ԼՀԿ-ն ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Արկադի Խաչատրյանին

09/09/2020 schedule20:33

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ «Լուսավոր Հայաստան»  խմբակցությունը  ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է ԼՀԿ-ն


Թեկնածուի կենսագրությունը՝ ստորեւ.

Ծնվել է 1975թ. hունվարի 29-ին Վանաձոր քաղաքում:

1997թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում:

Նույն թվականին Մոսկվայում ընդունվել է Կառավարման պետական համալսարանի (ГУУ) Ֆինանսական մենեջմենթի ինստիտուտի ասպիրանտուրան, համատեղությամբ աշխատելով նախ՝ «Ադիքս» ֆինանսական ընկերությունում որպես ֆինանսական բրոքեր, այնուհետև «Օնիքս» ՓԲԸ-ում որպես ֆինանսական մենեջեր:
Հետագայում տեղափոխվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրա և, պաշտպանելով ատենախոսությունը, ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Ավելի ուշ ավարտել է իրավագիտության ֆակուլտետը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տմտեսագիտության ինստիտուտի դոկտորանտուրան:

2009թ. սովորել է Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցում՝ «Բանակցությունների վարում» կրթական ծրագրով:

1998- 2015թթ. հանդիսացել է քաղաքացիական ծառայող, զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Ծառայությունը սկսել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ապահովագրական տեսչությունում նախ՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև բաժնի պետ, վարչության պետ, տեսչության պետի տեղակալ և ապահովագրական տեսչության-գլխավոր վարչության պետ:
Եղել է «Ապահովագրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն:
Այնուհետև մրցութային կարգով քաղաքացիական ծառայությունը շարունակել է ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում որպես պետի տեղակալ, այնուհետև որպես փորձագիտական-վերլուծական վարչության պետ:

2012թ.-առ այսօր՝ ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս է:

2018թ.-առ այսօր՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (РАУ) քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս է:

2015-2019թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես ԿԲ խորհրդի անդամ, ԿԲ նախագահի խորհրդական։

Հանդիսացել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:

2011-2013թթ. եղել է ՀՀ և Եվրոպական Միության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների՝ տնտեսական, ֆինանսական, և ոլորտային համագործակցության հարցերի խմբի, ինչպես նաև  խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու հարցերի խմբի անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ընտրական ցուցակով:
Տնտեսագիտության թեկնածու է:

Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն՝ 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան (2012թ.):

Տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով (2013թ.):

Բազմաթիվ գիտական և այլ հոդվածների հեղինակ է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է, ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողով անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Հիշեցնենք, որ 2019թ.-ին Հանձնաժողովի նախագահ էր ընտրվել է ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը: 2020 թվականի օգոստոսին Մանե Թանդիլյանը առողջական խնդիրներով պայմանավորված վայր դրեց պատգամավորական մանդատը:

Տպել
904 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի