«Օսկար»-ի՝ փոքրամասնություններին ներառելու պահանջն արտարվեստային է, պահանջները պիտի գեղարվեստական լինեն. Դավիթ Մուրադյան

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան նոր չափանիշներ է սահմանել «Օսկար» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթելու հավակնություն ունեցող ֆիլմերի համար. հաղորդում է The New York Times-ը: CNN-ը հիշեցնում է, որ #OscarsSoWhite (ՕսկարնԱյնքանՍպիտակԷ) հեշթեգը որպես մրցանակաբաշխության քննադատություն գործարկելուց հինգ տարի անց, ահա, «Օսկար»-ը փորձ է անում «գունավորվել» բոլոր առումներով՝ պահանջելով իրենց ներկայացվող ֆիլմերում ներառել ռասայական, էթնիկ, սեռական եւ այլ փոքրամասնությունների:

«Այդ չափանիշները նպատակ ունեն արդարացիորեն ապահովել մարդկանց բազմազանությունն էկրանին եւ դրանից դուրս՝ նպատակ ունենալով արտացոլել կինոդիտողների միջեւ տարբերությունները»,- նշված է Ակադեմիայի տարածած հաղորդագրությունում:

Պահանջներն առաջիկա՝ 93-րդ մրցանակաբաշխության համար պարտադիր չեն լինի: Առանց այդ էլ կինոտոնը հետաձգվել է կորոնավիրուսի առաջացրած բարդությունների պատճառով եւ տեղի է ունենալու 2021 թվականի փետրվարին։ Նոր կանոնները կսկսեն գործել 2024 թվականին կինոմրցանակին առաջադրված ֆիլմերի համար։

Կինոարվեստների ակադեմիան ներկայացնում է չորս չափանիշ, որոնցից առնվազն երկուսը ֆիլմում պետք է պահպանված լինեն, որպեսզի այն հավակնի տարվա լավագույն ֆիլմի տիտղոսին: Բոլոր պայմանները սոցիալական են՝ վերաբերում են դերասանական ու տեխնիկական անձնակազմի ընտրությանը:

Այսպես, առաջին կամ երկրորդ պլանի դերասաններից առնվազն մեկը պետք է լինի ռասայական կամ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ։ Այս պայմանի բացակայության դեպքում՝ դերասանական կազմի առնվազն 30%-ը պետք է լինեն կանայք, ռասայական, էթնիկ, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ կամ սահմանափակ կարողություններով մարդիկ։ Նույն համամասնությամբ պիտի ընտրվեն ֆիլմերի ստեղծագործական եւ տեխնիկական անձնակազմերը։ Եվ չորրորդ՝ ֆիլմում աշխատելու համար պետք է ներգրավված լինեն սկսնակներ:

Ի՞նչ ազդեցություն կունենան այս պահանջները կինոարվեստի ու նրա միջոցով՝ հանրության վրա. այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցերին է պատասխանել Հայկական կինոակադեմիայի անդամ, կինոակադեմիայի առաջին նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը: Նրա նախագահության տարիներին կինոակադեմիան երկու անգամ Օսկարին ֆիլմ է ներկայացրել, որ մտել են «Լոնգ Լիսթ» (հազարավոր ֆիլմերից ընտրված 100-յակը, որ իրավունք է ստանում մասնակցելու մրցանակաբաշխությանը):

- Պարոն Մուրադյան, ըստ Ձեզ, այս նոր չափանիշները կխանգարե՞ն կինոգործիչներին, ի՞նչ ազդեցություն կունենան:

- Սրանք գեղարվեստական չափանիշներ չեն: Ես ոչինչ չունեմ փոքրամասնությունների դեմ, բայց կինոյի համար սահմանված չափանիշները պիտի լինեն միայն գեղարվեստական… բոլոր պարագաներում:

- Օսկարն այս փոփոխությամբ ինչպիսի՞ կինո է ուզում ստանալ եւ այն ի՞նչ ազդեցություն կունենա հանրային մտածելակերպի ձեւավորման-փոփոխության գործում: Ըստ Ձեզ, հանրության մեջ այս ամենը որոշողների համար սա նախընտրելի արժեքների առավել արագ ներարկման ձեւ՞ է, թե՞ ուղղակի՝ մի մեծ տոնի կազմակերպիչների կամակորություն:

- Ցավոք սրտի, այս պայմանների առաջադրումը վկայում է, որ առանցքային չափանիշները ենթարկվում են քաղաքական մթնոլորտի տատանումներին: Սրանք գուցե թելադրված են ժամանակի տրամաբանությամբ, սակայն, ըստ իս, դուրս են մշակույթի բնական տրամաբանությունից: Կինոն պատմության ընթացքում բավականին փոխվել է, բայց պետք է որ հասարակությանը մատուցվի իսկական կինոարվեստ, հասարակությունը պիտի արվեստի վարպետների հետ հաղորդակցվի թե կինոյում եւ թե թատրոնում:

- Ունի՞ կինոարվեստն այնչափ ազդեցություն, որ եթե «Օսկար»-ի հավակնությամբ նկարահանվող ֆիլմերում անընդմեջ ներկայացվեն, օրինակ, սեռական փոքրամասնության ներկայացուցիչներ, ապա հանրության մեջ եւս նույնասեռականների տոկոսային հարաբերակցության աճ կնկատենք:

- Կյանքն ունի բազմապիսի դրսեւորումներ, սակայն դրանց ներկայացման առումով ամեն ինչ որոշում է տակտը, որոշում է արվեստը: 60-ականներին մի գիրք կար՝ Կարսոն ՄակԿալերսի «Մենավոր որսորդ է սիրտը», որտեղ նման մի թեմա էր արծարծվում, բայց գրական-գեղարվեստական վարպետության մակարդակը շատ բարձր էր. այս գիրքն էլ ժամանակին մեծ աղմուկ հանեց Ամերիկայում, Եվրոպայում, իսկ հիմա մոռացվել է: Կինոարվեստն, անշուշտ, ունի հանրության վրա որոշակի ազդեցություն, սակայն վերջին ժամանակներում այն տոտալ ազդեցությունը, որ նա կարող էր ունենալ, չկա, նվազել է:

- Կինոգործիչների առաջ խնդիր է դրված ներգրավել սկսնակներին. ասենք, եթե ֆիլմը ծերանոցի մասին է, ինչպե՞ս կարող են դերասանական կազմում լինել սկսնակներ, կամ եթե երկու դերասանով ֆիլմ է, որի համար անհրաժեշտ է, որ երկուսն էլ լինեն բարձր պրոֆեսիոնալներ, ուրեմն ֆիլմն, անկախ իր արվեստագիտական արժեքից, չի՞ կարող ներկայացվել Օսկարի. սա անտրամաբանական չէ՞:

- Սկսնակների ներգրավումը միշտ էլ կինոգործիչների խնդիրներից է. առանց սկսնակներին ներգրավելու կինոն առաջ չի գնում, երիտասարդ ուժերի ներգրավումը եղել է միշտ: Եթե մարդիկ հիմա այս չափանիշը սահմանելով՝ խրախուսում են երիտասարդների մուտքը, շահագրգռվածությունը, դրանով փորձում են նկատել երիտասարդներին, ապա ես այդտեղ որեւէ վատ բան չեմ տեսնում: Բայց դա պայման-պահանջ չի եղել՝ ռեժիսորի առաջ դրված: Իրականում այս նորությունները ինձ համար շոկային են: Ես չեմ կարողանում նման չափորոշիչներ հասկանալ … գուցե արդեն շատ մեծ եմ (ժպտում է). այս չափանիշներն արտարվեստային են:

- Ըստ ձեզ, կըմբոստանա՞ն ռեժիսորներն այս նոր կարգի դեմ, հնարավո՞ր է բոյկոտեն «Օսկար»-ը:

- Ես կարծում եմ, որ այս փոփոխությունները համընդհանուր ոգեւորությամբ հազիվ թե ընդունվեն:

- Հավանական համարո՞ւմ եք, որ մի նոր մրցանակաբաշխություն հիմնադրվի, որ կկարողանա հակակշռել «Օսկար»-ին:

- Օսկարը լեգենդ ունի: Դա շատ կարեւոր է: Լեգենդի բարձրությունը պահպանելու խնդիր կա, եւ դա իրականում միայն Օսկարին չի վերաբերում: Նոր մշակութային երեւույթները, որ պատմությունից բացի ձեւավորել են նաեւ լեգենդն այդ պատմության խորհրդի, պիտի հաշվի առնեն, որ դա որոշակի բարձրություն է թելադրում, որին հարազատ պիտի մնան:

Շնորհակալություն, պարոն Մուրադյան, իսկ մենք հավելենք, որ DailyMail-ի հաղորդմամբ՝ այս գիշեր նորությունը ստանալուց հետո մոլեգնել են հոլիվուդյան աստղերը: Կինոգործիչները, որ այսուհետ ստիպված կլինեն ավելի շատ սեւամորթների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձնանց վարձել՝ անկախ նրանից, թե դա իրենց սցենարի հետ որքան կապ ունի, «Օսկարի շեֆերին» մեղադրում են, որ զենք են պահում բոլոր նրանց վրա, ովքեր համաձայն չեն իրենց քաղաքականության հետ: Օսկարի հավակնորդ Ջեյմս Վուդսը նոր կանոնները «խելագարություն» է որակել, իսկ Cheers-ի դերասանուհի Քիրստի Ալլեյը դրանք անվանել է «բռնապետական» եւ «հակաարտիստիկ»:

Տպել
4134 դիտում

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը