Արցախի հարցի ռազմական ճանապարհով ցանկացած փորձ հանդիպելու է ողջ հայ ժողովրդի կողմից համարժեք պատասխանի․ Լիլիթ Մակունց

Վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, լայնամասշտաբ զորավարժությունները, ԵԱՀԿ-ի կողմից առաջարկվող մոնիթորինգի, մշտադիրտարկման մեխանիզմներից հրաժարվելը ոչ այլ ինչ են, քան ակնհայտ վկայություն այն մասին, որ այս ամենը նախապես ծրագրավորված հսակայածավալ սադրանք է, ինչն էլ ուղղակիորեն վտանգում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։

Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով փաստին, որ առավոտից հակառակորդն Արցախի ուղղությամբ սկսել է օդային եւ հռթիրային հարձակում շփման գծի ամբողջ երկայնքով։

Մակունցը հավելեց նաեւ, որ քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորումը, հուլիսին Բաքվում ցույցերի ժամանակ «մահ հայերին» վանկարկումները, Մեծամորի ատոմակայանի հրթիռակոծելու պաշտոնական սպառնալիքն աղաղակող փաստեր են այն մասին, թե ինչու ենք մենք՝ հայերս, խոսում էքզիստենցիալ իրավունքից, ապրելու իրավունքից եւ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունից։

Նրա համոզմամբ՝ Հուլիսյան մարտերն այս ամենի համատեքստում արձանագրում են, որ Ադրբեջանի համար սա ոչ միայն Իլհամ Ալիեւի բռնապետական իշխանությունը պահելու աղեողորմ ճիգեր են, այլ՝ առաջին հերթին, մի ամբողջ ժողովրդի նկատմամբ ատելության հիմքով մահաբեր ագրեսիայի կիրառում՝ էթնիկ բնաջնջման փորձով։ Բայց եւ, ինչպես ասաց Մակունցը, մեր արձագանքն այդ փորձերին միանշանակ է՝ Արցախի հարցի ռազմական ճանապարհով ցանկացած փորձ հանդիպելու է ողջ հայ ժողովրդի կողմից համարժեք պատասխանի։

Դիմելով հայ կանանց ու մայրերին, Մակունցը կոչ արեց անհրաժեշտության դեպքում լինել մեր զինվորների կողքին առաջնագծում։ «Մի անգամ չէ, որ պատմության ընթացքում ցույց ենք տվել, որ տոկուն ենք մեր հայրենիքը անառիկ պահելու եւ հաղթանակներ գրանցելու հարցում»,- ասաց Մակունցը։

Խմբակցության ղեկավարն իր ելույթը շարունակեց անգլերեն լեզվով, քանի որ, ինչպես մեկնաբանեց նա, ԱԺ նիստը ուշադրությամբ հետեւում են նաեւ միջազգային գործընկերները, հանրությունը։

Այդ ելույթում Մակունցը խոսեց ինչպես այս, այնպես էլ Հուլիսյան ու Ապրիլյան իրադարձությունների մասին։ Նա նաեւ շեշտեց կորոնավիրուսային համավարակի առկայությունը, ինչի պայմաններում, սակայն, Ադրբեջանն ընտրեց հարձակվել։

Մակունցը նաեւ հայտնեց, որ Ադրբեջանը թիրախավորել է խաղաղ բնակչությանը, ինչը վկայում է, որ նրանք չեն ենթարկվում միջազգային չափորոշիչներին։

Տպել
1256 դիտում

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ