ՀՀ-ում վարկային թալան գոյություն չունի․ այնքան էլ բավարարված չեմ լսումների արդյունքներով․ Ուլիխանյան

Տնտեսագիտական գիտելիքների գոնե նվազագույն պաշար ունեցող մարդկանց համար առնվազն անընդունելի պետք է լինի ընդհանրապես վարկային պարտավորությունների համաներում հասկացությունը։ ՀԺ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած լսումներին։ 

Նախօրեին ԲՀԿ-ն ԱԺ-ում քննարկում է կազմակերպել վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժ-տուգանքների, տոկոսների համաներման հարցով։ Լսումներին մասնակցում էին թե՛ խորհրդարանական բոլոր խմբակցությունները, թե՛ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները եւ թե՛ վարկային կազմակերպությունների դեմ բողոքող անձինք։

Տիգրան Ուլիխանյանը այնքան էլ բավարարված չէ լսումների արդյունքներով: Նրա կարծիքով՝ այն ավելի կառուցողական մթնոլորտում կարող էր լինել։ «Ոչ հրապարակային ռեժիմում այդ թեմաներն անընդհատ քննարկման առարկա են դառնում։ Ես ակնկալում էի, որ այս լսումներն էլ են հնարավորություն, որպեսզի մարդիկ շանս ստանան ԱԺ-ում ներկայացնել նոր տեսակետներ, որոնք գուցե վրիպել են մեր ուշադրությունից»։ Պատգամավորի խոսքով՝ ԱԺ-ում ելույթների մեջ զգալի մաս էին կազմում բովանդակություն չունեցող, գիտելիքի, անգամ դաստիարակության պակաս ունեցող մարդկանց խոսքը։ 

«Դա արդյունքի միտված չէ եւ չի կարող դառնալ արդյունք։ Կարծում եմ, որ այնուամենայնիվ այսպիսի լսումներն անհրաժեշտ են։ Եթե գոնե մի քիչ շանս կա, որ այդ լսումների ընթացքում այնպիսի գաղափար հնչի, որ մեր ուշադրությունից վրիպել է՝ մենք այդ լսումները պետք է ապահովենք եւ փորձենք քննադատությունների, նոր տեսակետների միջից արդյունավետ հատիկ քաղել ու օգտագործել հետագա քաղաքականությունը մշակելիս»,- ասա նա։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք վարկային տոկոսադրույքների առումով Հայաստանում խելամիտ իրավիճակ է եւ որքանո՞վ է արդարացի վարկային թալան ձեւակերպումը, որը հաճախ անում են քաղաքացիները, պատգամավորը պատասխանեց. «Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ այս պահին խելամիտ իրավիճակ է։ Ինչ վերաբերում է այդ թալան արտահայտությանը, ես ուղղակի կարող եմ ասել, որ դա օգտագործում են այն մարդիկ, որոնք գիտելիքի քիչ պաշար ունեն կամ նրանք, որոնք հստակ ինֆորմացված են, սակայն դիվիդենտներ են փորձում ստանալ։ Այսինքն իրենց նպատակը վարկային միջավայրի բարելավումը չէ»։

Ուլիխանյանն ընդգծեց՝ թալան արտահայտությունը աբսուրդ է, չի կարելի այդպիսի բան ասել. «Հայաստանի Հանրապետությունում վարկային թալան գոյություն չունի։ Սակայն ՀՀ-ում կա այլ խնդիր՝ ֆինանսական գրագիտության պակաս»։

Պատգամավորը, հասկանալով այն քաղաքացիներին, ովքեր այս կամ այն կերպ տուժում են իրենց վերցրած վարկերից, այնուամենայնիվ նշեց, եթե այդ գործերը ուսումնասիրեն, 99 եւ ավելի տոկոս դեպքերում պարզ կդառնա, որ մարդը տուժել է իր գործողությունների հետեւանքով։ «Մարդն իր գործողությունների հետեւանքների կրողն է, եւ որեւէ մեկը չի կարող մարդկանց ազատել իրենց գործողությունների հետեւանքներից կամ արդյունքներից։ Մեր ամեն մի արած քայլ ունենում է կամ դրական արդյունք, որից մենք օգտվում ենք, կամ բացասական հետեւանք, որը մենք պարտավոր ենք կրել»,- նշեց Ուլիխանյանը։

Նրա կարծիքով՝ բանկային համակարգի կայունությունը բացարձակ արժեք է ու դրա նկատմամբ պետական կոպիտ միջամտությունը կարող է սասանել այդ կայունությունը։ Հարցին՝ արդյո՞ք բանկային համակարգն ի վիճակի էր այնքան ժամանակ արձակուրդ տրամադրել, որքան արտակարգ դրությունը տեւեց, նա պատասխանեց. «Մեր նպատակը քաղաքացիների  խնդիրները նվազեցնելն է, ենթադրում ենք, որ հենց դրա համար է վարկային արձակուրդը։ Հիմա այլ բան ասեմ, մենք կարող ենք վարկային արձակուրդ տրամադրել, բայց դրա արդյունքում քաղաքացու ֆինանսական բեռը ոչ թե կնվազի, այլ կավելանա»։

Պատգամավորը նշեց, որ մարդիկ հաճախ մոռանում են, որ այդ  բանկերը, որոնց հասցեին գիտելիքի պաշարի դեֆիցիտ ունեցող մարդիկ ասում են թալան, շահագրգռված են, որ քաղաքացու ֆինանսական դրությունը լավ լինի, քանի որ այդ քաղաքացին իր հաճախորդն է։

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի կարծիքով՝ վարկային խնդիրներ կան, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված խնդրահարույց վարկերի ծավալը բավականաչափ մեծացել է։ Մասնավորապես՝ 2020 թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ տարեսկզբի համեմատ խնդրահարույց վարկերի ծավալն ավելացել է 28 տոկոսով՝ հասնելով ընդհանուր առմամբ 290 մլրդ դրամի։ Իսկ դրանց կուտակած տոկոսները, տույժ տուգանքները 18 մլրդ դրամից ավելի են. «Այսինքն ընդհանուր առմամբ խնդրահարույց վարկերի սպասարկման ընդհանուր պարտավորությունները կազմում են շուրջ 310 մլրդ դրամ, որը բնականաբար հսկայական գումար է ու ընդհանուր վարկերի շուրջ 7.5 տոկոսն է այն կազմում, ինչը զգալի է»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով շատ մարդիկ կորցրել են աշխատանքը, արտագնա աշխատանքի չմեկնած մարդկանց ընտանիքները եւս խնդիր ունեն, շատերի եկամուտները պարզապես նվազել են, փոքր ու միջին բիզնեսը բավականին լուրջ խնդիրներ ունի. «Հետեւաբար իրապես խնդիրը կա եւ դա է պատճառը, որ այսօր սրվել է այդ հարցը։ Լուծումներն իհարկե՛, տարբեր են, այլ բան է, որ բոլոր կողմերն ուզում են ի նպաստ իրենց լուծվի հարցը։ Պետք է հասկանալ, որ սա ոչ միայն սպառողների եւ քաղաքացիների խնդիրն է, այլեւ ֆինանսական կայունության հարց կա»։

Խաչատրյանն ընդգծեց՝ որոշումը եւ մոտեցումը պիտի լինի բալանսավորված, եւ եթե բիզնեսը կամ մարդիկ նոր իրողությունների պայմաններում չեն կարողանում վարկերը մարել, բնական է, որ ըստ տուժած ոլորտների պետք է տեղի ունենա վարկերի վերակառուցում։

«Դա բավականին մեծ ֆինանսական բեռ է ու այն ամբողջությամբ չի կարող դրվել բանկային համակարգի վրա, չի կարող դրվել նաեւ միայն բիզնեսի ու քաղաքացու վրա։ Այստեղ ակնհայտորեն պետությունը դերակատարում ունի։ Միայն համատեղ՝ պետություն-բանկային համակարգ-բիզնես պետք է այս խնդիրը լուծեն։ Ես կարծում եմ, որ անպայմանորեն այս հարցը պետք է դառնա Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում քննարկման հարց»։

Հարցին՝ արդյո՞ք վարկերի տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ  բողոքներ են լինում, Խաչատրյանը պատասխանեց. «Շատ դեպքերում բնականաբար քաղաքացիների դժգոհությունն արդարացի է։ Այստեղ խոսքը բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսների մասին չէ։ Խոսքը միկրովարկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների մասին է, որոնք կարող են հարյուրավոր տոկոսների հասնել։ Արագ հասանելիություն է փոքր գումարների չափով, սակայն դրանք չափազանց թանկ վարկեր են, որոնք առաջացնում են լրջագույն սոցիալական խնդիրներ»։

Նրա խոսքով՝ շատերը խաղամոլությամբ են տարված, շատերը դեղորայքի եւ բուժման կարիք ունեն, հացի խնդիր ունեն. «Մարդիկ ճարահատյալ են դիմում այդ վարկերին, քանի որ հասանելին դա է։ Հետո արդեն նրանք եւ իրենց ընտանիքները կրում են հետեւանքները»։

Տպել
1740 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ