Ժամանակին լավ մսի անվան տակ ինչ ասես վաճառել են՝ հոգեվարքում մորթված կենդանի, հիվանդ մորթված կենդանի․ Ավետիսյան

2020 թ. հուլիսի 1-ից մինչ օրս Երեւանում սպանդանոցային մորթ չանցած կենդանիների վաճառքի 22 դեպք է արձանագրվել, ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ հավելելով, որ եվս 18 տեղում ստուգումներ են ընթանում։

Նշենք, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Կառավարության այն որոշումը, ըստ որի՝ սպանդանոցային մորթը դարձել է պարտադիր։ Եվ չնայած այդ որոշմանը, ՍԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել։

Դեռեւս հունվարի 15-ից էր նախատեսված կենդանիների մորթը պարտադիր սպանդանոցային դարձնել, սակայն այդ օրերին անասնապահները բողոքի ակցիա իրականացրին Կառավարության շենքի դիմաց՝ նշելով, որ Հայաստանում անհրաժեշտ քանակի սպանդանոց չկա։ Խնդրի լուծման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց սպանդանոցային մորթը պարտադիր դարձնել հուլիսի 1-ից, իսկ մինչ այդ Էկոնոմիկայի նախարարությանը հրահանգեց շահավետ պայմաններ առաջարկել քաղաքացիներին սպանդանոց կառուցելու համար։ Շաբաթներ հետո Կառավարության որոշմամբ սպանդանոց կառուցելու ցանկություն ունեցողներին անտոկոս վարկ առաջարկվեց՝ այդ նպատակով։

ՀԺ-ն թեմայի վերաբերյալ զրուցել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ։

- Պարո՛ն Ավետիսյան, հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը պարտադիր է դարձել, դրանից հետո ոչ սպանդանոցային մորթի, վաճառքի դեպքեր հայտնաբերվե՞լ են։

- Այո՛, հայտնաբերվել են, թե՛ Երեւանում, թե՛ մարզերում։ Երեւանում արձանագրվել է նմանատիպ 22 դեպք։ Մարզային տվյալները դեռեւս ամփոփված չեն։

- Հայտնաբերվելուց հետո ի՞նչ քայլեր են իրականացվել եւ հնարավո՞ր է նաեւ չբացահայտված դեպքեր լինեն։

- Հայտնաբերելուց հետո թույլ չենք տալիս վաճառել։ Իհարկե՛, հնարավոր է, որովհետեւ մենք ամեն րոպե եւ ամեն տեղ չենք կարող լինել միաժամանակ։ Բայց ժամանակ առ ժամանակ փորձում ենք վերահսկողություն իրականացնել, եւ այն տնտեսվարողները, որոնք մեր ներկայությամբ սահմանված կարգով մորթ են իրականացնում, իսկ մեր գնալուց հետոփորձում են, այսպես ասած, «շուստրիություն» անել՝ մենք իրենց պատժում ենք։

- Սպանդանոցային մորթ չանցած միս վաճառելու դեպքում ի՞նչ պատասխանատվության միջոց է կիրառվում։

- Թույլ չենք տալիս միսը վաճառել եւ տույժ ենք սահմանում 50-ից մինչեւ 300 հազար դրամի չափով։

- Այս պահին Հայաստանում քանի՞ սպանդանոց կա արդեն կառուցված եւ քանի՞սն են կառուցման փուլում կամ կառուցվելու։

- 60 սպանդանոց ունենք։ Մինչեւ տարվա վերջ կունենանք 88 պատրաստի սպանդանոց։

- Կա՞ն մարզեր, որտեղ դեռեւս խնդիր կա սպանդանոցների քանակի հետ կապված։

- Ունենք այդպիսի մարզեր՝ Շիրակը, Սյունիքը։ Արագածոտնում եվս կա այդպիսի խնդիր, սակայն այսօր-վաղը նոր սպանդանոց կբացվի։

- Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ խնդիրները լուծելու համար։

- Դա իրականում մեր գործառույթը չի, մենք չպետք է այդ խնդիրները լուծենք։ Ամեն դեպքում մենք հետեւում ենք ընթացքին, քանի որ ի վերջո մենք ենք թույլտվություն տալիս 5-րդ ձեւով օգտագործել սպանդանոցները։

- Որքա՞ն արժեն սպանդանոցային ծառայությունները եւ որքանո՞վ է ձեռնտու սպանդանոց ունեցողի եւ անասնապահի համար։

- Սպանդանոցների ծառայությունները տարբեր են, յուրաքանչյուր սպանդանոց իր համար է գին սահմանում։ Մենք ժամանակին հուշագիր էինք ստորագրել 30 սպանդանոցատերերի հետ, եւ որոշվել էր, որ խոշոր անասունի մորթը 10 հազար դրամից ավելի չպետք է լինի, խոզի մորթը 5 հազարից ավելի, մանր եղջերավոր կենդանիների դեպքում 3500 դրամից ոչ ավելի։ Բայց սպանդանոցներ կան, որոնք կարող է խոշորը եվս 5 հազար դրամով մորթեն կամ ավելի ցածր գնով։ Շուկան ինքն իրեն կարգավորվում է։ Այստեղ խնդիրն այլ է։ Սպանդանոցատերերը չպետք է նստեն սպասեն, թե երբ են իրենց մոտ բերելու կենդանիների մորթ իրականացնեն։

Այն սպանդանոցատերերը, որոնք սպասելու են՝ անընդհատ կնվնվան, որ գործ չունեն։ Իսկ այն սպանդանոցատերերը, որոնք ֆերմերների, գյուղացիների հետ շփվում եւ պայմանավորվում են, հաջողելու են։

Ավելի լավ կլինի, որ սպանդանոցատերերը գյուղացուց կենդանի կամ մորթած քաշով գնում իրականացնեն։ Այդ դեպքում բոլորը կշահեն, թե՛ գյուղացին, թե՛ սպանդանոցը, թե՛ վերահսկողությունը, եւ թե՛ սպառողը։ Արդեն սպանդանոցատերերը իրենց կապերի միջոցով կկարողանան այդ մսեղիքը հանել շուկա։ Այս դեպքում այդ սպանդանոցները կաշխատեն եւ կունենան մեծ եկամուտներ։ Նաեւ հաշվի առնելով, որ կենդանիների բոլոր ներքին օրգանները, որոնք թափվում են՝ վերամշակման ենթակա են՝ սպանդանոցատերերը կերարտադրության գործարաններ ունենալու դեպքում՝ ձկների, թռչունների կամ խոզերի կեր կարող են արտադրել եւ այդ դեպքում ավելի բարձր եկամուտներ ստանալ։

- Շարժական սպանդանոցների առումով ակտիվություն եղա՞վ, թե մարդիկ այդ տարբերակը չեն նախընտրում։

- Արդեն ունենք 2 շարժական սպանդանոց։ Տեղեկություն ունեմ, որ եվս 2-3 շարժական սպանդանոց այս պահին Ռուսաստանում կառուցման փուլում է եւ այստեղ պետք է բերվեն։ Ամեն դեպքում մեզնից հարցրել են պայմանները եւ մենք տվել ենք ամբողջ ինֆորմացիան, թե ինչ է պահանջվում շարժական սպանդանոցների համար, եւ մեզ բանավոր ասել են, որ պրոցեսն ընթացքի մեջ է։

- Ձեր գնահատմամբ՝ այս պահին վաճառվող մսի քանի՞ տոկոսն է սպանդանոցային։

- Բարդ հարց եք տալիս, նման գնահատական չենք տվել։ Մենք անընդհատ խանութներում մշտադիտարկումներ ենք իրականացնում։ Այս պահին էլ Գումի շուկայում ստուգումներ են իրականացվում եւ փորձում ենք այնպես անել, որ այդ տոկոսը հնարավորինս մեծ լինի։

- Կառավարությունը սպանդանոց կառուցելու համար անտոկոս վարկեր առաջարկեց, մի քանի ամիս ժամանակ տրամադրեցին պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու, սակայն դրանից հետո դեռեւս կան գյուղացիներ, որոնք ոչ սպանդանոցային տարբերակով մորթ են իրականացնում, ո՞րն է պատճառը։

- Մի քանի պատճառ կա։ Շատերը չեն հավատում, որ իրականում վերահսկողություն լինելու է։ Մյուս պատճառը՝ չեն ուզում իրենց նեղություն տալ։ Երբ խանութների վաճառողների հետ հանդիպում ես, հասկանում ես, որ նրանք ժամանակին լավ մսի անվան տակ ինչ ասես վաճառել են՝ հոգեվարքում մորթված կենդանի, հիվանդ մորթված կենդանի, ձիու կամ ավանակի մսեղիքը խոշոր եղջերավորի մսեղիք են ներկայացրել։ Այսինքն՝ այս շղթայում օղակներ կան, որոնք ժամանակին գերշահույթներ են ունեցել, բայց այդ գերշահույթը խաբեության միջոցով է եղել։ Սպանդանոցային մորթի ժամանակ դա դառնում է անհնարին։ Սպանդանոցային մորթի դեպքում կբացառվի կասկածելի ծագման եւ առողջության համար վտանգ ներկայացնող մսերի վաճառքը։

Տպել
4898 դիտում

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել