Մեկի 18 տարին է լրացել, շտապում է ընկերների կողքին լինել, մյուսը 20 տարվա վրեժ ունի. խնդրում են իրենց տանել առաջնագիծ

Երեկ վարչապետը քաղաքապետերին, գյուղապետերին կոչ արեց կազմել կամավորական ջոկատներ՝ հայենիքի պաշտպանության համար զինվորագրվելու։ Կոչից անմիջապես հետո Երևանի քաղաքապետարանի խոսնակը հաղրոդեց, որ  քաղաքապետարանի կամավորական խումբը կազմվում է քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ: Այսօր «Հայկական ժամանակը» Դավթաշենի համայնքապետարանից փորձեց տեղեկանալ, թե ինչ ազդեցություն է թողել վարչապետի կոչը: «Դե անմիջապես ցուցակի առաջին համարն իմ անունը գրեցի (հիմա արդեն նրան թույլ են տվել կամավորների ցուցակը գլխավորել), հետո էլ սպասում էի, որ այսօր առավոտից կունենանք հոսք, բայց այն, ինչ տեսա, իմ սպասածից շատ-շատ ավելին էր, իրոք ոգևորիչ է»,- պատասխանեց համայնքապետարանի աշխատակից, փոխգնդապետ Սահակ Ասատրյանը: 

Վարչական շրջանում պատերազմի սկսվելուց ի վեր շուրջօրյա հերթապահություն է։ Ասատրյանն այստեղ է մնում բոլոր հերթապահների հետ. «Ու 24 ժամ շարունակ՝ պարբերաբար մարդիկ դիմում են ինձ, թե քո ձեռքերը երկար են, ծանոթ ունես, դասավորի՝ գնանք առաջնագիծ: Համոզում եմ՝ տղերք, մեր հերթը կգա։ Հենց մեր հերթը գա, բոլորս էլ գնալու ենք, բայց էսօր պետք ենք թիկունքում: Մենք հաջողության հասնողներին ասում ենք, չէ՞, թիկունք ունի, լավ մեջք ունի, ասում եմ՝ լավ մեջք լինենք, որ մեր տղերքն առաջնագծում հաջողեն: Իսկ երեկ վարչապետի ելույթից հետո գրեթե չեմ հասցնում իմ կամավորականների ցուցակը գրանցեմ՝ համ բնակիչների շրջանում է շատ-շատ՝ տղա-աղջիկ, համ վարչակազմից»,- ասաց նա:

Պատմեց, որ առավոտյան մի ծեր մարդ է եկել ու դիմել իրեն. «Ասում է՝ կամանդիր, քո հետ կարա՞մ տղավարի խոսամ: Ասում եմ՝ իհարկե, հայրիկ ջան, հենց էդպես պիտի խոսենք իրար հետ: Ասում է՝ գնացի վայենկոմատ, չտարան, գնացի, բժշկի թուղթ բերեցի, էդ էլ ջոկեցին, որ առողջ չեմ (հույս է ունեցել, որ զինկոմիսարիատում իր առողջական վիճակի մասին տեղեկանքը մանրամասն չեն ուսումնասիրի)։ Հիմա, ասում է, տղավարի ինձ մտցրա ցուցակիդ մեջ, տեր եմ մինչև վերջ»: Պապիկին, իհարկե, չեն ցուցակագրել, բայց նա էլ չի հանձնվել, գնացել է՝ էլի վերադառնալ-համոզելու մտքով:

Սահակ Ասատրյան ինքն էլ է դժվարանում այս օրերին հեռու լինել առաջնագծից։ Ասաց, որ մեծ ուրախությամբ կգնար կռվելու, բայց իրեն այստեղ են ծանր պարտականություն տվել՝ զինվորների զոհվելու լուրն է հաղորդում ընտանիքներին: Հաղորդում է սրտի մեծ ցավով, սգում նրանց հետ, կազմակերպում սգո արարողությունը, ու, իր խոսքով, եղբայր, հորեղբայր ու քեռի դառնում հանուն հայրենիքի ընկած երիտասարդներին: «Ես մտածում էի՝ ինձ պիտի սպանեն որդու լուրը հաղորդելու համար, իսկ նրանք, ահա, զանգել-հրավիրել են զոհված զինվորի ծննդյան տոնին, որ ամսի 28-ին է՝ ասում են, մեր ցավը մեզ հետ տանում ես, մեր հարազատն ես, ու ես գնալու եմ նրա գերեզմանին՝ որպես իմ եղբոր»:

Նա պատմում է մարդկանց մասին, ում հետ ծանոթացել է այս օրերին. «Հենց այս օրերին է երևում մարդկանց որակը. հոգով հսկա մարդկանց հետ եմ ծանոթացել: Մեր բնակիչները, մեր վարչական շրջանները տիտանական աշխատանք են անում, մարդիկ խնդրում են իրենց հերթապահության գրանցել, կամավորական աշխատանքներ են կատարում: Սգո սրահների տերերի մեջ մարդ կա, 25 օր ոչ մի դրամ ոչ մի պայմանով չի վերցրել: Մեր երիտասարդներից յուրաքանչյուրը մի հսկա է»:

Հարցնում ենք՝ այս օրերին ինքնատիպ դեպքեր եղե՞լ են։ Ժպտում է՝ շատ, ու սկսում իր տղայի պատմությունից: Որդին՝ Մանուկ Ասատրյանը, սեպտեմբերի 27-ին նշել է ծննդյան 18-ամյակը: «Որոշել էինք իրեն անակնկալ անեինք. քանի որ ինքը նաև լեռնագնաց է, պիտի իրեն դիմավորեինք լեռներում՝ սարի գագաթին: Երբ իր խումբը բարձրացավ վերև, մեզ տեսավ, շատ զարմացավ, և հենց այդ պահին ես պատերազմի լուրը ստացա: Դա խորհրդանշական էր. տղաս դարձավ 18 տարեկան՝ բանակի պիտանի, ու հենց այդ օրը պատերազմը սկսվեց: Եվ սարի գագաթին ես իրեն շնորհավորեցի ու ասացի՝ բարի երթ դեպի դժվար կյանք, որը սկսվեց պատերազմով: Ինքն այդ օրը չմնաց խմբի հետ, առանձնացավ նրանցից ու մեզ հետ եկավ Երևան: Ու ինձնից թաքուն գնացել էր զինկոմիսարիատ: Ինչպես տեսնում եք, զինկոմիսարիատից ծանուցագրերը գալիս են իմ մոտ, այստեղ են համակարգվում (ցույց տվեց սեղանին դրված ծանուցագրերի տրցակը – խմբ.): Ու պատկերացրեք՝ տեսնում եմ տղայիս անուն-ազգանունը: Բնականաբար, հպարտության զգացում էր, բայց նաև տխրության, որ հենց դարձավ 18 տարեկան ու պիտի գնա բանակ, որը հիմա պատերազմում է: Չգիտեմ՝ ինչեր էր խաբել զինկոմիսարիատում, որ իրեն գրանցեն, քանի որ իրենից մի քանի ամիս մեծ իր ընկերներն արդեն բանակում էին, ուներ արդեն հերոսաբար ընկած ընկեր: Ու կռիվ էր անում, թե մի-երկու ամսվա համար պիտի տուժեմ, ինձ չտանե՞ք»:

Սահակ Ասատրյանը ժպտում է, ու նորից տխրում. «Այստեղ՝ ստեղնաշարի դիմաց նստած հեշտ է Բաքուն գրավելը, Սև ծովում լողալը, բայց իրական կռիվն այնտեղ է, ու ես խոնարհվում եմ այնտեղ ամեն մի կռվողի, ամեն զինվորի առաջ: Մենք հրաշալի ամուր մարդիկ ունենք՝ երիտասարդ թե ծերունի: Բայց այ երեք պատերազմ տեսած մարդիկ, որ գալիս են, ասում են՝ մենք ի՞նչ ենք այս 18-20 տարեկան հսկաների առաջ, իրական հերոսներն իրենք են: Քաղաքացիական կյանքում 100 դրամանոց խաղալիք բոմբը՝ ճայթռուկը, որ տրաքի, կանգառում հավաքված բոլոր մարդիկ գուցե փախչեն: Անօդաչուն խփում է ջոկին, տղաների մի մասը զոհվում է, մի մասը վիրավորվում է, ու թեթև վիրավորները առանց խուճապի մատնվելու ծանր վիրավորներին կողք են տանում, օգնություն ցուցաբերում: Շուն ադրբեջանցին սա չի կարող հասկանալ, նրանք միայն ռոբոտի պես՝ կարծես ծրագրավորված, առաջ են գալիս: Մեր տղաներից ամեն մեկն այնքան հերոսություններ է արել այս 25 օրերի շատ արագ ծավալվող պատերազմի ընթացքում, որ ամեն մեկի մասին մի վեպ կարելի է գրել: Արդեն նույնիսկ իրենք սկսել են լուրջ չվերաբերվել իրենց սխրանքներին, առօրյա է դարձել»:

Մարտադաշտում, ըստ փոխգնդապետի, այնպիսի իրական դրվագներ են լինում, որ փորձառու զինվորականի ականջին էլ անհավանական են հնչում: «Մտերիմներիցս մեկը դեպք էր պատմել, որ այնքան անհավատալի էր, մտածում էի՝ արկերի աղմուկի, պատերազմի պատկերների ազդեցությամբ «ոչ թեթևակի» չափազանցնում է: Բայց երեկ իր ծառայակից ընկերներից հաստատեցին, որ հենց այդպես էլ եղել է: Ուրեմն, պահ է լինում, որ տղաներից մի քանիսը կամիկաձեի հարվածից զոհվում են, հրաման է տրվում նահանջ կատարել, բայց, ինչպես մտերիմս է ասում, ինքը զգում է, որ առաջ գնալու պահն է, ոչ թե հետ քաշվելու: Բայց, ասում է, քանի որ հրամանատարության ներքո ենք, ամենքս մեր գլխի տերը չենք, ես ուղղակի մեռածի տեղ դրեցի ինձ, իբր ալիքը շպրտել է ինձ, մնացել եմ պառկած: Երբ պատմում էր, մտածում էի Ռեմբոյի կինոների ազդեցությունն է: Բայց, փաստորեն, ինքը ճիշտ է դուրս եկել, կատարել է մեծ սխրանք, որի մասին վստահ եմ, հետո կպատմվի, ոչնչացրել է 20-ից ավելի հակառակորդի զինվոր, որոնք մոտեցել են՝ նույնպես վստահ լինելով, որ նա զոհված է: Չէի պատկերացնում՝ մարդն ինչպես է կարողացել նոր զոհված ընկերների կողքին դերասանություն անի, զոհված ձևացնի, սառնասրտորեն սպասի, որ թշնամին մոտենա, բայց, փաստացի, դա արել է, և այդ քայլով պահել է այդ հատվածը, ու հետո նորոգված ուժերով մերոնք վերադարձել են»:

Ու վերջում, վերադառնալով մեր զրույցի սկզբին, Սահակ Ասատրյանը հիշեց. «Ունենք աշխատակից՝ Դավիթ Ռուբենիչը, բոլորս իրեն անուն-ազգանունով ենք դիմում: Ալեհեր մարդ է, մեր Ձմեռ պապիկն է: Ինքն ամեն առավոտ շատ շուտ է գալիս աշխատանքի՝ ժամը 6-ին, 7-ին գալիս-նստում է ընդունարանում: Ինչ պատերազմը սկսել է, ինձ համոզում էր, որ իրեն գրանցեմ: Ասում էր՝ ես կրակել գիտեմ, ու ամենակարևորը՝ կնոջս համոզել եմ, կինս էլ ասել ա՝ գնա-պաշտպանի: Ու էդպես գալիս-գնում էր ամեն օր, ես էլ արդեն խուսափում էի իրենից, համոզում էի, որ ինքն էստեղ է շատ կարևոր գործ անում: Երեկ բռնացրեց ինձ, ասեց՝ որ էդպես է՝ քեզ հետ անկեղծ լինեմ. քսան տարի առաջ տղաս է զոհվել, հիմա ուզում եմ գնամ-վրեժս լուծեմ: Ու արցունքներն աչքերից թափվեցին: Մեկ էլ ասեց՝ հանկարծ չմոռանաս անունս կամավորներիդ ցուցակի մեջ գրես, ու գնաց»:

Հաղթելու ենք, Սահակ Ասատրյանը կասկածի նշույլ իսկ չունի. «Որովհետև այսպիսի մարդիկ ունենք, որովհետև հանճարեղ հրամանատարներ ու ռազմավարներ ունենք, և որովհետև մեր ամեն զինվորը հերոս է»:

Տպել
19005 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ