Ադրբեջանը պատրաստվում է 2 հայ սպայի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ 2 հայ սպայի նկատմամբ պատրաստվում են միջազգային հետախուզում հայտարարել:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դատախազությունը նման որոշում է կայացրել՝ հիմնվելով նախորդ ամիս գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանից ստացած տեղեկությունների վրա: Ալավերդյանը, ըստ ադրբեջանական կողմի, իբրեւ թե հայտարարել էր, որ իր 2 ծառայակիցները՝ Վազգեն Վարդանյանը եւ Արմեն Ջամալյանը, հրահանգել են դիվերսիա իրականացնել եւ ծրագրել ամենը։

Երկուսին էլ հեռակա մեղադրանք է առաջադրվել հետեւյալ հոդվածներով՝ 100.2 (ագրեսիվ պատերազմի վարում), 228.3 (զենքի, զինամթերքի հավաքման, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, իրացում, պահում, տեղափոխում եւ կրում կազմակերպված խմբի կողմից), 276 (լրտեսություն), 279.2 (հարձակում ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների կամ քաղաքացիական անձանց վրա), 318.2, 29, 214.2.3 (ահաբեկչություն), 29, 120.2.12 (դիտավորյալ սպանություն ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի դրդապատճառով):

Այս ամենի մասին Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացրածի հիման վրա դատարանը վճռել է 2 հայ սպային կալանավորելու մասին որոշում կայացնել:

Վազգեն Վարդանյանի եւ Արմեն Ջամալյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ համապատասխան որոշումներն ուղարկվել են երկրի ՆԳ նախարարություն, Պետական անվտանգության ծառայություն, ինչպես նաեւ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո՝ որոշումն ի կատար ածելու:

Դեռեւս անհայտ է, թե Ինտերպոլի միջազգային կազմակերպությունը կընդունի արդյոք ադրբեջանական իշխանությունների անհիմն եւ միանձնյա կայացրած որոշումը, որը հիմնված է միայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մոլորված եւ Ադրբեջանի կողմից գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի խոսքերի վրա, որին Ադրբեջանը ներկայացնում է՝ որպես դիվերսանտ:

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը հրապարակել էր տեսանյութ, որում Ալավերդյանը իբրեւ թե խոստովանում է, որ վերը նշված սպաների օգնությամբ եւ հրահանգով է հատել Ադրբեջանի սահմանը: Ակնհայտ էր, որ Ալավերդյանը տեսախցիկի առաջ կարդում էր նախապես գրված, վատ հայերենով ձեւակերպված խոսքը: Այդ տեսանյութը դատապարտել էր ՀՀ ԱԳՆ-ն:

Հայաստանի պետական մարմինները առայժմ չեն արձագանքել Ադրբեջանի գլխավոր դատախազության որոշմանը:

Տպել
3390 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ