«Վահան Բիչախչյանի ելույթները կարող են լավ մոտիվացիա լինել պատանիների համար». Կապարոս

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի Էստոնիայի հավաքականի հետ խաղից հետո (2-0) գովեստի խոսքեր ասաց իր թիմի հասցեին:

«Շնորհավորեցի թիմին՝ լավ խաղի համար: Շատ լավ, միասնական թիմ ունենք: Մենք դաշտ էինք դուրս եկել՝ հաղթանակի համար, և կարծում եմ՝ լավ խաղացինք թե՛ պաշտպանությունում, թե՛ առջևի գծում»,- նշեց իսպանացի մարզիչը:

Խոսելով պաշտպանության ձախ եզրում հանդես եկած Արման Հովհաննիսյանի խաղի մասին՝ Կապարոսը նկատեց, որ ձախ եզրում հավաքականի ունեցած խնդիրները մեծ մասամբ լուծվել են. «Արման Հովհաննիսյանն այսօր խաղաց, քանի որ այդպես նպատակահարմար համարեցի: Կարող եմ ասել, որ թե՛ պաշտպանությունում, թե՛ գրոհելիս նա լավ հանդես եկավ: Կարող եմ նշել նաև Սերոբ Գրիգորյանին, որը նույնպես լավ պպաշտպան է, կարող եմ ասել, որ ձախ պաշտպանի հարցը նրանց շնորհիվ լուծվեց»:

Կապարոսը համաձայն չէր լրագրողի այն նկատառմանը, որ հավաքականը թե՛ Մակեդոնիայի, թե՛ Էստոնիայի հավաքականների առաջին կեսում լավ հանդես չեկավ, իսկ երկրորդում բարելավեց խաղը. «Խաղը 90 րոպե է տևում, և այն տարբեր փուլերից է բաղկացած, բայց ես կարծում եմ, որ այսօր առաջին կեսում էլ վատ հանդես չեկանք: Պետք չէ նաև մոռանալ մրցակցի գործոնը, որը նույնպես փորձում է հաղթանակ տանել»,- նշեց 64-ամյա մասնագետը:

Ինչ վերաբերում է կատարած փոխարինումներին և Էստոնիայի հավաքականի հետ դաշտ դուրս եկած Վահան Բիչախչյանին, ապա Կապարոսը գոհ էր մնացել նրանց խաղից. «Փոխարինման մտած ֆուտբոլիստները թարմացրին թիմի խաղը թե՛ այս, թե՛ նախորդ խաղի ընթացքում, լավ մտան խաղի մեջ: Ինչ վերաբերում է Վահան Բիչախչյանին, նա տաղանդավոր և շնորհալի տղա է, մեծ ապագա ունի: Վահանի նման տղաները հայկական ֆուտբոլի ապագան են: Պատանի ֆուտբոլիստների համար էլ Վահան Բիչախչյանի ելույթները կարող են լավ մոտիվացիա լինել, որ ձգտեն հանդես գալ ազգային հավաքականում»,- եզրափակեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին պարտության մատնեց Էստոնիայի ընտրանուն 2-0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Ալեքսանդր Կարապետյանն ու Վբեյմար Անգուլոն:

Տպել
1484 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը