Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել՝ արյունահեղությունից խուսափելու նպատակով

15/10/2020 schedule13:53

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:

Իր հրաժարականի կապակցությամբ Ժեենբեկովը հանդես է եկել ուղերձով, որով դիմել է ժողովրդին եւ նշել, որ երկրում պահպանվում է լարված իրավիճակը:

«Երեկ Ղրղզստանի խորհրդարանը հաստատել է կառավարության կազմը, ես հրամանագրեր եմ ստորագրել նշանակումների մասին։ Բայց, ցավոք, երկրում լարվածությունն ու ագրեսիան չեն թուլանում։ Իմ անհապաղ հրաժարականի պահանջը շարունակվում է ցուցարարների համար առաջնային մնալ։ Ստեղծված իրավիճակը մոտ է երկկողմ հակամարտության, քանի որ մի կողմից ցուցարարներն են կանգնած, մյուս կողմից՝ իրավապահ մարմինները»,- ասել է Ժեենբեկովն իր ուղերձում՝ հավելելով, որ զինծառայողներն ու իրավապահները պարտավոր են զենք կիրառել պետական կառույցների պաշտպանության համար: Այդ դեպքում արյունահեղությունից հնարավոր չի լինի խուսափել։ 

«Ինձ համար Ղրղզստանի խաղաղությունը, երկրի ամբողջականությունը, մեր ժողովրդի միասնականությունը եւ հասարակության հանգստությունը վեր են ամեն ինչից։ Ինձ համար ոչինչ ավելի թանկ չէ, քան յուրաքանչյուր հայրենակցի կյանքը։ Ես իշխանությունից չեմ կառչել: Չեմ ուզում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես այն նախագահը, որը հրամայել է կրակել սեփական քաղաքացիների վրա։ Այդ պատճառով որոշում եմ կայացրել հրաժարական տալ»,- ընդգծել է նախագահը։

Ուղերձի վերջում Ժեենբեկովը կոչ է արել վարչապետին իր կողմնակիցներին դուրս բերել մայրաքաղաքից:

Նշենք, որ երեկ Ղրղզստանի խորհրդարանը կայացած արտահերթ նիստում երկրի վարչապետի պաշտոնում հաստատել էր Սադիր Ժապարովի թեկնածությունը:

Արդեն 10 օր է՝ Ղրղզստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել: Պատճառն այն է, որ քաղաքացիները համաձայն չեն երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ:

Հոկտեմբերի 5-ից սկսված՝ ցույցերի ժամանակ ցուցարարների եւ ուժայինների միջեւ բախումներից հետո Ղրղզստանի մայրաքաղաքում ցուցարարները գրավել են «Սպիտակ տունը» (խորհրդարանի և նախագահի վարչակազմի շենքը): Դրանից հետո Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքներն անվավեր է ճանաչել:

Բախումների հետևանքով տուժել է ավելի քան 1200 մարդ, կա մեկ զոհ:

Տպել
2365 դիտում

Արման Բաբաջանյանն անդրադարձել է իրեն առնչվող փաստական տեղեկություններին

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Տավուշցիները մեզ ասել են՝ եթե իմանային սահմանազատումն այսպես է՝ ինչի՞ համար էին բողոքում. պատգամավոր

Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել. Հանրապետությունում փակ փողոցներ չկան

Վրաստանի խորհրդարանի մուտքը բացելու համար բերման է ենթարկվել մի քանի տասնյակ ցուցարար

6 հարկանի շենքի տանիքում աշխատող երիտասարդն ընկել է ավտոմեքենայի վրա. նա հիվանդանոցում մահացել է

Իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ․ Ղալումյանը՝ Գալստանյանի մասին

Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ պաշտպանել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը

Մենք կաջակցենք Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի կարողանան կայուն և համապարփակ խաղաղության հասնել. ԵԱՀԿ նախագահ

Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել

«Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ». Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին

Աղբամաններով փողոցը փակած անձը հարվածներ է հասցրել քաղաքացու մեքենային

Կասկած չկա, որ միջոցների մեջ խտրություն չդնող ոհմակը որոշել է հասնել ՀՀ պետականության ջախջախմանը ներսից. Բաբաջանյան

Համոզված ենք, որ խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը. Միրզոյան

Տղամարդը շրջել է լիցքավորված ատրճանակով, փամփուշտներով, պարսատիկով ու դանակներով

Պետք է պահպանել ԵԱՀԿ արդիականությունը՝ որպես հակամարտությունների լուծման հարթակ․ Իեն Բորջին

Ցավոք, մեր տարածաշրջանը զերծ չէ լրջագույն մարտահրավերներից, որոնք խաթարում են ԵԱՀԿ առանցքային սկզբունքները. Միրզոյան

Քասախում վիճաբանության ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են արձակվել

«Քրիստոնյա՞ ես, հա, «հ...մփ արա». Գալստանյանի աջակիցները հայհոյում, վիրավորում և թքում են քաղաքացիների վրա (տեսանյութ)

Երևանում փակ փողոցներ չկան. հայտնի է բերման ենթարկված անձանց թիվը

Մարդկանց սակավության պատճառով Գալստանյանի աջակիցները փողոցը փակել են ինքնագլորներով (տեսանյութ)

Բագրատ Գալստանյանի համակիրները անկառավարելի վարք են դրսևորում, հարձակվում քաղաքացիների վրա (տեսանյութ)

Կալանավորը ՔԿՀ-ից տեղափոխվել է բժշկական կենտրոն, սոնոգրաֆիայի սենյակում փորձել են թմրանյութ փոխանցել

Բակային հատվածներում հանգիստ լուսավորություն է պետք․ Ավինյան

Մետրոպոլիտենն անցել է ժամը 07։00-ից մինչև 24:00-ը աշխատանքային գրաֆիկին

ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հայաստան

Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ին արձանագրած սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ

Մեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ (լուսանկարներ)

Փակ ճանապարհներ ու փողոցներ չկան. ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների նոր թիվը

Ինչպես է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայհոյում քաղաքացուն (տեսանյութ)

Հանրապետությունում փակ փողոցներ չկան, ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. միջադեպի մասնակիցների թվում կան անչափահասներ

Բագրատ Գալստանյանի «տոտալ շրջափակման» կոչից հետո որքան է Երևանում փողոցների ծանրաբեռնվածությունը

Վայոց ձորի մարզում ճանապարհ փակելու ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվել է

Երևանում ճանապարհներից մեկը փորձել են պարալիզացնել չոր խոտի տուկերով (տեսանյութ)

Վարորդները հրում են աղբամանները ճանապարհից դուրս՝ վերականգնելով երթևեկությունը (տեսանյութ)

Մայրաքաղաքի որոշ փողոցներում ակցիաներ են, մարդկանց սակավության պատճառով աղբամաններով են փակվում ճանապարհները

Հրդեհի հետևանքով մեքենան վերածվել է մոխրակույտի

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար