Տվեք հրամաններ գնալ առաջ եւ բոլորով գնանք առաջ. Մարուքյանը՝ Փաշինյանին

Բոլորս պատրաստ ենք զոհվել, բայց, կարծում եմ, հիմա ժամանակն է՝ զոհելու։

Քիչ առաջ ԱԺ-ում իր ելույթն այսպես սկսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա շեշտեց, որ հիմա պետք է զոհել մեր վրա հարձակվողներին։ «Մենք չպիտի հիմա զոհվենք, պիտի ապրենք եւ մենք պիտի լուծենք այս հարցը եւ չթողնենք մեր երեխաներին»,- ասաց նա՝ հավելելով, որ հենց այս պատերազմով պետք է լուծենք այս հարցը վերջնականապես։ Սա նաեւ այն բանի համար, որովհետեւ չենք կարող եւս մեկ անգամ կանգնել, հետ գնալ, տեսնել՝ ով որտեղ եկավ կանգնեց, եւ բանակցել այդտեղից սկսած․ «Հա, դե դուք 10 դիրք առաջ եք եկել, մենք 10 դիրք՝ հետ, կամ էստեղ մենք ենք առաջ գնացել, դուք՝ հետ, հիմա եկեք այստեղից խոսենք։ Ես կարծում եմ՝ մենք ինչ ունեինք կորցնելու, արդեն կորցրել ենք։ Մենք տարիներ շարունակ ասել ենք՝ եկեք փխրուն խաղաղությունը պահպանենք, քանի դեռ բանակցում ենք, քանի դեռ ուրիշ աշխարհում ենք ապրում»։

Մարուքյանի համոզմամբ՝ հիմա մենք ապրում ենք ուրիշ աշխարհում, ապրում ենք ուժեղների աշխարհում։ «Աշխարհի հիմա նայում է, տեսնի՝ որ կողմը որքան կկարողանա հաջողություն գրանցել, կգա, այդ կողմի արձանագրածը կարձանագրի, կասի՝ էս ա, դուք արձանագրել եք, մենք էլ ստեղ ենք, դե տեսանք, որ սենց եղավ»,- ասաց Մարուքյանը՝ շեշտելով, որ սա կարող է տեւել 3, 4 կամ 5 օր, բայց դրան են սպասում։

Մարուքյանը շեշտեց նաեւ, որ չի ուզում, որ այս պատերազմի համատեքստում հետագայում լինեն խոսակցություններ, թե մենք կարող էինք այսինչ բանն անել, սպասում էինք հրամանի։

Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մարուքյանն ընդգծեց, որ ռազմական դրության հայտարարման պահից նա է ստանձնել գերագույն հրամանատարի առաքելությունը։ «Հետեւաբար տվե՛ք ամբողջական հրամաններ, տվեք հրամաններ գնալ առաջ, շարժվել առաջ, եւ բոլորով գնանք առաջ։ Որովհետեւ եթե մենք այս պատմությունը թողեցինք կիսատ, մենք շարունակելու ենք արնաքամ լինել, իսկ մենք արնաքամ ենք լինում արդեն շուրջ 25-ից ավելի տարի եւ ամենօրյա ռեժիմով»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ավելի լավ է մեկ անգամ արնաքամ լինել, բայց վերջնական այս խնդիրը լուծել։

Ինչ վերաբերում է աշխարհին, Մարուքյանը շեշտեց, որ առավոտյան ժամը 8-ից արթնացել են եւ նամակներ են գրում ամբողջ աշխարհին։ Նա նշեց, որ նամակներ են գրել Հուլիսյան մարտերի ժամանակ, Ապրիլյան պատերազմի ժամանակ, մեր՝ գլուխները կտրված զինվորների նկարներն են տվել՝ այն ժամանակ, հիմա եւ միշտ են տալու, սակայն աշխարհը հիմա փոխվել է եւ այն հին՝ մարդու իրավունքների աշխարհը չէ, ուրիշ աշխարհ է։ «Այս առումով մենք պետք է մեր իրավունքները պաշտպանենք եւ որեւէ մեկը որեւէ ձեւով մեզ չի կարող դատապարտել»,- ընդգծեց Մարուքյանը։

Նա շեշտեց նաեւ, որ մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք եւ այսօր նույն ցեղասպանություն իրականացնողները ուզում են նորից իրականացնել այն՝ 100 տարի անց։ Պատգամավորը պնդեց, որ մենք մեզ պաշտպանում ենք ցեղասպանությունից, մենք ստեղծել ենք պետություն, որ մեզ պաշտպանենք ցեղասպանությունից եւ ունենք երկրորդ հայկական պետությունը, որ ցեղասպանության վտանգի տակ է, ուստի բոլորս ենք այլեւս ցեղասպանության վտանգի տակ։

«Կա՛մ բոլորով կանգնում ենք եւ կանգնեցնում ենք ցեղասպանությունը, կա՛մ մենք շարունակելու ենք լինել արնաքամ։ Ես ուզում եմ ասել, որ թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական թիկունքը իր գործն անում է, այն ամուր է, մենք բոլորս միասնական ենք, քան երբեւէ, բայց ուզում եմ, որ մենք ապագայում չունենանք որեւէ խոսակցություն ինչ-որ թեմաների մասին, որ այ էս բանը չկար, էս էն չէր, էն էն չէր»,- ասաց պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ ռազմական դրությամբ պայմանավորված 10 օրվա ընթացքում բյուջեի վերանայման իրավունք կա, հետեւաբար՝ ինչ ունենք, պետք է տեղափոխենք առաջնագիծ, ԶՈԻ դաշտ։

«Փառք մեր բանակին, փառք մեր ժողովրդին, սփյուռքին, Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը։ Սիրելի՛ հայրենակիցներ, ես նաեւ կոչ եմ անում հիմա շարժվել համապատասխան պլանով, ճանաչել Արցախի անկախությունն իր հետեւանքներով, որովհետեւ այստեղ էլ մենք կիսատ թողնելու բան չունենք, եւ նման հնարավորություն չգիտեմ՝ էլ երբ ենք ունենալու։ Հնարավորությունը բացվել է, լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք, եկեք քննարկենք, էլ ե՞րբ ենք դա անելու»,- ասաց Մարուքյանը։

Նա հայտարարեց, որ ՀՀ-ն եւ հայ ժողովուրդը ետ գնալու տեղ չունի, որովհետեւ ամբողջ պատմության ընթացքում ինչքան հետ գնալու տեղ ունեինք, գնացել ենք, այլեւս տեղ չկա։

«Պետք է գնանք առաջ, պետք է լուծենք այս խնդիրը եւ չթողնենք մեր երեխաներին։ Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանն ու մեր Զինված ուժերին, փա՛ռք մեր հերոսներին»,- եզրափակեց Մարուքյանը, ինչից հետո ԱԺ դահլիճում ծափահարություններ հնչեցին։

Տպել
2159 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)