Կորոնավարակը կամաց-կամաց նահանջում է, երկիրը քայլ առ քայլ վերադառնում է բնականոն կյանքի, ու քանի որ Հայաստանը, ինչպես աշխարհի ցանկացած այլ երկիր, չի կարողացել խուսափել համավարակի բացասական հետեւանքներից, բնականոն կյանքին վերադառնալուն զուգահեռ ակտիվանում է նաեւ ընդդիմությունը։ Ռոբերտ Քոչարյանն է կտրուկ ակտիվացել (խափանման միջոցի փոփոխությունն ու ամառային հանգիստն ակնհայտորեն բարերար ազդեցություն են ունեցել ընդամենը մի քանի ամիս առաջ ռիսկային խմբում գտնվող ու անհետաձգելի ստացիոնար բուժման կարիք ունեցող քաղաքական գործչի վրա), Գագիկ Ծառուկյանն է պատրաստվում մեծ հանրահավաք կազմակերպել, Սերժ Սարգսյանն է ժամանակ առ ժամանակ ելույթներ ունենում (երեւի Միքայել Մինասյանի ելույթները սպասված արդյունքը չտվեցին), եւ այլն։ Հասկանալու համար՝ կհաջողվի՞ այդ ուժերին քաղաքական «թեժաշուն» ապահովել, թե ոչ, պետք է հնարավորինս իրատեսորեն գնահատել նրանց ռեսուրսներն ու ընդհանուր նպատակի շուրջ համախմբվելու հավանականությունը։

Սկսենք նրանից, որ ընդդիմադիր դաշտում լիդերության համար պայքարն այս ուժերի միջեւ բավականին թեժ է լինելու, իսկ միավորումը գրեթե բացառված է։ Քոչարյանն ու Ծառուկյանն, իհարկե, կարող են հիշել «հին ու բարի ժամանակները» եւ ակտիվորեն համագործակցել, բայց այդ դեպքում կբացառվի այդ զույգի համագործակցությունը Սերժ Սարգսյանի հետ (Ծառուկյանը հազիվ թե մոռացած լինի  «գլխին բամփելու» պատմությունն ու իր հասցեին երիտհանրապետականների հոխորտանքները)։ Նույն պատճառով ԲՀԿ-ն մի կողմ կքաշվի այն դեպքում, եթե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հիշեն «հին ու բարի ժամանակները» եւ համագործակցեն։ Այնպես որ՝ միավորման հավանականությունը չնչին է։

Հիմա փորձենք հասկանալ, թե որոնք են այդ երեք ուժերի իրական ռեսուրսները։ Ի՞նչ   «ակտիվներ» ունի Քոչարյանը։ Շատ փող եւ ծննդյան օրվա առթիվ ՌԴ նախագահի շնորհավորանքը։

Սերժ Սարգսյանը՝ շատ փող եւ կուսակցական կառույցներ։

Գագիկ Ծառուկյանը՝շատ փող։ Մեծությամբ երկրորդ խմբակցությունը չենք հիշատակում, որովհետեւ դա առավելապես շատ փողի արդյունք է, եւ ոչ թե քաղաքական կապիտալի վկայություն։ Եթե նկատեցիք՝ ընդհանրություն այնուամենայնիվ կա։ Շատ փողը։ Բայց նկատենք նաեւ, որ կոնկրետ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեպքում, ովքեր երբեք բիզնեսով չեն զբաղվել, շատ փողը քաղաքական առումով ավելի շուտ «հակակապիտալ» է, որովհետեւ անընդհատ հասարակությանը հիշեցնում է, թե ժամանակին ինչպես են նրանք ղեկավարել երկիրը։ Մի ուրիշ ընդհանրություն էլ կա՝ եթե այդ երեք ուժերի ֆինանսական ռեսուրսները հանենք, տակը բառացիորեն ոչինչ չի մնա։ Քոչարյանը կդառնա ընդամենը շարքային ամբաստանյալ՝առանց քաղաքական հավակնությունների ու աջակիցների (նրա ո՞ր «քաղաքական ծրագրին» պիտի աջակցեն), Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն ստիպված կլինի իրեն պահել վերջին ընտրություններում ստացած տոկոսներին համապատասխան (այսինքն՝ մոտավորապես  «Օրինաց երկրի» պես), ԲՀԿ-ն էլ հազիվ թե հավակնի երկրորդ ուժի կարգավիճակին, որովհետեւ այդ կուսակցության համակիրները հազիվ թե իրենց ձայները տված լինեն հանուն այդ կուսակցության ծրագրային դրույթների կամ հոգեհարազատ գաղափարախոսության։

Սա, իհարկե, չի նշանակում, թե այս ուժերը չեն կարողանա «թեժ աշնան» իմիտացիա ստեղծել։ Ի վերջո՝ իմիտացիայի համար ոչ թե հանրային աջակցություն է պետք, այլ հզոր քարոզչամիջոցներ։ Բայց եթե անգամ դա նրանց հաջողվի, արդյունքում ունենալու ենք ինչ ասես՝ բացի ներքաղաքական պայքարից։ Որովհետեւ նորմալ երկրներում փողն այնուամենայնիվ ներքաղաքական պայքարի հիմնական գործիքը չէ։

Իսկ հասարակության մեջ Հայաստանը նորմալ երկիր դարձնելու նպատակի շուրջ կոնսենսուս կարծես թե կա։

Տպել
3043 դիտում

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը