Զինվորը ետ նայելիս իր թիկունքում պետք է տեսնի ապրող, զարգացող, ապագային նայող բնակավայր․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա՝ դեպի Տավուշի մարզ կատարած այցն ավարտվեց Բերդ քաղաքում, որտեղ մասնակցեց «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնին:

Ողջույնի խոսքով դիմելով փառատոնի մասնակիցներին, վարչապետը նկատեց. «Այսօրվա մեր այցը ամփոփվում է այսպիսի աննախադեպ համերգով: Ի միջի այլոց, ես փորձում էի ճշտել, համենայն դեպս, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը երբեք Բերդում համերգ չի ունեցել, եւ ինձ չկարողացան նշել, թե վերջին անգամ Բերդում երբ է դասական երաժշտության համերգ եղել»: «Սրելի՛ տավուշցիներ, օգոստոսի 28-ին Սարդարապատում մենք մեր գնահատանքի և հարգանքի տուրքն էինք մատուցում մեր զինվորականներին հուլիսյան հաղթական մարտերի առիթով:..Եվ այսօրվա այս բոլոր միջոցառումները նպատակ ունեն, նվիրված են նույնպիսի գնահատանքի և հարգանքի տուրք մատուցել խոշորացված Բերդ համայնքի մեր հերոսական ժողովրդին, որովհետև հուլիսյան հաղթական մարտերը կերտել են մեր զինվորականները, մեր բանակը, բայց նրանց համար ամուր և հաղթական թիկունք է հանդիսացել Բերդի, Տավուշի մեր հաղթական ժողովուրդը»,- շարունակեց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ եղել է այսօր Չինարիում, որտեղ անկախությունից հետո ոչ մի բնակելի տուն չի կառուցվել, իսկ այսօր Չինարիում զրոյից կառուցվում է բնակելի տուն՝ Կառավարության նախաձեռնությամբ, որը մինչև տարեվերջ կհանձնվի բազմանդամ, բազմազավակ ընտանիքի:

Ամփոփելով վարչապետն ասաց, որ Մովսես համայնքն իր գոյության 300 տարվա ընթացքում երբեւէ ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել, իսկ այսօր ունի ժամանակակից պահանջներին համապատասխան փողոց։ Նույնը՝ Ներքին Կարմրաղբյուր գյուղը, որ անկախությունից ի վեր երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել, այսօր լիովին ասֆալտապատ է։

«Այսօր Ներքին Կարմիրաղբյուրը համայնքին, հանրապետական նշանակության ճանապարհին կապում է նորակառույց, ժամանակակից պահանջներին համապատասխան ճանապարհ: Եվ մինչև տարեվերջ հույս ունենանք՝ Ներքին Կարմիրաղբյուրը կունենա մի ժամանակակից զբոսայգի, որը մենք անվանում ենք Մայրիկների և զավակների զբոսայգի, որը կփոխի Ներքին Կարմիրաղբյուրի մթնոլորտը: Այգեպար համայնքը երբեք ասֆալտապատ փողոցներ չի ունեցել. այսօր Այգեպարի բոլոր փողոցներն ասֆալտապատ են, և հրետակոծությունից տուժած տանիքները փոխվում են, և դրանով փոխվում է բնակավայրի գույնը:

Ուզում եմ ասել, որ այս ամենը ամենևին էլ տավուշցիների կամ Բերդի, կամ ոչ միայն նրանց համար է: Ես այսօր մտածում էի Այգեպարի նորացված տանիքների մասին, և ինձ համար ամենակարևոր պատկերը հետևյալն էր. իսկ ի՞նչ է տեսնում մեր զինվորը դիրքերից հետ նայելով: Շատ կարևոր են տանիքները դիրքերից կանգնած մեր զինվորների համար, երբ նրանք հետ նայեն, տեսնեն իրենց թիկունքում ապրող, զարգացող և ապագային լավատեսորեն նայող բնակավայր»,- ասաց վարչապետը:

Վերջում՝ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բնակիչներին, որ նրանք ամուր պահում են բանակի թիկունքն ու երկրի սահմանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել
2051 դիտում

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան