Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել է սահմանը հատելու փորձի ժամանակ. БелТА

Բելառուսական ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել է երկրի պետական սահմանին: Այս մասին իր Telegram-ի ալիքում հայտնում է БелТА բելառուսական պետական գործակալությունը:

Նշվում է, որ Կոլեսնիկովան գիշերը փորձել է ապօրինի հատել սահմանը՝ լքելով երկրի տարածքը: Նրա գործընկերները՝ համակարգող խորհրդի անդամներ Անտոն Ռոդնենկովն ու Իվան Կրիվցովը, հաջողությամբ հատել են սահմանը, փախել երկրից եւ այս պահին գտնվում են Ուկրաինայում: Հիշեցնենք՝ նրանք եւս երեկվանից անհետ կորել էին, եւ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկային:

Ավելի վաղ Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտարարել էր, որ Մարիա Կոլեսնիկովան մեկնել է երկրից: Հավաստում էին, որ նա, Ռոդնենկովի եւ Կրավցովի հետ միասին հատել է բելառուսական պետական սահմանը «Ալեքսանդրովկա» հատվածում ժամը 04:00-ին:

Թե ինչու էին Բելառուսում իշխանության զավթման համակարգող խորհրդի անդամները, ըստ պետական լրատվամիջոցների, առանց զգուշացման եւ հայտարարությունների փորձում հատել սահմանը ցույցերի ամենաթեժ ընթացքում, դեռեւս անհայտ է, ընդդիմադիր կողմից էլ մեկնաբանություններ առայժմ չեն հնչում:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնից անհետացել է համակարգող խորհրդի նախագահության անդամ, բելառուսական ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան:

Ականատեսները պատմել են, որ ժամը 10:05-ին Բելառուսի կերպարվեստի ազգային թանգարանի շենքի մոտից քաղաքացիական հագուստով, դիմակներով տղամարդիկ բռնի ուժով մտցրել են Կոլեսնիկովային միկրոավտոբուս, որի վրա գրված է եղել «Կապ» ու տարել անհայտ ուղղությամբ: Նշվում էր, որ կնոջ հեռախոսը հասանելի է, սակայն զանգերն անպատասխան են մնում: Մինսկի ոստիկանությունը, քննչական կոմիտեն եւ պետվերահսկողության կոմիտեն հայտնել էին, որ չեն տիրապետում Կոլեսնիկովայի ձերբակալման մասին տեղեկությունների:

Բելառուսում արդեն չորրորդ շաբաթն անընդմեջ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի եւ նոր ընտրությունների պահանջով բողոքի ցույցերը չեն դադարում: Կիրակի դրանք ծավալվել են նոր թափով, շուրջ հարյուր հազար մարդ մայրաքաղաք Մինսկում կրկին բողոքի երթ է իրականացրել, որը հերթական անգամ ուղեկցվել է զանգվածային ձերբակալություններով, ոստիկանները կրկին արցունքաբեր գազ եւ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ: Ցույցեր են եղել այլ քաղաքներում եւս:

Տպել
2055 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել