Հայաստանից դեպի Թուրքիա զբոսաշրջային հոսքը պետք է հասցնել զրոյի. Մանուկյան

Հայաստանի վերաբերյալ «Ֆիթչ» միջազգային վարկանիշային գործակալության գնահատականը առիթ է տվել Ադրբեջանին ուրախանալ մեր տնտեսության «մոտալուտ փլուզմամբ»: «Ֆիթչ» գործակալությունը հիշեցնենք, օրեր առաջ իջեցրել է Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-»-ից դարձնելով «B+»՝ կայուն կանխատեսմամբ: «Ֆիթչ»-ն այժմ ակնկալում է, որ Հայաստանի պետական պարտքը կլինի շատ ավելի բարձր մակարդակի վրա: Նույն կանխատեսմամբ այս տարի ՀՀ տնտեսական անկումը կլինի 6,2 տոկոս` 2017-2019թթ. գրանցված 6,8 տոկոս միջին աճից հետո։

ՀՀ վարկանիշների վերաբերյալ հերթական ամփոփումը պետք է հրապարակեր հոկտեմբերի 2-ին, սակայն ինչպես նշում են կազմակերպությունից՝ ստիպված են եղել հետաձգել մինչեւ հոկտեմբերի 5-ը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունները հաշվի առնելով: Նշենք, որ «Ֆիթչ»-ը Ադրբեջանին վերաբերող թարմացված տվյալները կհրապարակի նոյեմբերի 20-ին:

Խնդրի շուրջ ՀԺ-ն զրուցել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ:

- Պարո՛ն Մանուկյան, «Ֆիթչ»-ը իջեցրել է Հայաստանի վարկանիշը, ինչը կարծես թե «նվաճում» է Ադրբեջանի համար՝ իր ֆինանսական վատ վիճակի եւ լուրջ կորուստների ֆոնին: Ո՞րն է պատճառը վարկանիշի իջեցման:

- Հասկանալի է, որ թղթի վրա հաղթանակ նկարելը եւ ոչ խորքային գնահատականներով սեփական հասարակությանը մոլորեցնելը ալիեւյան ռեժիմի հաղթաթղթերից է: Միջազգային վարկանիշային կազմակերպությունները որոշակի պարբերականությամբ թարմացնում են իրենց կողմից տրամադրված վարկանիշները: Ադրբեջանի եւ Թուրքիայի վարկանիշավորման ժամանակացույցը եղել է հունիսին եւ օգոստոսին, երբ տարածաշրջանում կար միայն կորոնավիրուս, ու լարվածությունը չէր հասել գագաթնակետին: Ի տարբերություն դրա՝ 2020-ի համար Հայաստանի վարկանիշավորումը նախատեսված էր հոկտեմբերի 2-ին, երբ այդ ժամանակահատվածում պատերազմական գործողություններ էին ծավալվել:

«Ֆիթչ»-ի փորձագետները մտածել են, որ սա կարող է Ապրիլյան պատերազմի պես կարճ ժամանակահատված տեւել ու 3 օր սպասել են: Բայց քանի որ արդեն 17-րդ օրն է՝ մենք պատերազմի մեջ ենք, «Ֆիթչ»-ը իր վարկանիշը թարմացրել է՝ հաշվի առնելով թե՛ կորոնավիրուսային եւ թե՛ ներկա պատերազմական վիճակը: Սակայն ապագայի հեռանկարները մեզ համար շատ ավելի կայուն են, քան Թուրքիայի եւ Ադրբեջանի համար: Ինչպես մնացած բոլոր թղթի վրա նկարած դեպքերում՝ ալիեւյան ռեժիմի հրճվանքը կարճ է լինելու: Եթե իրենք ուշադրություն դարձնեն, նոյեմբերի 20-ին «Ֆիթչ»-ը Ադրբեջանի վարկանիշի գնահատում է անելու: Այդ ժամանակ Ադրբեջանի իրական պատկերը ի ցույց կդրվի: Ի դեպ, եթե մենք խոսում ենք մեր տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունների մասին եւ այդ առումով որոշակի դրական քայլեր կան, ապա ադրբեջանական տնտեսությունը դիվերսիֆիկացնելու իմաստ էլ չկա, քանի որ նրանց տնտեսությունն ամբողջությամբ հիմնված է նավթադոլարների վրա: Իսկ նավթի գները տեսնում ենք, որ մեծ տատանողականություն ունի եւ դրա ապագան ավելի անորոշ է:

- Պատերազմի ազդեցությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի տնտեսությունների վրա ինչպիսի՞ն կլինի, կա՞ն գնահատականներ:

- Շատ բարդ է ասելը, որովհետեւ այդ գնահատականների մի մասը պայմանավորված է նաեւ բյուջետային ծախսերի վերափոխումներով, ու ակնհայտ է, որ ադրբեջանական բյուջեն այսքան տարի պատրաստվել է, սակայն մարտունակության առումով զիջում է հայկականին: Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ տնտեսությունը գերկենտրոնացված է նավթային ուղղությամբ, Թուրքիայի տնտեսությունը համեմատաբար ավելի դիվերսիֆիկացված է: Բայց երբ մենք ուսումնասիրենք՝ կտեսնենք, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները Թուրքիայում նախորդ տարի արդեն իսկ 35 տոկոսով նվազում էին արձանագրել: Ի դեպ, 2020-ին, կարծում եմ, Թուրքիայի տնտեսությունը էլ ավելի վատատեսական սցենարներով կփակվի ու սա միայն պայմանավորված չի լինի կորոնավիրուսով: Բացառված չէ, որ նույն Եվրամիությունը, որն արդեն խոսում է ՆԱՏՕ-ից Թուրքիային դուրս շպրտելու մասին, ինչ-որ մի պահի սանկցիաների ինստիտուտ կիրառի թուրքական ընկերությունների եւ ապրանքների նկատմամբ, ինչն էլ լրջագույն խնդիր կլինի այդ երկրում՝ եվրոպական ներդրողների համար: Այսինքն՝ սա մեծացնում է նրանց մտավախությունները այս տնտեսությունում ներդրում իրականացնելու առումով ու կարծում եմ, նաեւ դրանով է պայմանավորված, որ Արժույթի միջազգային հիմնադրամը Թուրքիայի համար էլ ավելի բացասական կանխատեսումներ ունի 2020-ին: Չմոռանանք, որ Թուրքիայի տնտեսությունը ավանդաբար հենված է եղել զբոսաշրջային հոսքերի վրա: Սա մի ոլորտ է, որը հիմա է անկում գրանցում ողջ աշխարհում: Նշեմ նաեւ, որ «Մուդիս»-ը Թուրքիայի վարկանիշն արդեն իջեցրել է սեպտեմբերի 11-ին՝ բացասական հեռանկարով։ Եթե նույնիսկ «Մուդիս»-ը իջեցնի մեր վարկանիշը, էլ ավելի բարձր կլինենք, քան Թուրքիան:

- Հայաստանը եւս համարվում է Թուրքիային զբոսաշրջային հոսք ապահովող երկիր:

- Կարծում եմ, չափազանց կարեւոր է, որ մենք զբոսաշրջային հոսքերի կառավարման տեսանկյունից խթանենք ներքին զբոսաշրջությունը եւ ինչու չէ, նաեւ սկսենք քննարկել այն հարցը, որ ընդհանրապես պետական պաշտոնյաներին արգելվի Թուրքիան որպես հանգստավայր ընտրելը: Ինչո՞ւ եմ ես միայն պետական պաշտոնյաներին նշում, որովհետեւ կարծում եմ՝ սա նաեւ մեսիջի տեսանկյունից չափազանց կարեւոր է, որ ժողովուրդը տեսնի՝ վերեւից ներքեւ կառավարման փոփոխություն ու ըստ այդմ իր վարքագիծը փոխի: Իհարկե՛, մենք կարող ենք կոչ անել բոլորին, բայց այդ կոչը ավելի ցցուն կլինի, երբ պետական պաշտոնյաները իրենց վարքագծով չնպաստեն թուրքական տնտեսության զարգացմանը:

Իհարկե՛, գործնական կամ դիվանագիտական այցելությունները այլ են, բայց եթե ընտրում ենք հանգստի վայր՝ կարծում եմ, որ աստիճանաբար կարող ենք կանոնակարգումներ մտցնել: Ընդհուպ մինչեւ նախագծեր կան, երբ ծախսերի հայտարարագրման ժամանակ պետական պաշտոնյաները ներկայացնում են նաեւ իրենց հանգստի ծախսերը դրսում: Այստեղ պետական պաշտոնյային զուգահեռ դա կարող է վերաբերել նաեւ նրան փոխկապակցված անձանց: ՀՀ տնտեսությունը ունակ է դիմակայելու այս մարտահրավերներին: Եթե խոսում ենք թուրքական կամ ադրբեջանական տնտեսությունների մասին, ապա մի հավելում անեմ՝փոխարժեքը տնտեսության հայելին է եւ ակնհայտ է, որ Թուրքիայի կողմից արկածախնդրությունները հանգեցրել են նրան, որ լիրան արագ տեմպերով արժեզրկվում է: Իհարկե՛, միայն ԼՂ գործոնը չէ, բայց այդ գործոնների համախումբն իր ամբողջության մեջ ազդում է: Իսկ ադրբեջանական տնտեսությունը դեռ կարողանում է իր նավթային ֆոնդի՝ արտարժութային ռեզերվների հաշվին երկրի արժույթին արհեստական կայունություն հաղորդել: Թուրքիայում սա չեն անում, որովհետեւ հասկանալի է, որ նրանց տնտեսությունը մի փոքր ավելի շուկայական է, քան Ադրբեջանինը:

Տպել
6316 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ