Կա՛մ դատավորը պետք է արագ մտնի դատաքննության փուլ, կա՛մ Ռ. Քոչարյանը չխոսի քաղաքականություն վերադառնալուց. Ա. Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը համամիտ է Մարտի 1-ի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների այն տեսակետին, որ դատավարությունը վերածվել է ֆարսի ու ժամավաճառության:

Լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանն այսօր ասաց. «Դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի թեթև ձեռքով վեր է ածվել ֆարսի, արդեն տարի ու կես բոլորս համոզվում ենք։ Ռոբերտ Քոչարյանը վերցրել է տակտիկա իրավական գործընթացի խափանման միջոցների անվերջ շրջապտույտների միջոցով, և կարծես դատավորին էլ դա դուր Է գալիս»։

Պատգամավորն ընդգծեց՝ կա՛մ դատավորը պետք է իրեն ընեռնված իրավասությունների շրջանակում արագ մտնի դատաքննական փուլ, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը պետք է այլևս չխոսի քաղաքականություն վերադառնալու մասին, որովհետև իր քաղաքականության լավագույն ճանապարհը դատաքննության պրոցեսին չխոչընդոտելն է։

Անդրադառնալով քննադատություններին, որ 2018-ի հեղափոխությունից հետո դատական համակարգում բարեփոխումներ չեն եղել՝ Քոչարյանը նշեց, որ դատական համակարգը  պետք է իր մեջ առողջացման, ինքնադրսևորման մեխանիզմների ուժ գտներ:  

Խոսելով պաշտպանության նախարարության՝ աշխարհազոր ստեղծելու նախագծից՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այդ առաջարկը շատ մեծ ռիսկ է պարունակում, դրա քննարկումը լինելու է շատ բովանդակային, շատ լուրջ. «Այսօր այդ գաղափարը դրված է շրջանառության մեջ, և ինքս դա համարում եմ կարևոր գաղափար։ Աշխարհազորը դիտեք որպես բանակի ամբողջական ռեզերվ, որի մեջ յուրաքանչյուրս ունենալու ենք, ըստ նախատեսված օրենսդրական կարգավորման, մեր մասնակցության չափը»։

Օրեր առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր, որ Կառավարությունը մերժել է փետրվարի 20-ի իր նախաձեռնությունը, որով առաջարկվում էր համաներում սահմանել հետախուզման մեջ գտնվող և զինծառայությունից խուսափած անձնանց նկատմամբ։ Անդրանիկ Քոչարյանը հարց բարձրացրեց՝ պիտի համաներվեր ծառայությունից խուսափե՞լը, թե՞ փախչելը՝ հավելելով, որ իրենք տալու են այս խնդրի վերջնական իրավակարգավորումը. «Ես, Մխիթար Հայրապետյանը և Արման Բաբաջանյանը միասին շրջանառության մեջ ենք դրել այդ օրենքների փոփոխությունների փաթեթը, որը տալիս է վերջնական իրակարգավորում այդ խնդրի լուծման։ Էդմոն Մարուքյանը, որպես պատգամավոր, կարող է դիմել ՀՀ նախագահին եւ ասել՝ համաներեք, այդ դեպքում պետք է հիմնավորի՝ ի՞նչն ենք համաներում․ ծառայությունից փախչե՞լը, խուսափե՞լը։ Մենք տալիս ենք այդ խնդրի լուծման շատ լուրջ իրավակարգավորում և վաղը կամ մյուս օրը կծանոթանանք այն փոփոխությունների փաթեթին, որը մենք վաղը առավոտյան կներկայացնենք պարոն Միրզոյանին, և կարծում եմ՝ հոկտեմբեր ամսին կտանք դրա իրակարգավորման հստակ մեխանիզմները»։

Նանե Ավետիսյան

Տպել
4094 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը