Մեր տղաները իմիտացիա են անում, իբր նահանջել են, հետևից սողեսող մոտենում են թշնամու տանկին, հարվածում. Հովհաննիսյան

Շատ եմ լսել, թե ինչպես են տղաները սողեսող մոտենում թշնամու տանկին՝ հետեւից խփում. Արծրուն Հովհաննիսյան

Արդեն 23 օր շարունակվող թեժ մարտերում հակառակորդը վերջին տվյալներով կորցրել է՝ 195 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 566 զրահատեխնիկա, 4 ՏՈՍ: Նրանց մարդկային կորուստները հասնում է 6259-ի:

Ընթացող մարտերի եւ դրանում հակառակորդի կորուստների վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել Հովհաննիսյանին:

- Պարոն Հովհաննիսյան, ձեր հաշվարկներով այս ընթացքում հակառակորդի ընդհանուր տեխնիկայի քանի՞ տոկոսն ենք խոցել:

- Իրականում դժվար է ասել, որովհետեւ տեսեք՝ հակառակորդի տեխնիկան ընթացքում թարմացվում է: Մենք տեսնում ենք, որ այս պատերազմի 23 օրերի ընթացքում Ադրբեջանն ինտենսիվորեն տարբեր պետություններից զենք-զինամթերք, տեխնիկա է ներկրում: Այսինքն՝ հստակ իմանալ, թե ինչքանով է թարմացվել՝ դժվար է: Բացի դրանից որոշ տարածքներում հակառակորդը առաջ է գալիս եւ իր խոցված տեխնիկան մնում է իր դաշտում, հետեւաբար նրանք հնարավորություն ունեն դրանց որոշ մասը վերցնել, վերանորոգել ու նորից մարտի մեջ մտցնել: Այնպես որ շատ դժվար է նման հստակ թիվ ասել: Բայց փաստ է, որ նրանց ցամաքային հարձակվողական բռունցքը հանդիսացող զրահատանկային զորքերի մեջքը ջարդված է՝ չեմ ասում ամբողջովին, բայց հիմնական մասը ոչնչացված է:

- Դուք եւս նշեցիք, նաեւ վերջին օրերին շատ էր խոսվում, որ Ադրբեջանն այս օրերին զենքի նոր խմբաքանակ է ձեռք բերել: Տեղեկություն կա՞, թե ինչ զինատեսակների եւ ինչ ծավալի մասին է խոսքը:

- Չէ, ստույգ թվեր չգիտեմ, բայց, որ մեծ թվերի մասին է խոսքը՝ դա փաստ է, տասնյակ հազարավոր արկեր հրետանու համար: Այսպես ասեմ՝ օրական երեւի տասնյակ թռիչքներ են կատարում ինքնաթիռները, որոնց բեռնատարողությունը միջինը 20-30 կամ 40 տոննա է, որի մեջ զենք-զինամթերք է:

- Ֆինանսական առումով ի՞նչ չափի կորուստներ է կրել հակառակորդը նախնական գնահատականներ կա՞ն:

- Միլիարդները հաստատ անցնում է: Ընդ որում, այստեղ մի կարեւոր բան էլ կա. ինչպես մենք տեսնում ենք Ադրբեջանի հանրության արձագանքներից (որոնք քողարկվում են, բայց այնուամենայնիվ դուրս են գալիս), այդ ֆինանսները մեծ հաշվով Ալիեւը փոշիացրել է, իր ժողովրդի բերանից կտրել ու դրել է զենքի, բանակի վրա: Մնացածի մասին չեմ ասում, թե ինչքան են փոշիացրել, բայց բանակը իր խնդիրը այսպես թե այնպես չի լուծում: Ադրբեջանի հանրությունը շանս ուներ նախկին 25 տարիների ընթացքում մեծ գումարներ ստանալ տնտեսության մեջ, բայց հիմա այդ շանսերն էլ են վերջնական փոշիացվում: Այդ բանակը ի վերջո քամվում է, ոչնչացվում է, այդ միջոցները քամվում են: Ընդ որում, հաջորդիվ տարիներին հաստատ այդ հասարակությունն ու պետությունը այդքան գումարի ներդրում չի էլ ունենալու, որովհետեւ, թե՛ նավթի գները, թե՛ նավթի ծավալը շեշտակի փոքրանում են:

- Հայկական կողմը իսրայելական արտադրության «Sandcat» զրահամեքենա է խոցել, ինչը փորձագետները առանձնացրել էին, որպես կարեւոր հանգամանք: Ո՞րն է այդ զրահամեքենայի խոցման կարեւորությունը:

- Չեմ կարող ասել, իմ կարծիքով քաղաքական իմաստով են կարեւորել: Որովհետեւ այդ մեքենան թեթեւ զրահամեքենա է, խոցելու մեծ բարդություն չկար՝ հակատանկային միջոցով է խոցվել:

- Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանը հերթական անգամ խախտեց հրադադարի պայմանավորվածությունը, ո՞րն էր նպատակը դրանց համաձայնություն տալու, եթե կրկին չէին պահելու հրադադարը:

- Եթե անկեղծ ասեմ նման տրամաբանությունն ընդհանրապես չեմ հասկանում եւ հրաժարվում եմ հասկանալ: Սկզբում հրադադարի համաձայնություն տալ, դեռ հրադադարը չկնքած հայտարարել, որ հայկական կողմն է ուզում հրադադար, հետո հաջորդ օրը խախտել ու հայտարարել, որ հայկական կողմն է խախտել հրադադարը... ես այս տրամաբանությունը չեմ հասկանում:

- Հակառակորդի գործողությունները ռազմական տրամաբանությամբ նմա՞ն են նրանց նախկին գործողություններին, թե մարտավարությունը ակնհայտորեն Թուրքիան է ղեկավարում՝ ինչպես փորձագետներից շատերն են նշում:

- Ադրբեջանի զինված ուժերին չէի ցանկանա թերագնահատեինք, շատ ուժեղ զինված ուժեր են: Մանավանդ բարձր տեխնոլոգիական կոմպոնենտը, որը մեծ հավանականությամբ հենց իրենք չեն ղեկավարում, ավելի բարձրակարգ է: Բայց կան նաեւ բավականին հետամնաց տարրեր՝ մանավանդ ցամաքային զորքերում: Հետամնաց մոտեցումներ, թե՛ մարտավարական, թե՛ տեխնիկական եւ թե՛ կիրառական առումով: Բայց գլոբալ վերցրած երբեք էլ հակված չեմ եղել թերագնահատելու Ադրբեջանի զինված ուժերին եւ առավել եւս հիմա չեմ թերագնահատում:

- 3 շաբաթյա մարտերը ռազմագիտական առումով ինչպե՞ս կբնութագրեք, վերլուծություններ արվե՞լ են արդեն:

- Նախնական ես ասել եմ, որ դասական բլիցկրիգը տապալված է, այն տապալվել է նույնիսկ 5-6 օրվա ընթացքում: Դրանից հետո հիմա գնում է այլ մարտավարություն՝ ավելի շատ կրակային մարտի կիրառություն՝ նեղ տեղամասերում եւ գրոհող տարաբնույթ խմբերի մարտավարություն, որն իրենք փորձում են համադրել: Մի փոքր ստացվում է, մի փոքր չի ստացվում: Կրակային մարտը քիչ թե շատ ստացվում է, որովհետեւ այդ կրակային առավելությունն ունեն, իսկ անկանոն խմբերի գրոհող մարտավարությունը հաճախ տապալվում է, երբեմն ստացվում է: Ընդհանուր առմամբ, շարունակվում է ոչ դասական համազորային մարտի տեսքով:

- Շաբաթներ առաջ գրել էիք, որ այս պատերազմը պատմության դասագրքերում պետք է հայտնվի մարտավարական առումով:

- Միանշանակ: Խտությունը չափազանց մեծ է: Կիրառվել են՝ 500-ից 600, միգուցե ավելի քանակի՝ տանկեր, զրահատեխնիկա, БМП, БТР եւ այլն: Կիրառվել են հազարավոր միավոր հրետանային միջոցներ, հազարից ավելի ԱԹՍ-ներ: Նման խիտ մարտեր եւ օրական տասնյակ հազարավոր արկերի ու մեծ տրամաչափի կիրառում երեւի թե վերջին անգամ եղել է 2003 թվականի Իրաքյան պատերազմի ժամանակ: Դրանից հետո այսպիսի խտությամբ մարտեր չեն եղել:

- Պարո՛ն Հովհաննիսյանմեր զինվորների հերոսություններից նոր դրվագներ կա՞ն:

- Իրականում շատ բաներ կան, որ մեզ չի էլ հասել դեռ: Շատ բաներ կան, շատ եմ լսել, թե ինչպես են տղաները սողեսող մոտենում տանկին՝ հետեւից խփում, որովհետեւ ճակատից չի ստացվում: Ինչպես են հատուկ իմիտացիա անում, թե նահանջել են, բայց չեն նահանջում, որպեսզի մնան իրենց տանկերի մեջտեղում եւ կողքից խփեն տանկերը: Թե ինչպես են մեր խմբերն ընկնում շրջափակման մեջ, իսկ հետո ճեղքելով դուրս գալիս:

 

Տպել
17787 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ