Սիրիա, Լիբիա, այժմ էլ՝ Ղարաբաղ. ինչու՞ է Թուրքիային հարկավոր հակամարտությունների բորբոքումը. Le Figaro

Պուտինի Ռուսաստանը եւ Էրդողանի Թուրքիան միմյանց հետ առճակատվել են Կովկասում ՝ Սիրիայից եւ Լիբիայից հետո երրորդ թեժ պատերազմական ճակատում:

Այսպես է ղարաբաղյան հակամարտության սրացման մասին հոդվածը սկսում Le Figaro-ն՝ ներկայացնելով ծավալուն անդրադարձ: Այն ներկայացնում ենք ստորեւ.

Լեռնային Ղարաբաղի շուրջ հայերի ու ադրբեջանցիների միջեւ սառեցված հակամարտությունը, որն առաջացել էր ԽՍՀՄ փլուզումից հետո, վերածնվել է սեպտեմբերի 27-ին: Վերջին երկու տասնամյակների ընթացքում տեղի ունեցած սարսափելի զինված բախումները տասնյակ մարդկանց կյանք են խլել, այդ թվում ՝ բազմաթիվ խաղաղ բնակիչների: Բացի այդ, նրանց ֆոնին սրվում է Մոսկվայի եւ Անկարայի մրցակցությունը, որը Ադրբեջանին սատարում է ժամանակակից զենքով եւ ինչպես նշվում է քանիցս՝ հնարավոր է, նաեւ վարձկաններով:

Հակամարտության վաղեմի արմատները

Երեք տասնամյակների ընթացքում այս փոքրիկ լեռնային շրջանը, որի տարածքում 150,000 մարդ է ապրում  (հիմնականում քրիստոնյա հայեր), դժվար թե ճանաչելի լինի աշխարհին: 1991-ին ԽՍՀՄ փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը մահմեդական Ադրբեջանից ՝ անվանվելով  «Արցախի Հանրապետություն»: Միջազգային հանրությունը չի ճանաչում այն, Բաքուն էլ կտրականապես դեմ է դրան: Ադրբեջանցիների (նրանք ձգտում են իրենցը դարձնել Լեռնային Ղարաբաղը) եւ հայերի միջեւ մարտերը (նրանք տնտեսական եւ ռազմական աջակցություն են ցուցաբերում արցախցիերին) 1988-1994 թվականներին խլեց 30 000 կյանք: 1994-ի զինադադարից հետո ժամանակ առ ժամանակ բռնություններ էին բռնկվում: 2016-ին բախումների արդյունքում երկու կողմերից զոհվեց մոտ 100 մարդ: Այս անգամ բռնության սրման մասշտաբի մասին վկայում են Ստեփանակերտի գնդակոծությունները եւ ռազմական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, որոնք ցուցադրվում են տեսագրաֆիկայի միջոցով:

Սա երկարատև հակամարտություն է, որն իր արմատներն ունի 20-րդ դարի սկզբից, երբ Կովկասում բոլշեւիկյան իշխանությունն ամրապնդելու համար Ստալինը Լեռնային Ղարաբաղը իր հայ բնակչությամբ միացրեց Ադրբեջանի ԽՍՀ-ին: Խորհրդային կառավարությունը խուլ էր Լեռնային Ղարաբաղի ՝ Ադրբեջանից անջատվելու մասին կրկնվող խնդրանքներին: 1988 թ.-ին, խոստացած բարեփոխումների եւ ազատության պահանջով հայերը դուրս եկան փողոց: Որոշ ժամանակ անց, Ադրբեջանում բնակվող 500,000 հայեր դարձել են ջարդերի զոհ եւ  ստիպված հեռացել են: Այս վերքերը դեռ չեն բուժվել այնպես,  ինչպես փոխադարձ ատելությունը: Այս ամենը հիմքն է պատերազմի, որը մաս է դառնում գերտերությունների, մասնավորապես ՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի «մեծ խաղի»:

Ինչո՞ւ հիմա

«Հայերին հետաքրքրում է ստատուս քվոն, ոչ թե բռնության այս պոռթկումները: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը եւ նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմը ցանկանում են օգտագործել սեպտեմբերի 27-ին սկսված հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` ներքին միասնությունն ամրապնդելու եւ միջազգային հանրությանը իրենց մասին հիշեցնելու համար», - Le Figaro-ին ասել է արեւմտյան դիվանագետներից մեկը: Նավթի գների անկման ու կորոնավիրուսի պատճառով երկրում տնտեսական վիճակի վատթարացման ֆոնին, իշխանությունները որոշել են օգտագործել հայրենասիրական մոբիլիզացիա բնակչության վրա, որը  դժվարությունների դեպքում միշտ ղեկավարությունից բացատրություններ է պահանջում: Հնարավոր է, Բաքուն ցանկություն ունենա հիշողությունից ջնջել Հայաստանի հետ սահմանին հուլիսյան բախումների ընթացքում ռազմական ուժերի անհաջողությունները: Այս անհաջողությունները զայրացրել էին նախագահ Ալիեւին:

Ռուս եւ արեւմտյան փորձագետները նշում են նաեւ թուրքական գործոնը: Ռեջեփ Թայիփ Էրդողանի `բոլոր մահմեդական ու թյուրքախոս ժողովուրդների առաջնորդ ներկայանալու ցանկությունը ոչ մեկի համար գաղտնիք չէ: Հայաստանը մեղադրում է Թուրքիայի նախագահին Հարավային Կովկասում էքսպանսիոնիստական քաղաքականություն սկսելու ձգտման մեջ: Անկարայի անվերապահ աջակցությունը Ադրբեջանին սեպտեմբերի 27-ից ի վեր նույնպես արտացոլում է զգալի ռազմական օգնությունը, որ տրվել է, չնայած Ադրբեջանի զինված ուժերի սարքավորումների 68% -ը արտադրվել է Ռուսաստանում: Ըստ Meta Défense մասնագիտացված կայքի՝ ռազմական գործողությունների բազմաթիվ տեսանյութեր, որոնք հրապարակել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը, վկայում են Թուրքիայի ակտիվ աջակցության մասին: Մասնավորապես, խոսքը վերջերս Բաքվի կողմից պատվիրված TB2 Bayraktar անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին է, որոնք «ակնհայտորեն շահագործվում են փորձառու, հետեւաբար ՝ թուրք անձնակազմի կողմից»:

Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր բռնկումը, հնարավոր է, կապված է Սիրիայում (որտեղ թուրքական ծրագրերը կանխվել են ռուսական միջամտությամբ) եւ Լիբիայում (այնտեղ Թուրքիայի հաջողությունները շատ սահմանափակ էին) տիրող իրավիճակի հետ:

«Ղարաբաղյան եռանկյունու» երրորդ անդամ Իրանն էլ փորձում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում ՝ խաղադրույք կատարելով տարածաշրջանում իր հիմնական գործընկեր Հայաստանի վրա: Պարադոքսալ կերպով, պատմական եւ մարդասիրական նկատառումներից ելնելով (ադրբեջանական մեծ համայնքի առկայություն), Իսլամական Հանրապետության հարաբերությունները Ադրբեջանի հետ (չնայած նրա բնակչության մեծ մասը նույնպես շիա են) շատ ավելի սառն են, քան Հայաստանի հետ:

Ռազմական գործողությունները սկսվել են անմիջապես «Կովկաս 2020» ռուսական խոշոր զորավարժությունների ավարտից հետո, որոնք նախատեսված էին հարավային սահմաններում ուժերի վերահսկողությունը ցուցադրելու համար: Դա Կրեմլին դնում է անհարմար դրության մեջ, որը, մյուս մայրաքաղաքների մեծամասնության հետ միասին, պահանջում է անհապաղ դադարեցնել մարտերը: Բացի այդ, Ռուսաստանը սերտ կապեր է պահպանում ինչպես Հայաստանի (ՀԱՊԿ դաշնակից), այնպես էլ Ադրբեջանի հետ (նա հեռացավ այս կազմակերպությունից 1999 թ.):

Դիտորդները կարծում են, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են «աչք փակել» ադրբեջանական հարձակման վրա ՝ դրանով իսկ ցույց տալով, որ նրանք մերժում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Նախկինում նա եվրոպամետ ընդդիմության առաջնորդ էր, ինչը ակնհայտորեն չի համապատասխանում Մոսկվայի ճաշակին: Մինչ այժմ դրա հաստատումը չկա: Ամեն դեպքում, «Ռուսաստանը մի փոքր երկիմաստ է մոտենում Լեռնային Ղարաբաղին», կարծում են մասնագետները: «Նա ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրում, բայց միեւնույն ժամանակ չի ճնշում հակամարտությունը, որը նրան թույլ է տալիս պահպանել իր ազդեցությունը»:

Կա՞ սրացման վտանգ:

Բացի ավանդական «պատերազմի մշուշից», երկու կողմերում կան բազմաթիվ ազգայնական հայտարարություններ, որոնք ոչինչ չեն ձեռնարկում այս խիստ անկայուն ռազմական իրավիճակը լուծելու համար: Այս անկայուն տարածաշրջանում ամենափոքր միջադեպը կարող է ահավոր հետեւանքներ ունենալ: Հայաստանի հայտարարությունը, որ իր Սու -25-ներից մեկը խոցվեց թուրքական F-16- ի կողմից, մտավախություն առաջացրեց, որ հակամարտությունը սրվելու է: Անկարան ու Բաքուն հերքեցին այս տեղեկությունը: Մեկ այլ տագնապալի փաստ  է մի քանի հարյուր կամ նույնիսկ հազարավոր սիրիացի իսլամիստ զինյալներիներկայությունը հակամարտ գոտում, որոնք ուղարկվել են Թուրքիայի կողմից հայերի դեմ կռվելու համար:

«Սա նոր և շատ լուրջ պահ է, որը փոխում է նաև հավասարակշռությունը», - հինգշաբթի հայտարարել էր Էմանուել Մակրոնը: Այն դեպքում, երբ ադրբեջանական զորքերը տեղափոխվեն հայկական տարածք, Ռուսաստանը պարտավոր կլինի ռազմական օգնություն ցույց տալ ՀԱՊԿ-ի իր դաշնակցին: Հակառակի դեպքում Հայաստանը կդիտվի ագրեսոր», - որպես փորձագետի կարծիք, նշում է պարբերականը եւ հավելում.

«Ռուսաստանը ոչ թե Հայաստանի դաշնակիցն է Ադրբեջանի դեմ, այլ Հայաստանի դաշնակիցը Թուրքիայի դեմ, որը ՆԱՏՕ-ն ներկայացնում է Մոսկվայի աչքում»:: Բացի այդ, «եթե ռուսական ուժերը գերազանցություն ցուցաբերեն թուրքական ուժերի նկատմամբ, Անկարան, անշուշտ, կօգտագործի Հյուսիսատլանտյան դաշնագրի 5-րդ հոդվածը ՝ իր տարածքի պաշտպանությունն ուժեղացնելու համար», - գրում է Meta Défense- ը:

Էլ ի՞նչ կարող է անել դիվանագիտությունը:

Դիվանագետները 30 տարի արդեն Լեռնային Ղարաբաղի հարցով դոփում են նույն տեղում:ԵԱՀԿ Մինսկի խումբը `Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահությամբ, 1992 թվականից ի վեր փորձում է առաջարկել հակամարտության կարգավորման տարբերակներ:

Հիմնական խնդիրն այն է, թե ինչպես կարելի է համատեղել չխառնվելու սկզբունքը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: «Սա երկխոսություն է կույրերի եւ խուլերի միջեւ», -ասվում է հոդվածի փորձագիտական կարծիքներից մեկում եւ լրացվում, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, միջամտել եւ կանխել հետագա սրացումը կարող է:

Տպել
3546 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ