Ընդունելության քննությունների համար դիմորդներից գանձած գումարը կվերադարձվի հոկտեմբերին. ԳԹԿ

Ընդունելության այս տարվա քննություններից ամիսներ են անցել, սակայն մի քանի քննության համար դիմորդների վճարած գումարները դեռ չեն վերադարձվել նրանց: Արդեն տեւական ժամանակ մի շարք ծնողներ սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում հարցնում են՝ ե՞րբ են հետ ստանալու խոստացված գումարը:

Հիշեցնենք, որ այս տարի նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ընդունելության քննությունների թիվը կրճատվեց, եւ դիմորդներն ընդամենը մեկ քննություն հանձնեցին: Նրանց տեղեկացվել էր, որ նախապես մի քանի քննության համար վճարված 1500-ական դրամները կվերադարձվեն, կպահվի միայն մեկ քննության համար նախատեսված 1500 դրամը։ Հայտնի է, որ դիմորդները Գնահատման եւ թեստավորման կենտրոնում հայտագրվելու ժամանակ սահմանված կարգով նաեւ վճարում են յուրաքանչյուր քննության հաշվարկով: 

Ե՞րբ ու ինչպե՞ս է նախատեսվում վերադարձնել այդ գումարը, փորձեցինք ճշտել Գնահատման եւ թեստավորման կենտրոնից: ԳԹԿ-ի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ գումարը միանշանակ կվերադարձվի, մինչեւ սեպտեմբերի վերջ կմշակվի այն վերադարձնելու մեխանիզմը, եւ արդեն հոկտեմբերին գործընթացը կիրականցվի: Դեռեւս հայտնի չէ, թե ինչ մեխանիզմով՝ դիմումների հիման վրա, թե մարտին ներկայացված հայտերն ուսումնասիրելով կկատարվի գործընթացը: Մեխանիզմի, կարգի ու հստակ ժամկետների մասին ավելի ուշ հայտարարություն կանի ԳԹԿ-ն:

Հարցին՝ ինչո՞ւ է այսքան ձգձգվել դիմորդների գումարը վերադարձնելու գործը, Գրիգորյանը նշեց, որ դա բավականին աշխատատար գործընթաց է, 100 հոգուն վճարը հետ վերադարձնելն ուրիշ է, 15.000 դիմորդի գումարն ուսումնասիրելն ու վերադարձնելը՝ ուրիշ:

Տպել
1790 դիտում

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարել է նոր բաց մրցույթ

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Ամիօ բանկ»-ը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

Քաղաքակրթական վանդալիզմ. Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է «Արցախի պետհամալսարան»-ում ընդունելության մասին

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված ավելի քան 32,5 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան հոսպիտալացվածներ

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ

«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)

Սյունիքի մի մասում մառախուղ է

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Ավտոմեքենաները բախվել և ձորն են ընկել․ կա վիրավոր

Արդյունավետ իրականացվող ծրագրերը նոր նախագծերի մեկնարկի լավ հիմք են․ Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ