«Եթե ինձ կալանավորելով՝ ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա». Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ սկսվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։

Նիստից առաջ լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է իր տրամադրությունը, Ծառուկյանը պատասխանեց. «Շատ լավ, շատ բարձր, Ծառուկյանին ի՞նչ է եղել, որ տրամադրություն չունենա»:

Ծառուկյանը նշեց, որ տերն է այն ամենի, ինչ ասել է մինչ այս. «Եթե մարդը խոսում է իր երկրի համար, իր ժողովրդի համար, իրավիճակի համար, էսօր սոցիալական, տնտեսական, քաղաքական վիճակը այնպես ծանր է, որ տենց երբեք չի եղել, ես հունիսի 5-ին ասել եմ, որ այս վիճակից պետք է դուրս գալ, իրոք, ժողովրդի վիճակը շատ ծանր է, դուք տեսնում եք՝ այսօր ամբողջ աշխարհում մի պետություն չկա, որ աջակից լինի Հայաստանին, ես ասում եմ՝ ուղղեն, կարգավորեն, թե չէ ավելի վատ է լինելու, հունիսից մինչեւ հիմա նայելով՝ ավելի լավ չի կարող լինել այս մոտեցմամբ, Կառավարության այս հիմնական կազմով»:

Ըստ Ծառուկյանի՝ Կառավարությունը անփորձ է եւ չի տիրապետում աշխատանքի ոլորտներին. «Ասել եմ, ասում եմ՝ մարդիկ անփորձ են, այսօր պատմաբանին չես կարող տանել տնտեսության ղեկավար, հիմնական խնդիրը սա է եղել, իսկ եթե այսօր Ծառուկյանին ձերբակալելով՝ ժողովրդի վիճակը կլավանա՝ աշխատավարձը կբարձրանա, հարկային պարտավորությունները կպակասեն, ուսման վարձը կպակասի, ներդրումները շատ կլինեն, հարց չկա, ես ինչ-որ ասել եմ, իմ սկզբունքին եմ, ավելի համոզված, դեռ քիչ եմ ասել»,- ասաց նա:

Լրագրողների մյուս հարցերին ԲՀԿ ղեկավարը չպատասխանեց. «Ամեն ինչ ցույց կտա դատական պրոցեսը»,- ասաց նա եւ աջակիցների ծափողջյունների ներքո մտավ դատարանի շենք:

Հիշեցնենք՝ նախորդ նիստը հետաձգվել էր Ծառուկյանի եւ նրա պաշտպանների բացակայության պատճառով. ԲԴԽ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին եւ 18-ին դատավորի աշխատակազմը էլեկտրոնային փոստով ծանուցում է ուղարկել ինչպես պաշտպաններին, այնպես էլ Ծառուկյանի պատգամավորական պաշտոնական էլեկտրոնային հասցեին, դրանից բացի, հեռախոսային կապի միջոցով հավելյալ տեղեկացրել է նիստի օրի, ժամի մասին, ինչպես նաև վայբեր ծրագրի միջոցով փոխանցել է տեղեկատվությունը, որով ուղարկված տեղեկատվության ստանալը ծրագիրը հաստատել է: Ըստ ԲԴԽ-ի՝ աշխատակազմը նաեւ սեպտեմբերի 22-ին է պաշտպանների հետ հեռախոսազրույցի ընթացքում հիշեցրել նիստի մասին:

Պաշտպանները, սակայն, հերքում են այս տեղեկությունը. նրանք դրա վերաբերյալ հաղորդագրություն էին տարածել՝ ասելով, որ պատշաճ ծանուցված չեն եղել։

Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար: Նա առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

Տպել
3911 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ