Քաղաքականացվածության հետեւանքները

12/09/2020 schedule13:10

Հայաստանի հիմնական առանձնահատկություններից, եթե կուզեք՝ պրոբլեմներից մեկն այն է, որ մեզանում քաղաքականացված է գրեթե ամեն ինչ. տնտեսությունը, առողջապահությունը, գիտությունը, կրթությունը, մշակույթը, անգամ սպորտը։ Իսկ այն ակադեմիական ինստիտուտները, որոնք պիտի քաղաքական իշխանություններից անկախ լինեին եւ մասնագիտական դիրքերից հանձնարարականներ տային իշխանություններին, թե ինչպես պետք է ղեկավարել այդ ոլորտները, կամ շատ թույլ են, կամ կախվածության մեջ են օրվա իշխանություններից եւ գերադասում են սպասարկել նրանց քաղաքական շահերը։

Միայն երկու օրինակ բերենք։ Երեւի շատերն են նկատել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի քաղաքականացվածության մակարդակը Հայաստանում չափազանց բարձր է, եւ դա էապես ազդում է այդ պայքարի արդյունավետության վրա։ Ընդդիմությունը քաղաքական մեղադրանքներ է հնչեցնում իշխանությունների հասցեին՝ հայտարարելով, թե արտակարգ դրությունն ու կարանտինը համավարակի դեմ պայքարի հետ կապ չունեն, իշխանությունների հիմնական նպատակը քաղաքական ազատությունները սահմանափակելն է, եւ այլն, իշխանություններն էլ իրենց հերթին են մեղադրում ընդդիմությանը, թե նրանք գործում են «ինչքան վատ՝ այնքան լավ» սկզբունքով ու անում են ամեն ինչ, որ մարդիկ լուրջ չվերաբերվեն հակահամաճարակային կանոններին, եւ վարակվածների թիվը մեծ լինի։ Հիմա պատկերացրեք՝ այս ամենի փոխարեն Հայաստանում լիներ քաղաքական իշխանություններից անկախ մասնագիտական կառույց, որը կվայելեր հասարակության անվերապահ վստահությունը՝ անկախ մարդկանց քաղաքական հայացքներից, ու հենց այդ ինստիտուտի (տվյալ դեպքում՝ ենթադրաբար, լավագույն համաճարակաբանների կոնսիլիումի) հանձնարարականներն էլ կատարեին իշխանությունները։ Հասկանալի է, որ քաղաքական շահարկումները միանգամից կբացառվեին։ Ի՞նչ քաղաքական շահարկումներ, եթե լավագույն մասնագետներն են մշակել ռազմավարությունը, հասարակությունն էլ վստահ է, որ այդ մասնագետները ճիշտ նույնպիսի ռազմավարություն կմշակեին ցանկացած իշխանությունների օրոք։

Մի ուրիշ օրինակ։ Երկու տարուց ավելի է՝ Ամուլսարի հարցում անորոշություն է, եւ դա  դարձել է կարեւորագույն քաղաքական թեմաներից մեկը։ Ու հանրությունն իշխանություններից քաղաքական լուծում է ակնկալում։ Հիմա պատկերացրեք՝ Հայաստանում լիներ հանրության անվերապահ վստահությունը վայելող եւ իշխանություններից անկախ մասնագիտացված ինստիտուտ, որը կուսումնասիրեր խնդիրը եւ հստակ եզրակացություն կտար՝ հանքը շահագործել կարելի է կամ չի կարելի։ Վերջ, խնդիրը փակված կլիներ, որովհետեւ իշխանությունները ստիպված կլինեին գործել ըստ այդ եզրակացության։ Անկախ նրանից՝ համընկնո՞ւմ է դա իրենց քաղաքական շահերի հետ, թե ոչ։ Ընդ որում՝ որակյալ մասնագետների պակաս Հայաստանում հաստատ չկա, ակադեմիական ինստիտուտներն էլ գործում են։ Այլ հարց է, որ այդ ինստիտուտների անաչառության նկատմամբ վստահությունը չկա։ Որտեղի՞ց լինի, եթե տասնամյակներ շարունակ դրանք «մատչելի գներով» դրական եզրակացություններ էին տալիս այս կամ այն հանքավայրը շահագործելու կամ ՀԷԿ-եր կառուցելու վերաբերյալ։

Հասկանալի է, որ այդ ինստիտուտների նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելը տարիների խնդիր է, եթե ոչ տասնամյակների։ Ընդ որում՝ ցանկացած իշխանության համար մեծ է գայթակղությունն ունենալ հլու-հնազանդ ակադեմիական ինստիտուտներ, որոնք ցանկացած պահի «գիտականորեն» կհիմնավորեն իրենց քաղաքական շահերին համահունչ որոշումները։ Բայց ժամանակակից պետություն ունենալու համար այդ գայթակղություններին չտրվելն ու իսկապես քաղաքական իշխանություններից անկախ ակադեմիական համակարգ ունենալը պարտադիր է։

Հակառակ դեպքում ամեն ինչ շարունակելու է քաղաքականացվել, քաղաքական որոշումներ են ընդունվելու անգամ այն հարցերում, որոնք զուտ մասնագիտական մոտեցում են պահանջում, ընդ որում՝ այդ որոշումները հաճախ են փոխվելու ըստ տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությունների կամ իշխող քաղաքական ուժի փոփոխության արդյունքում, եւ պետությունն ու հասարակությունը միայն տուժելու են։

Տպել
2997 դիտում

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ