Սոչիում հանդիպել են Պուտինն ու Լուկաշենկոն. ինչ է քննարկվել 4 ժամ տեւած հանդիպման ժամանակ

Այսօր Սոչիում տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի  հանդիպումն ու բանակցությունները: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ավելի ուշ լրատվամիջոցներին հայտնել է ավելի քան 4 ժամ տեւած հանդիպման մանրամասներ:

Պեսկովը հիշեցրել է, որ պատվիրակությունների միջեւ մանրակրկիտ բանակցություններ են տեղի ունեցել հանդիպումից առաջ: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը մեկնել է Մինսկ, իսկ Բելառուսի պաշտոնատար անձինք տարբեր գերատեսչություններից այցելել են Մոսկվա:

«Ուստի նախագահներն, ըստ էության, հիմնեցին իրենց զրույցը երկու կողմերի կատարած բծախնդիր աշխատանքի վրա: Իհարկե, առաջին հերթին նրանք քննարկել են երկկողմ կապերը, առեւտրատնտեսական համագործակցությունը», - հայտնել է Կրեմլի խոսնակը:

Նա բացատրել է, որ Պուտինի կողմից հայտարարված նոր՝ մոտ կես միլիարդ դոլար վարկի մի մասը, որը Մոսկվան հատկացրել է Մինսկին, կուղղվի հին պարտքերի վերաֆինանսավորմանը, մի մասն էլ նոր միջոցներ են: 

Պեսկովի խոսքով ՝ երկկողմ տնտեսական հարաբերություններում այժմ գլխավորը ապրանքաշրջանառության աճն է:

«Փաստաթղթերն ինքնանպատակ չեն: Նպատակը ինքնին Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությանը լրացուցիչ խթան հաղորդելն է: Մենք երկու ամենամոտ գործընկերներ ենք», - ասել է նա՝ հավելելով, որ «այժմ անհնար է» խոսել համատեղ արտադրությունների ստեղծման մասին, քանի որ դա պետք է լինի «առեւտրատնտեսական համագործակցության օպտիմալացման» արդյունք:

Նախագահները նաեւ քննարկել են էներգամատակարարման մասին հարցեր:

Խոսելով նախագահական ընտրություններից հետո Բելառուսի ներքին իրավիճակի եւ դրան հաջորդած զանգվածային բողոքի ցույցերի մասին, Պեսկովը շեշտել է,  որ Կրեմլը հիմնվում է այն ենթադրության վրա, որ Լուկաշենկոն հանրապետության օրինական, լեգիտիմ նախագահն է:

ՌԴ նախագահի խոսնակն այս համատեքստում հիշեցրել է, որ Պուտինը հենց սկզբից կոչ էր անում ամեն ինչ կազմակերպել օրինական ճանապարհով: Լրագրողների այն հարցին, թե երկու ղեկավարները քննարկե՞լ են Բելառուսում ցուցարարներին ցրելու համար ուժի կիրառումը, նա պատասխանել է, որ դա երկկողմ հարաբերությունների խնդիր չէ:

«Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունները, որոնց մասին խոսեց Լուկաշենկոն, նույնպես ներբելառուսական գործընթաց են: Այո, Պուտինը հայտարարել է, որ սատարում է այս գործընթացին, բայց ոչ ոք չպետք է որևէ կերպ խառնվի դրան ՝ ոչ Մոսկվան, ոչ էլ եվրոպական այլ մայրաքաղաքներ»,-հավելել է Պեսկովը:

Խոսելով 2 երկրների ռազմական համագործակցության մասին, Պեսկովն ասել է,  որ Պուտինն ու Լուկաշենկոն բանակցությունների ընթացքում չեն քննարկել Բելառուսում ռուսական բազաների տեղակայման հարցը, ընդամենը համատեղ զորավարժություններ տեղի կուեննան:

Կրեմլի խոսնակը նաեւ նշել է, որ նախագահները քննարկել են հակակորոնավիրուսային հետազոտությունների եւ փորձարկումների ընթացքը:

«Մենք առանձին-առանձին կենտրոնացանք Բելառուսի մասնակցության վրա ռուսական Sputnik պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլինում: Վլադիմիր Պուտինը տվել է  համապատասխան ցուցումներ Բելառուսի համար նախատեսված մատակարարումների առաջին խմբաքանակի պատրաստման վերաբերյալ»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ կողմերը մեծ նշանակություն են տալիս այս ոլորտում համագործակցությանը:

Տպել
1697 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)