Զորահավաքային պլանը կհաստատի Կառավարությունը. նախկինում այս լիազորությունը ՀՀ նախագահինն էր

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը այսօր առավոտյան հրավիրած նիստում դրական եզրակացություն տվեց Կառավարության կողմից ներկայացված «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցին: 

Նախագծի էությունը հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի հաստատումը Հանրապետության նախագահի լիազորություններից Կառավարության լիազորությունների դաշտ տեղափոխելն էր: 

Ինչպես պատգամավորներին ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ներկայումս գործում է ՀՀ նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը, սակայն ներկայացված օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչը ավելի արդիական է ներկայումս Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների եւ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում:

Բալայանն ասաց նաեւ, որ զորահավաքային պլանի նախագիծն արդեն իսկ մշակված է եւ համաձայնեցված էկոնոմիկայի նախարարության հետ, ուստի օրենքի նախագիծն ընդունելուց հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Արեն Մկրտչյանն էլ հավելեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է օրենսդրական բացով: «Մասնավորապես խոսքը այն մասին է, որ 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխությունները հանգեցրել են Հայաստանի նախագահի եւ Կառավարության կարգավիճակի եւ լիազորությունների շրջանակի փոփոխության, որի արդյունքում էական ռազմավարական նշանակություն ունեցող հարցը, այն է՝ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի մասին հարցը օրենսդրական կարգավորումից դուրս է մնացել: 

նախկին օրենսդրությամբ զորահավաքային նախապատրաստական տարբեր աշխատանքների ընթացքում հաստատման ենթակա պլանները եւ կարգերը հաստատվում էին ՀՀ նախագահի հրամանագրերով: Մինչդեռ գործող սահմանադրական կարգավորումներով այդ հարցերը ՀՀ նախագահի իրավասության շրջանակից  դուրս են»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ պահանջ կա այն համապատասխանեցնել գործող իրավակարգավորումներին: 

Քննարկման ավարտին հարցը դրական եզրակացություն ստացավ: Կառավարության առաջարկով համարվեց անհետաձգելի եւ ընդգրկվեց առաջիկա քառօրյայի օրակարգ:

Տպել
2189 դիտում

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին