատարմագրումից եւ հետեւաբար, իրադարձությունները լուսաբանելու հնարավորությունից: Այդ լրագրողների թվում են միջազգային  հեղինակավոր լրատվամիջոցների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ: 

Բելառուսում զանգվածային ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ից, երբ երկրում ընթացած նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալներով, ճնշող ձայներով հաղթանակ տարավ երկրի 26 տարվա անփոփոխ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:  Ընդդիմությունը պնդում է, որ քվեարկությունը կեղծված է եւ պահանջում են  կրկնակի ընտրություններ: Բազմաթիվ արեւմտյան երկրներ հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Անկախ փորձագետները հայտարարում են բազմաթիվ խախտումների մասին: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչեւ հիմա չի հրապարակել  ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ ընտրատեղամասերի:  Քվեաթերթիկների լուսանկարներից պարզ է դառնում, որ տարատեսակ քաղաքներում գրանցվել են միանման արդյունքներ, ինչը խիստ կասկածելի է:

Որոշ կազմակերպություններ հայտարարում են, որ նախագահական ընտրությունների ընթացքում ընդհանուր առմամբ ավելի քան 6800 խախտում է արձանագրվել: Նաեւ նշվում է, որ կանխատեսվող արդյունքներից գրեթե 1,5 անգամ շատ մասնակցության մասին է պաշտոնապես հայտարարվել, ինչը խիստ կասկածելի է: Ինքը Լուկաշենկոն քանիցս հայտարարել է, որ միանշանակ չեն կազմակերպվելու նոր ընտրություններ եւ լսել անգամ չի ուզում նախագահի պաշտոնը թողնելու մասին:

Տպել
1456 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել