Թիկունքը՝ մշակույթ. Բերդում կկայանա «Երևանյան հեռանկարներ» միջազգային 21-րդ երաժշտական փառատոնի հանդիսավոր բացումը

04/09/2020 schedule21:25

«Երևանյան հեռանկարներ» միջազգային 21-րդ երաժշտական փառատոնի հանդիսավոր բացման նախաշեմին Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Բանախոսներն են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումների շարքում ուրույն ծրագրով սեպտեմբերի 7-ին կներկայանան «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Փառատոնի մեկնարկը կտրվի Տավուշի սահմանամերձ Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում՝ բացօթյա ձևաչափով: Փառատոնը, որի շրջանակում Հայաստան են ժամանելու աշխարհահռչակ մենակատարներ, նվագախմբեր և երաժիշտներ, անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

«Սա իսկապես պատմական պահ է. մեծ հեղինակություն վայելող «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան Տավուշի սահմանամերձ Բերդ համայնքում: Այս իրադարձությունը չի կարող չփոխել մշակույթի հանդեպ հին պատկերացումը»,- ասել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նա նաև նշել է, որ սա մշակույթի ապակենտրոնացման գաղափարը կյանքի կոչելու հարմար առիթ էր:

Փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի խոսքով՝ ներկա պայմաններում սա նաև լավ առիթ է փառատոնն անցկացնելու բացօթյա միջավայրում, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, քանի որ իրենք մշտապես դահլիճների խնդիր են ունեցել:

Էդուարդ Թոփչյանը խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ փառատոնի և Ֆիլհարմոնիկի համերգաշրջանի բացումն այս տարի միասին է տեղի ունենում. «Ուրախ եմ, որ երկար լռությունից հետո կրկին հնարավորություն ունենք փառատոնի շրջանակում ելույթ ունենալ մեր սիրելի ունկնդրի համար»:

Բանախոսները կարևորել են, հատկապես, միջոցառումը հայրենիքի սահմանին իրականացնելու գաղափարը: «Փառատոնի համար մեծ պատիվ է այս ձևաչափը: Մենք աշխարհի հետ խոսում ենք մշակույթի լեզվով և ցույց ենք տալիս, որ մեր զենքը նաև մեր մշակույթն է»,- ընդգծել է Ստեփան Ռոստոմյանը:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Ծրագրում կհնչեն Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետից սյուիտ, Կոմիտաս-Ասլամազյանի մանրանվագները, օպերային հայտնի արիաներ և Պ. Ի. Չայկովսկու «Ռոկոկո թեմայով վարիացիաները»՝ գրված թավջութակի և նվագախմբի համար:

Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Միջոցառումը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ին, մուտքն ազատ է:

Համերգի ժամանակ կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները։

Տպել
879 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ