Հայերի երկիրը գիտելիքի երկիր է, մեղրի ու վարդերի երկիր. Ֆրանսահայ հայտնի անձանց խոսքն ու կոչն աշխարհին

#ArtsakhisArmenia, #StopAzerbaijaniaggression, #StopAliyev, #StopErdoghan, #Հաղթելուենք եւ այլն:

Սրանք սոցիալական ցանցերում տարածված հեշթեգերն են, որոնք հայ եւ արտասահմանցի հայտնի ու ոչ հայտնի մարդիկ տարածում են՝ կոչ անելով Ադրբեջանին ու Թուրքիային դադարեցնել ագրեսիան: Նրանք տարածում են Արցախում տեղի ունեցած ավերածությունների, տուժած քաղաքացիների լուսանկարները նաեւ գրում հայերի կամքի, ուժի եւ համախմբվածության մասին:

Ստորեւ ֆրանսահայ հայտնի անձանց գրառումներից ու հայտարարություններից մի քանիսը:

«Դուք հպարտ կլինեիք, որ հայ եք, ինձ պես»

Ֆրանսիան այսօր դատապարտում է Ռուսաստանին՝ ընդդիմադիր գործչին թունավորելու կամ Ուկրաինա ներխուժելու համար, բայց թույլ է տալիս Թուրքիային եւ Ադրբեջանին դա անել, որոնք սպանում են հարյուրավոր հայերի:

Այս կարծքիքին է ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում ծավալուն գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ ընթերցողը ծանրաբեռնված գրաֆիկ չունի, քանի որ չի կարող կարճ գրել:

«Այսօր, իմ Ֆրանսիա, դու թքեցիր մեր դեմքին, եւ ես ամաչում եմ, որ ֆրանսիացի եմ»,- գրել է Մալաքյանն ու Ֆրանսիայի, ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներին մեղադրել ստեղծված իրավիճակում քայլ չձեռնարկելու համար:

Նա հայտնել է, որ մյուս նախագահական ընտրություններում Մակրոնին չի ընտրելու։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներին, խորհուրդ է տվել երբեք չմոռանալ «Նեմեսիս» գործողությունը. «Երբ մարդ ոչինչ չունի կորցնելու, միշտ ավելի ուժեղ է, ավելի հնարամիտ եւ արդյունավետ»:

Վերջում Մալաքյանը խոսել է Հայաստանի մասին, որտեղ առաջին անգամ եղել է 1991 թ.-ին, հետո տասնյակ անգամներ այցելել ու տեսել երկրի զարգացումը: Մալաքյանը խոսքը հորն է ուղղել՝ Վերնոյին.

«Դուք հպարտ կլինեիք, որ հայ եք։ Ինձ պես։ Այո՛, ես ունեմ երկքաղաքացիություն, հայր: Գիտեի, որ դա քեզ երջանիկ կդարձնի: Սա մի երկիր է, որտեղ արվեստը եւ մշակույթը աջակցում, պաշտպանում, հարգում են: Սա մի երկիր է, որտեղ այսօր երեխաները զոհվում են կռվի դաշտում»,- գրել է Մալաքյանը՝ հավելելով, որ այստեղ երեխաները կռվում են՝ պաշտպանելու իրենց, ընտանիքի անդամների կյանքը եւ հայրենիքը, որը խորապես սիրում են:

Նշենք, որ հոկտեմբերի 15-ին Անրի Վերնոյի ծննդյան օրն էր:

«Հայերի երկիրը գիտելիքի երկիր է, մեղրի ու վարդերի երկիր»

«Ադրբեջանը՝ Թուրքիայի բանակի օգնությամբ, հարձակում է սկսել Արցախի եւ Հայաստանի վրա: Եվրոպան եւ այլ երկրներ զինադադարի կոչ են անում, այնինչ պարոն Էրդողանը բարձր հայտարարում է, որ իր փոքր եղբոր՝ ադրբեջանցու կողքին է: Կհասնի օգնության ցանկացած պահի եւ բոլոր միջոցներով: Ինչո՞ւ, նույն լեզվով խոսողների սիրուց դրդվա՞ծ, այո, բայց ոչ միայն, նաեւ՝ ցեղասպանողի ռեֆլեքսով: Նրա ռասիստական հռետորաբանությունը՝ «Turkye über alles» (Թուրքիան՝ ամենից առաջ), խորապես արմատացած է թուրքական քաղաքական դասի մեջ»:

Սրանք արդեն ֆրանսահայ հանրահայտ դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանի խոսքերն են` հրապարակված ֆրանսիական հայտնի պարբերականներից մեկում՝ Figaro-ում:

Աբգարյանի խոսքով՝ Թուրքիայի պատմությունը լի է հանցանքներով, իսկ այժմյան նախագահ Էրդողանն անտեսում է բանականությունը, նա միայն ուժն է հասկանում:

«Մենք՝ հայերս, կռվում ենք մեր երեխաների ապագայի համար, մեր նահատակների հիշատակի համար, ովքեր հրաժարվում են մեռնել երկրորդ անգամ»,- նշել է Աբգարյանը՝ շեշտելով՝ ուր էլ լինենք՝ Հայաստանում կամ Սփյուռքում, մեր ամբողջ ուժով, ամբողջ զենքով կաջակցենք Արցախին:

Դերասանն ընգծել է՝ որքան հնագույն է Հայաստանը, իսկ Ադրբեջանի դեպքում՝ հակառակը, նույնիսկ Կոկա- Կոլան ավելի երկար պատմություն ունի, քան Ադրբեջանը:

«Վերցրե՛ք ձեր դիերը ու հեռացե՛ք: Հայերի երկիրը գիտելիքի երկիր է, մեղրի ու վարդերի երկիր: Դուք չգիտեք՝ ինչ անել դրա հետ»,- նշել է նա:

Տպել
3670 դիտում

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ