«Լուսավոր Հայաստան»-ի այս նախաձեռնությունն ավելի կուժեղացնի նախարարությունը. Արայիկ Հարությունյան

Իրականում «Լուսավոր Հայաստան»-ի այս նախաձեռնությունը ավելի կուժեղացնի նախարարությունը, որովհետեւ հաճախ կան դիտարկումներ, թե մենք չենք ներկայացնում մեր ամբողջ արածը, իսկ դրանք շատ են, ու սա լավ առիթ է:

Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որով ընդդիմադիր խմբակցությունը անվստահություն էր հայտնում Արայիկ Հարությունյանին:

Նախարարն ընդգծեց՝ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, բնական են: «Ես կրթության ոլորտից եմ, եղել եմ Երեւանի ավագանու կրթության հանձնաժողովի նախագահ եւ լավագույնս տեղյակ էի, թե ուր եմ գալիս եւ ինչով եմ զբաղվելու: Նկատի ունեմ՝ գիտեի այն ծանրությունը, որ վերցնում եմ՝ ոլորտում բարեփոխումներ նախաձեռնելով, եւ ինչ դիմադրության է դա արժանանալու»,- ասաց նախարարը:

Հարությունյանը հիշեցրեց՝ 2018-ին լրագրողների հետ խոսել է «ծանր» բարեփոխումների մասին, երբ մեծ խմբեր կզրկվեն կոմֆորտի իրենց գոտում մնալուց կամ ստիպված կլինեն տեղափոխվել այլ գոտի: «Ակնհայտ է, որ դա քաղաքագիտական ճշմարտություն է: Իսկ ինչո՞ւ է այսքան մեծ բարեփոխումների շուրջ լարվածությունը: Դրանց համար կան օբյեկտիվ պատճառներ: Ըստ ամենայնի՝ հանրության, Ազգային ժողովի, մի շարք շահագրգիռ խմբերի եւ նախարարության միջեւ գոյություն ունեցող կոմունիկացիոն հարցերն են, որոնք շտկելի են»:

Գերատեսչության ղեկավարը, սակայն, նշեց, որ կան նաեւ ծայրահեղ սուբյեկտիվ պատճառներ, որոնց մեծ մասն անընդունելի է, անհասկանալի եւ մերժելի՝ հավելելով, որ իրենք չեն շարժվելու արագացումների կամ դանդաղեցումների տրամաբանությամբ: «Կառավարությունը, նախարարությունն ունեն բարեփոխումների ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ եւ կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում ֆորսմաժորների եւ արագացումներ կամ դանդաղումներ հարթելու համար: Մենք նման արագացումներ տեսել ենք 12-ամյա կրթական համակարգին անցնելիս կամ Բոլոնիայի գործընթացում, եւ ծիտիկ դնելու ձեւը ստանձնել ենք, իսկ բովանդակությունը՝ ոչ»:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տասնյակ եւ 100-հազարավոր քաղաքացիներ իրենց վրա զգացել են բարեփոխումների կառուցվածքային, ենթակառուցվածքային, նյութականին միտված բարերար ազդեցությունները. տասնյակ նոր դպրոցներ, նախակրթարաններ մշակութային հաստատություններ են ստեղծվել, նորոգվել եւ ստեղծվում են համայնքներում:
«Առնվազն այդ համայնքներում չեն հավատալու կոյուղաջրերի հետ խաղալը չարաշահողներին, իմ խրտվիլակով ամբողջ Հայաստանը շրջած եւ փոքր թվով մարդկանց աջակցությունը ստացածներին, երրորդ ուղղու մանիպուլյացիաներով շարունակ զբաղվողներին, տուկի թելով գերողներին»,- շեշտեց նախարարը:

Նա պնդեց՝ Հայաստանի պատմության մեջ հնարավոր չի գտնել մի իրավիճակ, որ որեւէ գերատեսչություն այս ծավալի հայեցակարգային ու մայր օրենքներում փաստաթղթեր մշակի եւ ներկայացի: «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը ընդունվել է, «Բարձագույն կրթության եւ գիտության մասին օրենքը» մյուս շաբաթ կլինի Ազգային ժողովում, 5 ոլորտային ռազմավարություններ, որոնց մի մասը արդեն հաջորդ ամիս կդրվեն հանրային քննարկումների, «Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների փաթեթը ընդունվել է եւ կիրարկվում է»: Հարությունյանը ասաց՝ չենք ուզում շտապել եւ ունենալ մի փաստաթուղթ, որը չի կատարվի, ինչպես նախկինում է եղել:

«Այն պահին, երբ քաղաքական թիմն արձանագրի, որ սխալ ուղով եմ գնում, մի րոպե ավել չեմ զբաղեցնի այս պաշտոնը»,- եզրափակեց Հարությունյանը:

Տպել
1889 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել