«Փյունիկը» ձեռք է բերել երկու փորձառու ֆուտբոլիստներ. նրանցից մեկը, ըստ Վիքիպեդիայի, ադրբեջանցի է, իրականում՝ դաղստանցի

01/09/2020 schedule23:10

Երևանի «Փյունիկը» հայտարարել է երկու նոր տրանսֆերների մասին: Մայրաքաղաքային ակումբն են համալրել դաղստանցի պաշտպան Մագոմեդ Մուսալովը և ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Գաբելոկը:

Աջ եզրային պաշտպան Մուսալովը 26 տարեկան է, և ռուսական Պրեմիեր լիգայում խաղալու բավականին մեծ փորձ ունի: Նա Կազանի «Ռուբինի» սան է, սակայն պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջին քայլերը կատարել է Մախաչկալայի «Անժիում»:

Վերջինիս կազմում 2016թ.-ին նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում: Ընդհանուր առմամբ, «Անժիի» կազմում մասնակցել է ՌՊԼ-ի 52 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: 2019/20 մրցաշրջանն անցկացրել է ՌՊԼ-ի մեկ այլ թիմի՝ Գրոզնիի «Ախմատի» կազմում, որտեղ մասնակցել է 9 հանդիպման: 

Նշենք, որ ֆուտբոլիստի ազգությունը Վիկիպեդիայի էջում նշված է որպես ռուս-ադրբեջանցի: Իրականում, Մուսալովը դաղստանցի է, սակայն պատանեկան հասակում՝ 2012թ.-ին, իր զույգ եղբոր հետ միասին հրավեր է ստացել Ադրբեջանի պատանեկան հավաքականից: Վերջինիս կազմում Մուսալովը մասնակցել է ընդամենը մեկ հավաքի և ոչ մի պաշտոնական հանդիպման չի մասնակցել:

Կենտրոնական կիսապաշտպան Գաբելոկը 25 տարեկան է, Դոնեցկի «Շախտյորի» սան է: Հանդես է եկել Ուկրաինայի Մ16, Մ17, Մ18, Մ19 և Մ20 տարիքային հավաքականներում, մասնակցել է երիտասարդների աշխարհի 2015թ.-ի առաջնությանը: Չկարողանալով ամրապնդվել «Շախտյորի» հիմնական թիմի կազմում՝ Գաբելոկը 2017թ.-ին տեղափոխվել է Ռիգայի «Սպարտակ», որի կազմում դարձել է Լատվիայի չեմպիոն: 2018թ.-ին պայմանագիր է կնքել ուկրաինական «Վորսկլայի» հետ, ուկրաինական Պրեմիեր լիգայում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: «Փյունիկ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում:

Տպել
1585 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է