Այս պահին մենք շատ բարենպաստ դիրքի ենք հասել, կարող ենք ջախջախել հակառակորդի թշնամու բանակի մնացուկները. Սուրեն Սահակյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ: Կառավարությունից տեղեկացրել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։ Ավելի ուշ Արցախի նախագահները Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Փաշինյանը այսօր Կառավարությունում հանդիպել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների հետ: Հանդիպումից հետո ՔՊ-ական ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մանրամասներ հայտնել լրագրողներին:

Երեկ երեկոյան էլ վարչապետը հանդիպել էր արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի նիստ գումարել, որին մասնակցել էին նաեւ  խորհրդարանական 3 ուժերի ներկայացուցիչները: Ինչպես մյուս դեպքերում, այս պարագայում էլ որեւէ մեկը չէր հայտնել նիստի մանրամասները:

Վարչապետի հետ հանդիպումներին մասնակցած «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը այսօր ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի հետ հանդիպումներին՝ ասաց, որ դրա մասին խոսելը ժամանակավրեպ է: Փոխարենը, անդրադառնալով ռազմաճակատում ստեղծված իրադրությանը՝ Սահակյանը վստահեցրեց, որ այն բարենպաստ է հայկական կողմի համար:

Սահակյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Սահակյան, վերջին 5 օրվա մեջ 2 անգամ ՀՀ վարչապետը անվտանգության խորհրդի նիստ անցկացրեց, վերջին 7 օրվա մեջ 2 անգամ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում ունեցավ, որոնց մասնակցել եք նաեւ դուք: Այսօր վարչապետը հանդիպել է նաեւ Արցախի նախկին նախագահների հետ: Հանդիպումների ինտենսիվությունից ոմանք անհանգստանում են, ոմանք տրամադրություններ տարածում, թե ուրեմն ինչ-որ հարցում որոշում կայացնելու կարիք կա, եթե նա խորհրդակցություններ է անցկացնում: Վարչապետի հետ հանդիպումների արդյունքում գնահատելով իրավիճակը՝ կարո՞ղ եք ասել՝ կա՞ ինչ-որ մտահոգիչ հարց:

- Անկախ նրանից, թե ինչ է խոսվել այդ հանդիպումներում, որի բովանդակությունը ես, իհարկե, չեմ կարող բացահայտել, դա այս պահին ժամանակավրեպ է, այսինքն իմաստ չունի դրա մասին խոսել: Փոխարենը այդ քաղաքական ուժերը կարող են կենտրոնանալ մեր հաղթանակի վրա եւ խուճապային տրամադրություն չտարածել: Անկախ նրանից, թե ինչ կմտածեն քաղաքական ուժերը, այդ թվում կառավարող ուժը, այս պրոցեսները զարգանալու են իրենց տրամաբանության համաձայն: Այսինքն անկախ նրանից՝ Ալիեւը իրեն հաղթած ճանաչի կամ հայկական կողմը իրեն պարտված ճանաչի, մեկ է՝ իրավիճակը զարգանալու է այնպես, ինչպես ռազմի դաշտը թելադրում է: Այնպես որ քննարկումները էական նշանակություն չեն կարող ունենալ ռազմադաշտի այն իրավիճակի վրա, որը ստեղծվել է եւ շարունակելու է ստեղծվել, որովհետեւ այս պատերազմի ժամանակ  Թուրքիան, Ադրբեջանը եւ նաեւ Հայաստանը շատ մեծ խաղադրույքներ են դրել սեղանին եւ պատերազմը չի կանգնելու, շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ Ադրբեջանը պարտվի:

- Կարո՞ղ եք ասել, թե ինչու եք ժամանակավրեպ համարում վարչապետի հետ հանդիպման շուրջ քննարկումները:

- Ոչ:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերում այն առաջարկներին, որ պետք է պարբերաբար հրապարակել հայկական կողմի ունեցած տարածքային հաջողությունների ու անհաջողությունների մասին, որ հետո որեւէ մեկի համար դա անակընկալ չլինի:

- Ես այստեղ համաձայն եմ Արծրուն Հովհաննիսյանի հետ, որ ժամանակակից պատերազմներում իմաստ չունի ասել՝ այս քաղաքը մերն է, կամ մերը չի: Որովհետեւ քաղաքները կամ շրջանները, օրինակ Ջեբրայիլի շրջանը կարող է օրը 3 անգամ ձեռքից ձեռք անցնել: Եվ հանրության շրջանում, որը տեղյակ չէ ռազմական գիտությունից եւ ժամանակակից պատերազմների տրամաբանությունից, այդ տեղեկությունը կարող է բերել չափազանց մեծ ոգեւորությունների կամ անտեղի հիասթափությունների առիթ հանդիսանալ: Այսինքն այն, որ մենք ժամանակին Լելե Թեփեն գրավել էինք այս պատերազմի ընթացքում, եւ հիմա մեր զորքերը չկան այնտեղ, դա դեռ չի նշանակում, որ վաղը մենք Լելե Թեփեում չենք լինելու: Այսինքն ասել, որ Լելե Թեփեն այլեւս մերը չէ՝ դա ոչ մի բանի մասին է, ասել, որ Լելե Թեփեն մերն է, դա նույնպես ոչ մի բանի մասին է:

- Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը 13 կուսակցությունների կողմից արված առաջարկին՝ ձեւավորել օպերատիվ շտաբ եւ դրան որոշումներ ընդունելու իրավասություններով օժտել։

- Ես կարծում եմ, որ պատերազմի ժամանակ, ամենաթեժ մարտերի ժամանակ խոսել ռազմաքաղաքական ղեկավարության անվստահության մասին (իսկ այդ հայտարարությունը ըստ էության այդպիսի հայտարարություն էր), դա չի կարող ոչ մի լավ բան հուշել մեր բանակին: Այսինքն հրամանատարության փոփոխությունը, որ ակնկալվում էր, եւ կասկածները նախկին կառավարիչների նկատմամբ, չի կարող որեւէ կերպ լավ ազդեցություն ունենալ մեր բանակի մարտունակության վրա: Հակառակը կարող է լինել:

- Այսօր առավոտից համացանցում պարտվողական տրամադրությունները շատացել էին՝ կապված սահմանի մի հատվածում մեր զորքի նահանջի հետ: Երեկոյան տրամադրությունները փոխվեցին՝ ՊՆ-ի կողմից հրապարակված տեղեկությունները հաշվի առնելով: Այս տրամադրությունների փոփոխման արանքում հաճախ նույնիսկ կոչեր են հնչում փակել համացանցը, թույլ չտալ պարտվողական տրամադրություններ տարածել եւ այլն: Այս տրամադրությունները իրո՞ք այդքան մեծ ազդեցություն ունեն զինվորների, բանակի մարտունակության վրա, թե՞ մի քիչ չափազանցեցվում է:

- Ես կարծում եմ, որ ցանկացած դրսեւորում, որ ազդում է մեր վճռականության վրա, դա իհարկե խանգարում է, բայց միեւնուն ժամանակ չեմ գտնում, որ կարիք կա սոցցանցերը փակել: Պետք է ուղղակի ճիշտ ինֆորմացիան տրամադրել, եւ պետք է վստահել բանակի զինվորին, ղեկավարությանը, որովհետեւ այնտեղ ամեն ինչ արվում է, որ մենք հաղթանակ տոնենք: Իհարկե այդ ընթացքում լինում են բացթողումներ: Չկա ոչ մի բանակ, որտեղ բացթողումներ չլինեն, այդպիսին է նաեւ ադրբեջանական բանակը: Եվ ես կարող եմ ասել, որ այս պահին մենք շատ բարենպաստ դիրքի ենք հասել, երբ քիչ կորուստներով, մասնագիտական աշխատանքով  (այսինքն հրետանի, հակաօդային պաշտպանության միջոցներ) կարող ենք ջախջախել հակառակորդի թշնամու բանակի մնացուկները: Իհարկե դրանք վերաբերում են եւ զինտեխնիկայի մնացուկներին, որոնցից շատ քիչ է մնացել, մի 20 տոկոս, եւ կարող ենք նույնը ասել մարդուժի մասին: Այսինքն հիմա մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին՝ հակահարձակման դիմելու դեպքում նա փախուստի կդիմի:

- Պարոն Սահակյան, Հայաստանի վարչապետը չի թաքցնում, որ այս պատերազմը կանխելու միակ միջոցը փաստորեն տարածքները հանձնելն էր: Ըստ նրա պատերազմը կարող է լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։ Ձեր կարծիքով քաղաքական ուժերը հասկանո՞ւմ են այս իրողությունը, թե պատերազմից հետո սկսվելու է մեղավորների փնտրտուք:

- Ասում են՝ պարտությունը որբ է, իսկ հաղթանակը հազար տեր ունի: Եթե մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան ամուր լինի, որ օգտվի ստեղծված իրավիճակից, ապա բոլորը ասելու են, որ իրենց մասնակցությունը մեծ է եղել: Ես ուզում եմ մենք դրա վրա կենտրոնանանք, ոչ թե նրա վրա, թե պարտության դեպքում ով ում վրա է մեղքը գցելու: Չէ, չի լինելու պարտություն, եթե մենք ամուր լինենք, քաղաքական խարդավանքների չտրվենք, մենք ունենալու ենք հաղթանակ եւ այդ հաղթանակը բոլորինս է լինելու:

- Այսօր հետաքրքիր մի առաջարկ էիք արել, թուրքական անօդաչուների դեմ ինչ-որ արդյունավետ միջոց առաջարկելու պարագայում 20 000 դոլար պարգեւ էիք խոստացել: Կա՞ն արձագանքներ, ինչքանո՞վ եք սա ռեալ համարում:

- Իմ կոչը երեւի սխալ է ընկալվել. չնայած որ կան հարյուրավոր արձագանքներ, կան տարբերակ առաջարկողներ, բայց դրանց 90 տոկոսը նրա մասին չի, ինչ ես առաջարկել էի: Իսկ ես ասել էի՝ այն անձին, ում գաղափարով առաջիկա օրերին արցախյան ճակատում Բայրաքթարներ կընկեն, նա կխրախուսվի: Խոսքը 2 ամիս հետո ինչ-որ գիտական նորույթ մշակողներին չէր վերաբերում, այլ հիմա, առաջիկա մի քանի օրերին: Լինում են, չէ՞, ոչ ստանդարտ լուծումներ. երբ որ մարդն իմանում է, որ կխրախուսվի, սկսում է ուղեղը ավելի լավ աշխատել, եւ ասում է բաներ, որ զուտ գիտական մոտեցումների առումով կարող էր անիմաստ թվալ:

- Իսկ ձեզ առաջարկվել են գիտակա՞ն մոտեցումներ, թե՞ առաջիկա երկու օրերի համար իրականացվող տարբերակներ էլ կան:

- Ինձ շատ բան է առաջարկվել, ես նունիսկ ֆիզիկապես չեմ հասցնում էդքան բոլորը կարդալ, մի քիչ ժամանակ է պետք, որ ես խնդրեմ իմ ընկերներից մեկն էլ էդ գործը համակարգի, եւ էդ մոտեցումներից ՊՆ հետ համագործակցելով ընտրենք լավագույնները:

- Բայց կա՞ն տարբերակների մեջ առաջիկա օրերին իրականացվողները:

- Մի տարբերակ կա, որն արդեն փորձարկվել է եւ աշխատում է, երկուսը կան, որոնք փորձարկման փուլում են:

- Պարոն Սահակյան, եւ վերջում՝ միգուցե մի քիչ տարօրինակ հարց: Այս պահին մեր հաղթանակն այս պատերազմում ռեա՞լ է:

- Գիտեք, պետք է մտքից հանել էն մտավախությունը, որ կարող է չհաղթենք: Եվ ոնց որ վարչապետը ասեց, եւ մենք պայմանավորվեցինք, որ ոչ մի պարագայում մեզ պարտված չենք համարելու եւ ձգտելու ենք հաղթանակի: Իսկ պարտվում է նա, ով հոգում ու մտքում պարտվում է: Ես այդ խոսքերը լուրջ եմ ընդունել, քանի որ հավատում եմ դրանց, ոչ թե որովհետեւ վարչապետն է ասել, այլ իրոք այդպես է: Եթե մարդը հոգում չի պարտվել, ապա ռազմի դաշտում չի պարտվելու, եթե հոգում պարտվել է, ապա ռազմի դաշտում պարտությունը ժամանակի հարց է ընդամենը: Դրա համար առաջարկում եմ մտքից հանել պարտվելու տարբերակը եւ մտածել հաղթելու մասին:

 

Տպել
7767 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը