Դատարանը Արա Բաբլոյանին թույլատրեց աշխատանքային երեքշաբաթյա այցով մեկնել Բելգիա

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր թույլատրեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին աշխատանքային երեքշաբաթյա այցով մեկնել Բելգիայի թագավորություն:

Նշենք, որ դատարանի թույլտվությունը անհրաժեշտ էր, քանի որ քրեական գործի շրջանակում Բաբլոյանի նկատմամբ ընտրված է երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պաշտպան Արամ Վարդեւանյանը տեղեկացրեց, որ Բելգիայի Թագավորության Անտվերպեն քաղաքի համալսարանը, որ շուրջ 20 տարի համագործակցում է Արաբկիր բ/կ-ի հետ, որտեղ աշխատում է Բաբլոյանը, նրան հրավիրել է մի նոր՝ հեռանկարահին համագործակցության նպատակով. «Մեր կողմից ներկայացվեցին հիմնավորումները, հրավերը, դրա թարգմանությունը, ծավալուն ծրագիր է, նաեւ Արաբկիր բ/կ-ին սարքավորումներ տրամադրվելու վերաբերյալ, որի շահառուները մեր հայրենակիցներն են լինելու, հատկապես երեխաները»:

Վարդեւանյանի խոսքով՝ այցը տեւելու է սեպտեմբերի 14-ից մինչ հոկտեմբերի 4-ը. «Կուզեմ ընդգծել, որ դատարանի ծանրաբեռնվածության պայմաններում՝ քննարկվում էր հաջորդ նիստը հենց նոյեմբեր ամսից սկսած նշանակելու հնարավորությունը, հետեւաբար որեւէ խոչընդոտ դատավարության մասնակիցների համար չի առաջանա»,- ասաց նա:

Նշենք, որ մեղադրող դատախազները չեն առարկել միջնորդության դեմ, իսկ դատավոր Հարություն Մանուկյանը պարզաբանել է, որ որոշումը կայացնելիս հաշվի է առնում Արա Բաբլոյանի անձը, նրա ընտանեկան դրությունը, կապը՝ ՀՀ-ի հետ, զբաղեցրած պաշտոնը, ինչպես նաեւ՝ նրա կողմից եւ նախաքննության, եւ դատաքննության ընթացքում դրսեւորած վարքագիծը:

Այսօր նշանակված դատական նիստին դատարանը կայացրեց մեկ այլ որոշում եւս. Արսեն Բաբայանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացնելու վերաբերյալ, իսկ մեղադրող կողմն առարկեց դրա դեմ: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը բավարարեց միջնորդությունը. Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 18-ին:

Հիշեցնենք՝ Բաբայանն ու Բաբլոյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: 

Տպել
1388 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ