Երևան
12 °C
Իմ կայքէջի այցելուներից մեկը մեկնաբանությունների բաժնում կարծիք էր արտահայտել, թե մեր ժողովուրդը դժվար թե մոտ ապագայում քաղաքացի դառնալու կամք եւ ցանկություն դրսեւորի։ Նմանօրինակ կարծիքները ոչ միայն նորություն չեն մեր իրականության մեջ, այլեւ տարածված են բավականաչափ։ Դեռ ավելին` եթե սթափ վերլուծենք, ակնհայտ կդառնա, որ Հայաստանում դժվար է գտնել որեւէ անհատ, որը վերջին տարիներին չի արտասանել այդօրինակ հայտնի նախադասություններից որեւէ մեկը. «Այս ժողովուրդը ժողովուրդ չի դառնա», «Այս ժողովուրդը ժողովուրդ չի» եւ այլն։ Նման ձեւակերպումները հայաստանցիների լեզվամտածողության անբաժանելի մաս են։ Ու երբ արձանագրում ենք սա, աբսուրդ վիճակ է ստեղծվում. ստացվում է, որ բոլորը բողոքում եւ դժգոհում են այն ժողովրդի բարոյական, քաղաքական, քաղաքացիական նկարագրից, որի ներկայացուցիչն են հենց իրենք։ Պատկերավոր ասած` 3 միլիոն հայաստանցիներից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ զանազան մեղքերի մեջ մեղադրում է մնացած 2 միլիոն 999 հազար 999 հայրենակիցներին։
Այսինքն` այս տարօրինակ շրջապտույտի մեջ մեզնից յուրաքանչյուրը թե մեղադրողի, եւ թե մեղադրվողի կարգավիճակում է հայտնվում։ Արդյունքում, ոչ միայն մեղավորներ ի հայտ չեն գալիս, այլեւ վիճակը չի փոխվում։ Չի ձեւակերպվում անգամ պրոբլեմը, որովհետեւ ամեն ինչ սահմանափակվում է անհասցե, անորոշ արտահայտություններով, եւ դատարկ քննադատության կարուսելը պտտվում է, հա՜ պտտվում։ Ի՞նչ անել, ուրեմն, ինչպես կանգնեցնել այս շրջապտույտը, որի հետեւանքը հուսալքված եւ թեւաթափ եղած քաղաքացին է, որը կարծում է, թե ժողովուրդը, այն ժողովուրդը, որի մասնիկն է ինքը, չի փոխվի այլեւս։ Շատերը նույնիսկ հանրության վերափոխումը, ժողովրդական մտածողության փոփոխությունը անհնար են համարում, ուտոպիստական խնդիր։ Նույնիսկ փաստարկում են այս տեսակետը` պնդելով, թե մի քանի միլիոն մարդու վերափոխումը հեշտ խնդիր չէ, այդ խնդիրը չի կարող լուծել ոչ մի շարժում, ոչ մի առաջնորդ, ոչ մի կուսակցություն։ Այսպես ահա, քաղաքացիական, հանրային վերափոխումների թեման մտնում է փակուղի։ Այն գաղափարախոսությունը, սակայն, որ դրված է մեր Շարժման հիմքում, հօդս է ցնդեցնում փակուղու զգացողությունը, որովհետեւ մենք մերժում ենք միլիոնավոր մարդկանց մտածողությունը, վերաբերմունքը, վարքը փոխելու անհրաժեշտության մասին շեշտադրումները։ Խնդրի նման ձեւակերպումն իսկ վախեցնում է իր ծավալներով, թույլ չի տալիս այն լուծելի համարել։ Ահա, ուրեմն` մենք մերժում ենք միլիոնավոր մարդկանց ընկալումը` որպես ամբողջական օբյեկտ եւ միլիոններին ընկալում ենք որպես առանձին անհատների գումարելիություն։ Որպես հետեւանք` մենք ոչ թե հանրությանը կամ ժողովրդին ենք դիմում, այլ նրա մաս կազմող անհատին, եւ նրան կոչ ենք անում երբեք ու երբեք չխոսել ուրիշների մասին, պատասխանատվությունը չթողնել ուրիշների վրա եւ ժողովրդին վերագրվող ցանկացած արատի ակունքը փնտրել սեփական, անհատական վարքի, մտածողության, հոգեբանության ընդերքում։ Այս բանաձեւը թույլ է տալիս միլիոնների վարքի փոփոխության անլուծելի խնդիրը վերաձեւակերպել անհատի վարքի փոփոխության` շատ ավելի հեշտ լուծելի խնդրի։ Ընդ որում, մեզնից յուրաքանչյուրի վերափոխման, վերածննդի գործը մեզնից յուրաքանչյուրի գործն է։ Մեզնից յուրաքանչյուրը զբաղվում է ոչ թե ուրիշների, այլ ինքն իր վարքի, մտածողության, ապրելակերպի փոփոխությամբ։ Դուք հայաստանցիներին մեղադրում եք շողոքորթ ու քծնող լինելու մե՞ջ. ուրեմն` նախ ինքներդ դադարեք այդպիսին լինել եւ այդ վերափոխման մեջ եղեք հետեւողական, անկախ նրանից, թե դա որքանով է համապատասխանում ձեր միջավայրում ընդունված կանոնին։ Բողոքում եք արդարության պակասի՞ց, վրդովվում եք անարդարությունների՞ց. ուրեմն` դադարեք լռել, դադարեք հանդուրժել եւ ինքներդ դարձեք անարդարության դեմ պայքարի առաջամարտիկ։ Զարմանում եք, թե ինչու են ուրիշները այդքան վախկո՞տ. նախ ինքներդ դադարեք այդպիսին լինել, ինքներդ ձեզ եւ ուրիշներին ապացուցեք, որ կարելի է վախկոտ չլինել։ Ժողովրդին մեղադրում եք մորթապաշտ ու շահամոլ լինելու մե՞ջ. ուրեմն` դուք ինքներդ մի եղեք այդպիսին, որովհետեւ ժողովուրդը ձեր, ձեր հարազատների, ընկերների, ծանոթների, հարեւանների, գործընկերների հանրագումարն է։ Ու եթե դուք ինքներդ դադարեք լինել այնպիսին, ինչպիսին լինելու մեջ մեղադրում եք նրանց, նրանց նույնպես փոխվելու, վերափոխվելու շանս կտաք։ Կօգտվե՞ն նրանք այդ շանսից, թե ոչ` էական էլ չէ։ Որովհետեւ փոփոխությունների լինելիության համար անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը, հանուն նպատակի` իրենից կախված առավելագույնը անի, ինչը նշանակում է, որ քո բաժին առավելագույնը նախ դու ինքդ պետք է անես։ Ահա եւ ողջ բանաձեւը։ Ընդ որում, սա տեսություն չէ միայն, այլ գործնականում կիրառված մոտեցում։ Երբ փորձում էինք Հայաստանում քաղաքացիական նոր շարժում ձեւավորել եւ այս թեմայով խոսում էինք մարդկանց հետ, շատ հաճախ այսպիսի մի փաստարկի առաջ էինք կանգնում. «Ժողովուրդը ոտքի չի կանգնի, չի պայքարի»,- ասում էին մեզ` պատճառաբանելով ձեռնարկի անիմաստության մասին իրենց համոզմունքը։ Մեր գաղափարներին այսպես արձագանքող ամեն անհատի հետեւյալ կերպ էինք արձագանքում. «Եկեք մի կողմ թողնենք ուրիշներին, ժողովրդին. դուք ինքներդ, անձամբ պատրա՞ստ եք պայքարել, պատրա՞ստ եք քաղաքացի լինել»,- յուրաքանչյուր անհատի հարցնում էինք մենք։ Որպես կանոն, հնչում էր հետեւյալ պատասխանը. - Ես պատրաստ եմ, բայց ուրիշները… Մենք թույլ չէինք տալիս, որ այս նախադասությունն ավարտվի։ Ընդհատում էինք եւ ասում. - Գործ չունեք ուրիշների հետ, ուրիշների հետ մենք ինքներս կխոսենք։ Դուք ասացեք ձեր, միայն անձամբ ձեր մասին եւ ուրիշ ոչ ոքի. գալի՞ս եք մեզ հետ, թե՞ չեք գալիս։ Զգում եմ, ահա, որ այս շեշտադրումը վերհիշելու անհրաժեշտություն է առաջացել, եւ ուզում եմ կոչով դիմել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ Մի՛ խոսեք այն մասին, թե ինչ չե՛ն պատրաստ անել ուրիշները, խոսեք այն մասին, թե ինչ եք պատրաստ անել դո՛ւք։ Մեզնից յուրաքանչյուրի արածը շատ ավելի արժեքավոր է, քան հազարավորների, միլիոնավորների անտարբերությունը։ Եթե մեզնից յուրաքանչյուրը իրեն դուրս դնի ճահիճից, ճահիճը կսկսի նահանջել` առնվազն մեր չափով։ Ճահիճը Հայաստանում ետ է նահանջում, եւ եթե այդ նահանջի տեմպերը մեզ չեն գոհացնում, դա չի նշանակում, թե ինքներս մեզ պիտի ետ շպրտենք տիղմի մեջ։ Ընդհակառակը, մեր օրինակով պետք է փարոս դառնանք դեռեւս ճահճում գտնվողների համար։ Մեզնից յուրաքանչյուրը ինքը պետք է փորձի դառնալ ամենավառ փարոսը, եւ ոչ թե ուրիշներին մեղադրի, որ նրանք լավ չեն լուսավորում։ Կարճ ասած` ապագան կախված է միայն մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դո՛ւ ես, սիրելի ընթերցող, որ հիմա կարդում ես այս տողերը։ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից Սեպտեմբերի 18, 2009
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT