Ծաղկի արտադրությամբ զբաղվող ջերմոցատերերը երեկ հանդիպել են եւ պայմանավորվել ծաղկի գները չբարձրացնել. ջերմոցատեր

Ծաղկի արտադրությամբ զբաղվող ջերմոցատերերը երեկ հանդիպել են եւ պայմանավորվել ծաղկի գները չբարձրացնել:

Նշենք, որ պատերազմի օրերին ծաղկեպսակների եւ որոշ ծաղկի տեսակների գները էականորեն բարձրացել է:

Օրինակ մեխակի գինը, եթե սեպտեմբերի սկզբին ծաղկի խանութներում 60 դրամի սահմաններում էր, ապա հիմա 100 դրամ է, քրիզանթեմը՝ 130-140 դրամից դարձել է 200 դրամ, իսկ ծաղկեպսակը 10-15 հազար դրամի փոխարեն՝ 20-25 հազար: Վաճառողները, սակայն պնդում են, ոչ թե իրենք են թանկացրել այլ՝ ջերմոցատերերը:

Ծաղկի արտադրությամբ զբաղվող, ջերմոցատեր Հրայր Գուլոյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ երեկվա քննարկմանը որոշվել է, որ ֆիքսված գներից թանկ չվաճառեն ծաղիկները. «Մարդիկ կան առիթից օգտվում են: Կոնկրետ մերը գերբերա է: Այդ ծաղիկն արտադրում է մոտ 10-15 ջերմոցատեր եւ պայմանավորվել ենք, որ գինը պիտի ֆիքսված օրինակ՝ 120 դրամից ավելի չհասնի»:

Նրա խոսքով՝ շուկայում արդեն որոշ չափով գները կարգավորվել է. «Ասել ենք, որ օրինակ մեխակը, եթե արժե 60 դրամ՝ չպետք է դրանից բարձրացնել, բայց խանութատերն էլ չպետք է 200 դրամով վաճառի: Թող իրենք էլ քիչ օգուտ անեն՝ 80 դրամ առածը վաճառեն օրինակ՝ 100 դրամ եւ ոչ թե 150 դրամ, որ այսօր ջերմոցատերերի անվան վրա բիծ չընկնի»:

Դիտարկմանը՝ այնուամենայնիվ որոշ ջերմոցատերեր թանկացրել էին ծաղիկների գները, Գուլոյանն արձագանքեց. «Այո, ընդհանուր հանդիպում է եղել շուկայում: Ասել ենք՝ ժողովուրդը, բոլորս էլ մարդ ենք, հասկանում ենք, եկեք վաճառենք էժան գնով: Ոչ մեկիս սազական չէ այս պահին թանկ գնով վաճառելը...:Անկեղծ ասած այսօր կան նաեւ վերավաճառողներ: Օրինակ կարող է գյուղացին դնի շատ էժան գին, մարդը գա իրենից գնի եւ տանի այլ տեղ թանկ վաճառի: Այժմ շուկայի առումով խնդիրը 99 տոկոսով կարգավորվել է մնաց վաճառողների հարցը: Չնայած այսօրվա (երեկվա) ժողովին խանութատերեր էլ կային եւ ասացին, որ զրոյական շահույթով կվաճառեն: Բոլորիս նպատակը մեկն է՝ այս պատերազմից հաղթած դուրս գալ:

Խնդրի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ արձանագրելով, որ ծաղկի աճեցմամբ ՀՀ -ում զբաղվում են հազարավոր փոքր ջերմոցային տնտեսություններ: Շուկան մրցակցային է, եւ չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, հետեւաբար ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրավասու չէ օրենքով սահմանված կարգով վարույթ հարուցել:

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով պատերազմական դրությունը եւ խնդրի բարոյական կողմը, հորդորում ենք տնտեսվարողներին այս դժվարին օրերին միասնականություն դրսեւորել եւ զերծ մնալ գների բարձրացումներից»,- ասվում է հաղորդագրությունում:

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանին:

- Պարոն Գեւորգյան, ըստ ձեզ՝օբյեկտիվ պատճառ տեսնո՞ւմ եք ծաղկի գների թանկացման:

- Խնդիրը հետեւյալն է. պահանջարկը բնականաբար մեծացել է: Մանր գյուղացիական տնտեսություններում աճեցված ծաղիկը միանգամից վաճառում են եւ գինը դրանով պայմանավորված բարձրացրել են: Այս իրավիճակում օբյեկտիվ գնահատական տալը թերեւս շատ դժվար է: Հարցի բարոյական կողմը հաշվի առնելով մենք հորդոր ենք տարածել, որ խնդրում ենք, կոչ ենք անում՝ այս իրավիճակում նման քայլի մի գնացեք: Թե չէ այն տնտեսվարող սուբյեկտը չեն, որ մեր դաշտում լինեն, մենք էլ գործողություն անենք կամ իրավական պրոցես սկսենք:

- Ծաղկի շուկայի խնդրի լուծումը ինչպե՞ս եք տեսնում, ո՞ր կառույցը պետք է զբաղվի:  

- Ես անկեղծ չեմ կարող ասել, թե մնացածի գործառույթներից ում մոտ է տեղավորվում: Բայց մենք աշխատանքները շարունակում ենք՝ անկախ նրանից, որ մեր լիազորությունների մեջ չի մտնում: Մենք փորձում ենք որեւէ ինտերվեցիայի միջոցով խնդիրը կարգավորել: Հիմա երկիրը այն վիճակում է, որ մենք պետք է չասենք՝ մեր դաշտում կա խնդիր, թե չկա: Եթե խնդիր կա՝ մեր բոլորի խնդիրն է, այսօր երկիրը գտնվում է արտակարգ ռեժիմում:

- Իսկ բարոյական առումով, երբ հարցը բարձրացրել եք ծաղիկ արտադրողների մոտ ի՞նչ պատասխան եք ստացել:

- Ես անձամբ չեմ խոսել հազարավոր տնտեսվարողների հետ: Մենք խոսել ենք համայնքի ղեկավարների հետ եւ այլն: Անհատական խոսելն այլ հետեւանք ունի, բայց ընդհանուր այս միջավայրը մի բան է ցույց տալիս, որ հիմա առաջարկ-պահանջարկի հետ կապված փորձում են բալանսավորել իրենց տնտեսությունը:

- Զինվորական հագուստը եւս թանկացել է, այս առումով եւս ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն էր սկսել: Այս պահին ի՞նչ տվյալներ կան:

- Զինվորական հագուստի հետ կապված խնդիրը մի փոքր այլ է: Մենք նայել ենք այն սուբյեկտներին, որոնք մեր դաշտում են գտնվում եւ հրապարակել ենք, որ իրենց մոտ որեւէ գին չի բարձրացել: Ընդ որում, որպեսզի տպավորություն չստացվի, որ մենք ուղղակի ասում ենք՝ նույնիսկ հրապարակել էինք գնացուցակը:

Այսօր ուզել ենք ամբողջական բոլոր ապրանքատեսակները: Բայց խնդիրը հետեւյալն է, կոնկրետ բողոք ունեինք, մարդը ասում է՝ 9 հազար դրամանոց զինվորական կոշիկը գնել ենք 19 հազարով, բայց կոնկրետ տնտեսվարող սուբյեկտի մոտ տեսնում ենք, որ կա ե՛ւ 9 հազարանոց, ե՛ւ 12 հազարանոց ե՛ւ 14: Դրանք տարբեր են՝ մորթով, ճտքավոր, կիսաճտքավոր: Այսինքն այդ ապրանքների անհատականացումն էլ պետք է ճիշտ կատարվի, որ հասկանանք խնդիրը: Մենք բոլոր փաստաթղթերը իրենցից ուզել ենք: Մի քանի օրվա ընթացքում, կարծում եմ, այդ մասով էլ հրապարակում կանենք, որ կոնկրետ 7-8 խանութներ, որոնք մասնագիտացված զինվորական հագուստ են վաճառում՝ գները չեն բարձրացրել: Նաեւ հրապարակում եղավ, որ «ձեռքի վրայից» են թանկ վաճառում, բայց դա չգրանցված բիզնես է եւ մեզ հետ որեւէ կապ չունի: Այսինքն, եթե «Լիստ.ամ»-ով, կամ որեւէ այլ կայքով գնում են կատարում՝ այդ մարդիկ մեր դաշտում չեն: Մենք հիմնականում նայում ենք այն խաղացողներին, որոնք գրանցված բիզնեսներ են եւ շուկայում ունեն ծավալ, քանի որ դա է օրենքի պահանջը: Այդ 7 սուբյեկտի գնային քաղաքականությունը մենք հրապարակել ենք եւ նրանք նույնիսկ գների իջեցում են կատարել: Որպեսզի միայն հոկտեմբեր ամսվանը չլինի՝ մենք նաեւ վերցրել ենք սեպտեմբեր ամսվա ապրանքային ամբողջ ցանկը, օրինակ՝ գդակը՝ կա զինվորական, կեպի, տարբերանշանով, առանց տարբերանշանի: Այս ամբողջ ցանկը մենք շուտով կհրապարակենք համեմատական գներով: Մեր մեսիջը կլինի այն, որ մասնագիտացված խանութներում գները եղել է սա, հիմա էլ այսպես է՝ տարբերություն կա, կամ չկա: Դա նաեւ հանրային վերահսկողությունը կբարձրացնի ու այդ շուկայում ոլորտը կկարգավորվի:

- Ստացվում է՝ հիմա զինվորական հագուստի թանկացում խոշոր տնտեսվարողների մոտ չկա, իսկ ծաղիկների թանկացումը ՏՄՊՊՀ տիրույթում չէ՞:

- Բոլոր մասնագիտացված խանութները նայել ենք եւ հրապարակել ենք: Իսկ ծաղիկների առումով. ծաղկի խանութները թանկ ձեռքբերում եւ թանկ վաճառում են, խոշոր ջերմոցային տնտեսությունների ծաղիկները չեն օգտագործվում, որովհետեւ պահանջարկ ունեցող ծաղիկներից չէ, մնում են մանր գյուղացիական տնտեսությունները, որոնք ֆիզանձով աշխատանք են կատարել:

Տպել
2426 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ