Ալավերդի քաղաքի դպրոցներից մեկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչուհին, 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչ օրս զբաղեցնելով Ալավերդու դպրոցներից մեկի տնօրենի պաշտոնը, 2016 թ. փետրվարի 1-ին նույն կազմա­կեր­պությունում որ­պես խոհարարի օգնական աշխա­տան­քի է ընդունել 37-ամյա համաքաղաքացուհուն և վերջինիս հաստիքային միավորի համար վճարվող 54.451 ՀՀ դրամ աշխատա­վարձի չափի վերաբերյալ տվյալները թաքցնե­լով՝ իրա­կան աշխատավարձի փո­խա­րեն որպես աշխատավարձ յուրաքանչյուր ամիս՝ մինչև 2016 թ. հունիսի 1-ը, առ­ձեռն վճարել է 40.000 ՀՀ դրամ գումար, իսկ ընդհանուր՝ 73.353 ՀՀ դրամ աշխատա­վարձի գումարը, խարդախությամբ հափշտակել:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ տնօրենին մեղադրանք է առաջադրվել:

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թուման­յանի քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Ալավերդի քաղաքի դպրոցներից մեկի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչուհին՝ 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչ օրս զբաղեցնելով Լոռու մարզի վերոնշյալ քաղաքի դպրոցներից մեկի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և իրա­կա­նացնելով կազմակերպական-տնօրին­չա­կան ու վար­չա­տնտեսական գործա­ռույթ­ներ, տնօրինելով իր իրավասության սահմաններում կազմակեր­պության ֆինանսական միջոցները, հանդի­սա­նալով պաշ­տո­նատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգ­տա­գործելով, խաբեութ­յամբ ուրի­շի զգալի չափերով գումարներին տիրանալու նախ­նա­կան դիտավորությամբ, 2016 թ. փետրվարի 1-ին նույն կազմա­կեր­պությունում որ­պես խոհարարի օգնական աշխա­տան­քի է ընդունել 37-ամյա համաքաղաքացուհուն և վերջինիս հաստիքային միավորի համար վճարվող 54.451 ՀՀ դրամ աշխատա­վարձի չափի վերաբերյալ տվյալները թաքցնե­լով՝ իրա­կան աշխատավարձի փո­խա­րեն որպես աշխատավարձ յուրաքանչյուր ամիս` մինչև 2016 թ. հունիսի 1-ը, առ­ձեռն վճարել է 40.000 ՀՀ դրամ գումար, իսկ ընդհանուր՝ 73.353 ՀՀ դրամ աշխատա­վարձի գումարը, խարդախությամբ հափշտակել:

Այնուհետև, դպրոցի տնօրենը, 37-ամյա խոհարարի օգնականի կողմից ՀՀ Լոռու մարզպետարանի աշխա­տակազմի Թումանյանի սո­ցիա­լական ծառա­յութ­­յան տարած­քային գործակալություն ներ­կայացնելու և այդ կերպ նրան ընտանիքների անա­պա­հովության գնահատման համա­կար­գում ընդգրկելուն օժանդա­կելու ու վերջինիս ընտանի­քին հավել­յալ եկամուտներ ապահովելու անձնական այլ դրդումնե­րով, նույն կազմակերպության 65-ամյա հաշվապահի հետ, 2016թ. մարտին կազմել, հաստատել և իրենց ստորագ­րութ­յուններով վավե­րաց­րել են իրավունք վերապահող, պաշտո­նեա­կան փաստա­թուղթ հանդիսա­ցող՝ իրավաբա­նա­կան նշա­նակություն ունեցող փաստեր հավաս­տող, բո­վան­դակությամբ կեղծ տեղեկանք, որում կեղծ տեղեկութ­յուն­ներ են ներառել 37-ամյա  խոհարարի օգնականի աշխատավար­ձի չա­փի վերաբեր­յալ: Արդյունքում՝ վերջինս ընդգրկ­վել է ընտանիքների անա­պա­հո­վութ­յան գնահատ­ման համակարգում և ձեռք բերել նպաս­տի իրավունք: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ալավերդի քաղաքի 46-ամյա դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 1.1-րդ կետով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով: 

Նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Տպել
1205 դիտում

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել