ԵՊՀ-ն դիմել է գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել ԱՀ նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան

Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը նամակով դիմել է աշխարհի տարբեր երկրների գործընկերներին, Մայր բուհի բարեկամներին:

Այդ նամակով նա խնդրել է գործընկերներին դիմել իրենց երկրների կառավարություններին եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ կոչ անելով դատապարտել Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան:

Ինչպես տեղեկանում ենք համալսարանի կայքէջից, նամակում նշված է, որ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքը ռազմաօդային ու հրետանային հուժկու հարձակման է ենթարկվում ադրբեջանական զինված ուժերի կողմից: Ադրբեջանի կողմից խոշոր տրամաչափի եւ զավթողական պատերազմներին բնորոշ մահաբեր զինատեսակների օգտագործմամբ թիրախավորվում են նաեւ Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Դրա հետեւանքով զոհվում են զինծառայողներ, խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ: Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծել են նաեւ ՀՀ սուվերեն պետական սահմանին տեղակայված հայկական բնակավայրերը՝ պատճառելով մարդկային կորուստներ, վնասելով խաղաղ բնակչության համար կենսական կարևորության ճանապարհներ, գազատարներ, երկաթուղին, կապի միջոցները եւ այլն:

«Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան ուղեկցվում է էթնիկ հայերի, Արցախի ու Հայաստանի բնակիչների նկատմամբ աննախադեպ ծավալի ատելության խոսքով, բռնության, այդ թվում՝ սպանությունների ագրեսիվ կոչերով»,- նշված է նամակում:

Այնտեղ նաեւ նշվում է ռազմական գործողություններում Թուրքիայի մասնակցության եւ Սիրիայից, Լիբիայից ժամանած մեծաթիվ վարձկան-ահաբեկիչների ներգրավվածության մասին, մինչդեռ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 2019 թ. սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն եւ սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:

«Ակնհայտ է, որ այս օրերին հայ ժողովուրդն Արցախում պատերազմում է միջազգային ահաբեկչության դեմ՝ պաշտպանելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: ԵՊՀ-ի անունից խնդրում եմ ձեզ դիմել ձեր երկրների ազգային կառավարություններին եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ դատապարտելու Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան: Կոչ անելու երրորդ երկրներին, մասնավորապես՝ Թուրքիային ձեռնպահ մնալ ադրբեջանական ռազմական ագրեսիային եւ ահաբեկչական գործողություններին աջակցելուց, Պահանջելու Ադրբեջանից անհապաղ դադարեցնել ռազմական ագրեսիան եւ վերադառնալ բանակցային սեղանի շուրջը՝ Մինսկի խմբի մանդատի ներքո խնդրի խաղաղ հանգուցալուծում գտնելու նպատակով»,- գրված է նամակում:

Տպել
1144 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել