Տնտեսական զարգացման երկու մոդելների բախումը

Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցն ու Հայաստանի տնտեսության զարգացման վերաբերյալ նրա դատողություններն, իհարկե, քմծիծաղով ընդունվեցին հասարակության մեծամասնության կողմից, որովհետեւ ասողը Քոչարյանն էր՝ մարդ, որի իշխանության տարիներին քրեաօլիգարխիկ համակարգը կատարելության է հասցվել, իսկ իր ընտանիքն ահռելի հարստություն է կուտակել։ Բայց դա չխանգարեց, որ հասարակության ներսում այնուամենայնիվ որոշակի քննարկումներ ծավալվեն Հայաստանի տնտեսության զարգացման մոդելների եւ հեռանկարների շուրջ։

Այո, իսկապես էլ՝ կարելի է արտասահմանյան խոշոր ընկերություններ կամ մեծահարուստ սփյուռքահայեր հրավիրել, ազգային հարստությունը «ջրի գնով» նվիրել նրանց, արտոնյալ պայմաններ ստեղծել, թույլ տալ, որ Հայաստանն օգտագործվի որպես հումքային կցորդ եւ էժան աշխատուժի աղբյուր, ու այդ ճանապարհով հասնել տնտեսական որոշակի աշխուժացման։ Դա նույնպես զարգացման մոդել է եւ կարճաժամկետ դրական էֆեկտ իսկապես կտա։ Աշխատատեղեր կստեղծվեն, հարկերի տեսքով ինչ-որ գումարներ կմտնեն բյուջե, եւ այլն։ Բայց դա, մեղմ ասած, վատ մոդել է, որովհետեւ արդյունքում տնտեսական ցուցանիշները կաճեն, բայց տնտեսությունը չի զարգանա։ Ընդերքը կթալանվի, ենթակառուցվածքները կդառնան օտարների սեփականությունը, շահույթի մեծ մասը դուրս կբերվի երկրից, իսկ բնակչությունը կմնա նույն էժան աշխատուժը։ Նույն կերպ, օրինակ, կարելի է օտարերկրացի ֆուտբոլիստներ հրավիրել հայաստանյան թիմեր, կազմակերպել առաջնություն, բայց դրանից հայկական ֆուտբոլը չի զարգանա։

Տնտեսության զարգացման մյուս մոդելը կարելի է պայմանականորեն անվանել «առանց անգլերենի հնարավոր չէ մոշ աճեցնել: Հասկանալի է, իհարկե, որ մոշը կաճի նաեւ առանց անգլերենի իմացության, բայց խոսքն այն մասին է, որ հայաստանցի մոշ աճեցնողը, կոշկակարը, ինժեները, բժիշկը, ծրագրավորողը եւ այլ մասնագետները պիտի կարողանան յուրաքանչյուրն իր ոլորտում մրցունակ լինել, եւ դրա արդյունքում է, որ Հայաստանն ի վերջո կունենա մրցունակ տնտեսություն։ Սա, իհարկե, շատ ավելի բարդ ճանապարհ է, արդյունքներն էլ կերեւան ավելի ուշ, բայց ըստ էության՝ սա կայուն զարգացման միակ ճանապարհն է, ու հենց սա էլ կոչվում է «տնտեսական հեղափոխություն», որովհետեւ արմատապես փոխվում է բուն տնտեսական զարգացման մոդելը։

Ցավոք սրտի՝ Հայաստանում այս ընթացքը դանդաղեց կորոնավիրուսի համաճարակի ու դրա հարուցած տնտեսական անխուսափելի հետեւանքների պատճառով։ Ու գուցե նաեւ դա էր պատճառը, որ ակտիվացան քննարկումները, թե իսկ ընդհանրապես արժե՞ր գնալ տնտեսական հեղափոխության ճանապարհով, գուցե պետք էր շարունակե՞լ «քոչարյանական մոդելը»՝ սրան-նրան համոզել, որ գան Հայաստանում հեշտ փողեր աշխատեն, ու «ջանդամը», թե Հայաստանն էժան աշխատուժով հումքային կցորդ չէ, կոռուպցիոն մեխանիզմները չեն կատարելագործվում, «զատո» տնտեսական ցուցանիշներն ավելի գեղեցիկ կլինեին, բարձրաստիճան պաշտոնյաները ժողովրդից թալանածի մի տասը տոկոսն ուրիշների անունով կներդնեին երկրում ու դա կանվանեին «օտարերկրյա ներդրում», եւ այլն։

Մեծ հաշվով՝ հիմա տնտեսական բանավեճը հենց այս երկու մոդելների միջեւ ընտրություն կատարելու շուրջ է։ Պարզապես այդ ամենը ներկայացվում է քաղաքական փաթեթավորմամբ, ու նախկին մոդելի կողմնակիցներն էլ օգտվում են այն բանից, որ հասարակության մի զգալի հատվածը լավ չի պատկերացնում տնտեսական զարգացման խորքային մեխանիզմները, իսկ «նախկին մոդելի» պայմաններում իրենց գործունեության քրեական հետեւանքներն ուշանում են։

Տպել
3524 դիտում

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին