Ոչ-ոքի, որը ոչ ոքի չէր կարող գոհացնել․ ինչպես Հայաստանի հավաքականը փրկվեց պարտությունից

Կիրակի օրը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլի երրորդ տուրում 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց Վրաստանի հետ:

Խաղը շատ լավ սկսվեց Հայաստանի հավաքականի համար: Արդեն 6-րդ րոպեին Խորեն Բայրամյանը բացեց հաշիվը՝ իր առաջին գոլը խփելով Հայաստանի հավաքականի կազմում: Երկրորդ կեսի հենց առաջին րոպեին ձախողվեց Հայաստանի հավաքականի ձախ եզրը, և Նիկա Կաչարավան խփեց պատասխան գնդակը: 74-րդ րոպեին Վրաստանի հավաքականը ևս մեկ անգամ ճեղքեց պաշտպանությունը աջ եզրով, Վալերի Քազիաշվիլին գնդակը փոխանցեց դարպասային հրապարակ, որտեղից Թոռնիկե Օքրիաշվիլին անարգել գրավեց դարպասը: 88-րդ րոպեին Գեղամ Ղադիմյանի հարվածից հետո Մուրթազ Դաուշվիլին ձեռքով խաղաց, և մրցավար Իվան Բեբեկը 11 մետրանոց հարված նշանակեց: Հենրիխ Մխիթարյանը մոտեցավ գնդակին և անվրեպ իրացրեց 11 մետրանոցը՝ հավասարեցնելով հաշիվը: Մնացած ժամանակում նոր գոլեր չեղան. գրանցվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:

Խոսելով հավաքականի խաղի մասին, պետք է ընդգծել, որ թիմը չկարողացավ զարգացնել Էստոնիայի հետ նախորդ խաղում ունեցած հաջողությունը։ Իհարկե, Վրաստանի հավաքականը մակարդակով նկատելիորեն գերազանցում է էստոնացիներին, բայց Հայաստանի հավաքականի հետ խաղում Վլադիմիր Վայսը հանգստանալու հնարավորություն էր տվել թիմի մի քանի առաջատարների։ Մյուս կողմից սխալ է ասել, որ վրացիները խաղում էին երկրորդ կազմով։ Գրեթե ամբողջությամբ ձևափոխված էր միայն պաշտպանական գիծը, որտեղ փորձառու Գրիգալավայի կողքին հավաքված էր Բաթումի «Դինամոյի» պաշտպանների եռյակը։ Միջին և առջևի գծերում վրացիները խաղում էին հիմնական կազմի ֆուտբոլիստներով՝ բացառությամբ Օքրիաշվիլիի, ով փոխարինման մտավ երկրորդ կեսում։

Ընդհանուր առմամբ, զգացվում էր, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները առաջին հերթին զիջում էին մրցակցին արագությամբ։ Վրացիները առավելություն ունեին թե՛ դաշտի կենտրոնում, թե՛ հարձակման եզրերում։ Հիմնական վտանգը գալիս էր մեր թիմի պաշտպանության ձախ եզրից, որտեղ հանդես էր գալիս Արման Հովհաննիսյանը (բաց թողած երկու գոլերն էլ նրա եզրից եկան)։ Զիջում էր նաև կենտրոնը․ Վբեյմար Անգուլոն և Արտակ Գրիգորյանը ավելի շատ քանդող հենակետայիններ են, իսկ գնդակ պահել ու հասցնել առջևի գիծ նրանց երեկ ընդհանրապես չէր հաջողվում։

Սակայն խփած արագ գոլից հետո հույս հայտնվեց, որ Հայաստանի հավաքականը կարող է վստահ հաղթանակ տանել։ Գոլը ծնվեց Տիգրան Բարսեղյանի անհատական գործողությունների շնորհիվ։ Սովորաբար, Հայաստանի հավաքականը, հաշվի մեջ առաջ լինելով, կարողանում է հմտորեն անցնել հակագրոհների մարտավարությանը և լավ օգտագործել ազատ տարածությունները։ Բայց, Վլադիմիր Վայսը, որ դեռևս Սլովակիայի հավաքականը գլխավորելու ժամանակ երկու անգամ լավ դաս է ստացել Հայաստանի հավաքականի հակագրոհներից, այս անգամ ամեն ինչ խելամիտ էր կազմակերպել։ Արագ գոլը չփոխեց վրացիների մարտավարությունը, նրանք դաշտի կենտրոնում շատ ուշադիր էին Մխիթարյանի նկատմամբ, իսկ եզրերում փորձում էին քիչ ազատ տարածքներ թողնել։ Արդյունքում, Հայաստանի հավաքականը զիջեց նախաձեռնությունը, բայց հակագրոհների անցնել չէր հաջողվում։

Վրացիները դեռևս առաջին կեսում պետք է հավասարեցնեին հաշիվը, բայց Դավիթ Յուրչենկոյի փայլուն խաղը դա թույլ չտվեց։ Հայաստանի հավաքականը պաշտպանների քառյակը ակնհայտորեն չէր հասցնում արագ վրացիների հետևից։ Բացի այդ Վայսի թիմը շատ խաղակցված տեսք ուներ։

Այն ինչ չկարողացան անել վրացիներն առաջին կեսում արեցին հենց երկրորդի սկզբում։ Պաշտպանները, չգիտես ինչու, հենց առաջին րոպեից շատ բարձր դասավորվեցին, և «հյուրերը» հիանալի օգտագործեցին առաջացած բաց տարածությունը։ Միգուցե, եթե չլիներ նման արագ գոլ երկրորդ կեսի սկզբին, Հայաստանի հավաքականը կարողանար խաղը տանել իր համար ավելի ցանկալի ընթացքով, սակայն բաց թողած գոլը փոխեց խաղի տրամաբանությունը։

Ստեղծված իրավիճակում առաջատարի իր պարտականություններն էր փորձում կատարել Մխիթարյանը, ում կողքին մշտապես 2-3 մրցակից կար։ Իհարկե, նման պարագայում շատ դժվար է ֆուտբոլիստի համար, սակայն Հենրիխը երբեմն կարողանում էր զարմացնել մրցակցին ոչ ստանդարտ գործողություններով և արագ ճեղքումներով։ Սակայն հարձակման գծում կոմբինացիոն խաղ չկար։ Թե՛ Տիգրան Բարսեղյանը, թե՛ Խորեն Բայրամյանը շատ մեծ ծավալի աշխատանք են կատարում, և նրանց արագությունը մեծ վտանգ էր վրացիների համար, Խորենն ընդհանրապես լավագույններից էր խաղադաշտում։ Բայց կոմբինացիոն խաղը երկուսի մոտ էլ լավագույն վիճակում չէ։ Այդ առումով, զգացվում էր Արշակ Կորյանի բացակայությունը, որը պետք է կարողանա առջևի գծում լավ համագործակցել Մխիթարյանի հետ։ Թիմի միակ կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին գնդակ չէր հասնում։ Զգալով դա՝ Կապառոսը կրկնակի փոփոխություն կատարեց։

Նախ, իսպանացի մասնագետը խաղից հանեց Կարապետյանին, նրա փոխարեն դուրս բերելով կիսապաշտպան Էդգար Բաբայանին։ Հայաստանի հավաքականը մնաց առանց կենտրոնական հարձակվողի։ Հարձակման գիծը, Բաբայանի դաշտ մտնելով,  պետք է ավելի մոբիլ դառնար։ Էդգարը տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստ է, մյուս կողմից, Կապառոսը, հավանաբար, չէր ուզում դաշտից հանել Բարսեղյանին կամ Բայրամյանին, որոնց կատարած աշխատանքի ծավալն իսկապես մեծ էր։

Սակայն Կապառոսի մյուս փոխարինումը «չար կատակ» խաղաց իր հետ։ Անգուլոյի փոխարեն դաշտ դուրս եկավ «Նոայի» կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը, որի համար սա առաջին խաղն էր հավաքականի մարզաշապիկով։ Հասկանալի է, որ մարզիչն ուզում էր գործի մեջ տեսնել նորեկին։ Սակայն Գարեգինյանը շատ անվստահ մտավ խաղի մեջ, և հավաքականի բաց թողած երկրորդ գոլը ծնվեց հենց նրա սխալից հետո։ Գարեգինյանը գնդակը կորցրեց դաշտի կենտրոնում, հետո փորձեց հետ բերել, խանգարեց մրցակցին, բայց Հայաստանի հավաքականի պաշտպանները չհասցրեցին վերադասավորվել։ Գնդակը փոխանցվեց աջ եզր, որտեղ ուշանում էր Արման Հովհաննիսյանը: Ուշացան նաև կենտրոնական պաշտպանները, և Օքրիաշվիլիին արդեն ոչ ոք չէր խանգարում։

Կապառոսի վերջին փոխարինումն իրեն արդարացրեց։ Գեղամ Ղադիմյանը լավ մտավ խաղի մեջ, իներտ Կամո Հովհաննիսյանի փոխարեն պաշտպանության աջ եզրում սկսեց խաղալ Բայրամյանը, և հավքականը առջևի գծում մի փոքր ակտիվացավ։ Ճիշտ է, մեր թիմի խփած երկրորդ գոլը, ինչ-որ չափով կարելի է նվեր համարել մրցակցի կողմից։ Ղադիմյանը հարձակման գծում միայնակ էր, միակ ելքը դարպասի ուղղությամբ հարված կատարելն էր։ Դժվար է ասել, ինչ կլիներ, եթե գնդակը չդիպեր վրացի պաշտպանի ձեռքին, բայց, 11 մետրանոցը հարյուր տոկոսանոց էր, Մխիթարյանն էլ վճռական պահին շատ սառնասիրտ գտնվեց։ Հայաստանի հավաքականը նույնիսկ հաղթանակ կարող էր կորզել ավելացված ժամանակում, բայց Մխիթարյանի ու փոխարինման մտած Վահան Բիչախչյանի համագործակցությունը չստացվեց։

Ելնելով խաղի ընթացքից՝ մեկ միավորը կարելի է ձեռքբերում համարել, սակայն, իհարկե, դա չի կարող բավարարել ֆուտբոլասերներին։ Սկզբունքային դիմակայություններում նրանք միայն հաղթանակ են ակնկալում, և դրա իրավունքն ունեն։ Այլ բան է, որ դաշտում ոչ միշտ է հաջողվում իրացնել բոլոր նպատակները։ Հայաստանի հավաքականը ձեռքից բաց թողեց մրցաշարային աղյուսակը գլխավորելու հնարավորությունը։ Առջևում Էստոնիայի հավաքականի հետ արտագնա խաղն է, որտեղ Կապառոսի թիմին նորից հաղթանակ է անհրաժեշտ։  

Ռաֆայել Խալաթյան

Տպել
2727 դիտում

Տեսնելով, որ չունեն բավարար աջակցություն, փորձելու են հրահրել բախումներ, որպեսզի արդարացնեն փողոցից տուն գնալը․ Մինասյան

Տարիներ առաջ նախաձեռնեցինք սուպերհամակարգչային կենտրոնի կառուցումը, որը կդառնա տեխնոլոգիական մտքի խթանիչ․ Հարությունյան

Նետվել են քարեր, շշեր, ճայթուկներ, հնչել՝ ԱԳՆ շենքը գրավելու կոչեր, 7 ոստիկան տուժել է, ձերբակալվել է 28 անձ

Ռաֆայել Գևորգյանը նոր պաշտոն ունի․ վարչապետը որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը Վեդիում մասնակցել է ամֆիթատրոնի բացմանը (լուսանկարներ)

Ամիօ բանկը և Վիզա ընկերությունը տոնեցին Visa Business Signature քարտի մեկնարկը

3-4 տարի հետո Երևանում չպետք է լինի մանկապարտեզ, որը հիմնանորոգված, անվտանգ ու էներգաարդյունավետ չէ․ Տիգրան Ավինյան

Շարժումը օրերի կամ ժամերի կյանք ունի, դժգոհության և բախումների հաջորդ փուլը կլինի հոկտեմբերին. Խզմալյանը մանրամասնել է

Դու ո՞րն ես սիրում, արի՛․ վարչապետը պաղպաղակ է հյուրասիրել Լանջառատի երեխաներին (տեսանյութ)

Ինժեներական քաղաքում բացվել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը»․ այն անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով

Արտահանման ռազմավարության մեջ առաջնահերթությունը տրվելու է շուկայի դիվերսիֆիկացմանը․ Գևորգ Պապոյան

Միջազգային գործընկերները պատրաստակամություն են ցուցաբերել ջրհեղեղից հետո Հայաստանին աջակցելու հարցում. ՏԿԵ նախարար

Մեկնեք Փարիզ Յունիբանկի և VISA-ի հետ՝ օլիմպիական խաղերը դիտելու

5 օրում ժամանակավոր և հրատապ լուծումներով արգելափակումից դուրս են բերվել աղետի գոտու բոլոր 12 բնակավայրերը․ Մկրտչյան

Հայտնի խոսքը գործեց ճիշտ հակառակը․ ոչ թե «տաճարը հաղթեց փողոցին», այլ պարտություն կրեց

Այլևս փաստ է, որ ի դեմս հոգևորականի զգեստի տակ թաքնված անձի, գործ ունենք շարքային խուլիգանի հետ․ Չախոյան

Կայծակի գերհզոր ճայթյուն․ Սուրենյանը նոր լուսանկար է հրապարակել

Ռուբեն Ռուբինյանն ու դեսպան Ռոզենկրացը Հայաստան-Շվեյցարիա համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչները ՊՆ ռազմական ոստիկանությունում մասնագիտական վարժանքներ են անցկացրել

Համացանցում նոր խաբեություն է տարածվում՝ Գարիկ Մարտիրոսյանի անվան շահարկմամբ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ․ ինչ է քննարկվել

Հունիսի 2-ին որոշ փողոցներով անցնող տրանսպորտի աշխատանքում փոփոխություններ կլինեն

Ծովասարում անասնագոմ է փլուզվել․ հողաշերտի տակ մնացած քաղաքացու կյանքը փրկվել է

Որ քարերով ոստիկաններին խփեմ, հիվանդանոց ընկնեմ, բարձրյալը հրեշտակ, Պուտինը փող կուղարկե՞ն․ Սաֆարյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթե արգելապատնեշին և շրջվել․ կան տուժածներ

Պարզվել են մարտական գործողությունների փաստական և արարքներին իրավական գնահատական տալու բոլոր հանգամանքները․ Քյարամյան

Սահմանվել է ՀՀ-ից Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ժամկետը

Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի դատավճիռը

Արարատ Միրզոյանը խորհրդարանում է․ ինչ հանդիպում է նախատեսված

Առաջարկում եմ հայտարարի՝ ցանկանում են թույնել և Ավանեսյանից պահանջի պատասխան՝ Թուրքիայից թույն եկե՞լ է, թե՞ ոչ․ Ղազարյան

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկել է մանկական ավանդ

Բուժզննման սենյակում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ՝ նախատեսված կալանավորված անձի համար

Ինչպիսի եղանակ է սպասվում հունիսին․ Սուրենյանը մանրամասնել է

Ուզում են հասնել «Մարտի 1»-ի նման մի դեպքի, կաթողիկոսը և հոգևորականները ոչնչացնում են եկեղեցու հեղինակությունը. Դավոյան

«Համշեն տուր»-ի մեքենայի և «Զիլ»-ի բախման հետևանքով 12 անձի մահվան ելքով պատահարի քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Կազմակերպչին հարցրեք՝ ով սադրեց, տասնյակ անգամ զգուշացրինք՝ մի տարեք բախման․ ոստիկանապետ

Բախման հետևանքով երկու ոստիկան է տեղափոխվել բուժհաստատություն

Մինչև մյուս խաղերը կունենանք ավելի լավ ենթակառուցվածք․ կայացել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նիստը

Ռուսական «Առաջին ալիք»-ի հեռարձակումը վերականգնվել է, պարտքն ամբողջությամբ մարվել է․ ԲՏԱ նախարար

Ժամը 16:35 դրությամբ ոստիկանության բաժիններ է տարվել ակցիայի 29 մասնակից