Մեզ պետք է ամեն խրամատում ունենալ 2 հերոս, ամեն վաշտում՝ մի քանի. ԱՀ նախագահը կապով հայտնեց հերոսների մասին (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի, Արցախի ՊԲ բարձրագույն ղեկավարության ներկայությամբ, ձայնակապով բոլոր զինծառայողներին տեղեկացրեց այսօր ստորագրած հրամանագրերով 5 զինվորականներին շնորհած կոչումների մասին:

Այս կապակցությամբ Ա. Հարությունյանը այցելել է Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և հատուկ արարողակարգով հանձնել պարգևները՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար:

Արցախի նախագահը նախ շնորհակալություն հայտնեց բոլորին՝ անձնուրաց պայքարի եւ նվիրված ծառայության համար, ապա հերթով թվարկեց Արցախի հերոսի կոչման արժանացած զինծառայողների անունները՝ նշելով, որ շքանշանները կհանձնի անձամբ: Նրանցից երեքը շարքայիններ են, մեկին պարգեւ է շնորհվում հետմահու:

Հիշեցնենք, Արցախի նախագահի այսօր ստորագրած հրամանագրերով 5 հոգի պարգեւատրվել են «Արցախի հերոս» կոչմամբ: Նրանք են՝ 

Դավիթ Լյովայի Գրիգորյան. սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով՝ հասցրել է Կարախամբիլիի եւ ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ եւ 1 հետեւակի մարտական մեքենա: Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում:
 
Էդգար էդվարդի Մարկոսյան. Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը:
 
Յուրա Հայկարամի Ալավերդյան. Կարախամբիլիի եւ ֆիզուլիի հատվածում 9 տանկ եւ 1 միավոր ավտոտեխնիկա է խոցել:
 
Գնդապետ Շաքարյան. Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է: Կազմակերպել է հակառակորդի դեմ բազմաթիվ տանկային եւ հետեւակային գրոհներ՝ պատճառելով մեծ կորուստներ: «Պարոն Շաքարյան, Ձեզ գնահատում է ամբողջ ազգը, Դուք իրական հերոս եք»,- ասաց Հարությունյանը:
 
Դավիթ Վանիկի Ղազարյան. Ղազարյանը, ըստ ԱՀ նախագահի, ցավոք, պարգեւատրվում է հետմահու: Նա վարել է մարտը ոչ մի քայլ հետ սկզբունքով: Հարությունյանը վստահեցրեց, որ հերոսներին գնահատելու աշխատանքը կոչումներով չի սահմանափակվելու:  
ԱՀ նախագահը նշեց, որ հերոսների ցանկն ընդլայնվելու է, քանի որ զինծառայողների մարտական ոգին չափազանց բարձր է: Նա հավելեց, որ ամեն խրամատում ունենալու ենք 2 հերոս, ամեն վաշտում՝ մի քանի, որովհետեւ բացառիկ արիությամբ օժտված բանակ ունենք:

Տպել
2008 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել