Հաղթելու ենք նաեւ կրթությամբ ու գիտությամբ․ մեդալակիր հայ երիտասարդները մտադիր են իրենց գիտելիքով հզորացնել հայրենիքը

26/10/2020 schedule23:37

Աստղագիտության եւ աստղաֆիզիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայի ժամանակ հայ բոլոր 4 մասնակիցները մեդալների են արժանացել։ Օլիմպիադային մասնակցել է 40 երկրի ավելի քան 280 հոգի։

Սեպտեմբերի 25-27-ը տեւած առցանց օլիպիադայի ընթացքում հայերը մեկ ոսկի, երեք արծաթ են շահել (համավարակի պատճառով օլիպիադան անցկացվել է առցանց)։ Մրցույթն ունեցել է 3 փուլ։ 

Բոլոր մասնակիցներն ունեն իրենց երազանքներն ու իրենց երկրին օգնելու գլխավոր նպատակները։ Մեզ հետ զրույցում նրանք խոսել են օլիպիադայի, իրենց նպատակների ու երազանքների մասին։

Արտաշես Գյոլեցյան, ոսկե մեդալակիր

Արտաշես Գյոլեցյանը Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում է սովորում։ Այս տարի առաջին անգամ է այս օլիպիադային մասնակցել։ Ցանկանում է ինժեներական ուղղությամբ ուսումը շարունակել, որ հետագայում իր գիտելիքներով հայրենիքին օգտակար լինի։ Պատմեց, որ մրցույթի ժամանակ լուծել են տարբեր տեսակի խնդիրներ։ Փուլերից մեկը վերաբերում էր աստղերի իմացությանը։ Նախկինում մասնակիցները աստղադիտակներով դուրս էին գալիս եւ երկնքում գտնում այս կամ այն օբյեկտը։ Այս անգամ, քանի որ առցանց էր օլիպիադան, քարտեզների միջոցով պետք է նույնը կատարեին։ Ըստ նրա՝ խնդիրները շատ բարդ չէին, բայց հեշտ էլ չէին։ Մոտ 6-8 ամիս ակտիվ աշխատել է՝ այս օլիպիադային մասնակցելու համար։

«Կրթությունը կարեւոր է, քանի որ երկիրը զարգացնելու համար պետք է տնտեսություն, արդյունաբերություն։ Այդ ամենն օդից չի առաջանում, պետք է ունենանք կրթված մասնագետներ, կրթված մարդիկ։ Այդ դեպքում երկիրը հնարավորություն կունենա ոտքի կանգնելու, հզորանալու։ Պետք է աշխատենք այս ուղղությամբ, որ առաջ գնանք։ Կրթությունն այս իրավիճակի (պատերազմական) համար էլ է շատ կարեւոր՝ սպառազինության առումով։ Երբ երկիրն ունենա, արտադրի անօդաչու սարքեր, հրթիռային համակարգեր, շատ մեծ առավելություն կունենա։ Դրանք կլինեն ավելի էժան, վստահ կլինենք, որ միշտ ունենք մերը։ Պետք է սա զարգացնենք մեր երկրում, քանի որ մեր երկիրը գտնվում է ոչ բարիադրացիական քաղաքական դիրքում։ Կցանկանամ շարունակել ուսումս ինժեներական ուղղությամբ, հուսամ գիտելիքներս պետք կլինեն, հնարավոր կլինի օգտագործել այստեղ։ Շատ ուրախ կլինեմ՝ օգտակար լինել իմ երկրին, իմ հայրենիքին։ Ձգտման պատճառներից մեկը հենց դա է»,- ասաց Արտաշեսը։

Եվա Հունանյան, արծաթե մեդալակիր

Եվա Հունանյանը նախկին ֆիզմաթցի է, այժմ Երեւանի պետական համալսարանում է սովորում։ Կարծում է՝ կրթության, գիտության զարգացումը կարեւոր է մեր երկրի հզորացման համար։ Պատմեց, որ օլիպիադայի ամենաերկար փուլը տեսականն է եղել․ 5 ժամ է տեւել։ Առցանց մրցույթի ժամանակ ավելի քիչ է անհանգստացել, որովհետեւ տանն էր՝ իրեն ծանոթ միջավայրում։ Մյուս կողմից էլ նախկինում ավելի հետաքրքիր էր, քանի որ էքսկուրսիաների էին գնում, շփվում այլ երկրների մասնակիցների հետ։

«10-րդ եւ 11-րդ դասարաններում էլ եմ մասնակցել այս օլիպիադային։ 10-րդ դասարանում արծաթե մեդալի եմ արժանացել, 11-րդ դասարանում՝ բրոնզե։ Տարեցտարի ավելի են բարդանում խնդիրները։ Կարծում եմ՝ լավ կլինի՝ օլիպիադաներին ավելի շատ մարդիկ փորձեն մասնակցել, որպեսզի մրցակցությունն ավելի շատ լինի, ավելի հետաքրքիր։ Միջազգային օլիպիադաներում հաղթանակները կարեւոր են ապագայի համար, որովհետեւ արտասահմանյան համալսարաններ ընդունվելիս այսպիսի մեդալները հաշվի են առնում։

Կրթությունը պետք է խրախուսվի, որքան ավելի շատ մարդիկ լինեն շահագրգռված կրթության ոլորտում, այնքան ավելի մեծ ներդրում կկարողանանք ունենալ երկրի ապագայի, զարգացման մեջ, որն էլ կապահովի մեր հաղթանակը»,- նկատում է Եվան։

Դավիթ Գյուլամիրյան, արծաթե մեդալակիր

Քվանտ վարժարանում սովորող Դավիթի խոսքով՝ առցանց օլիմպիադայի վատն այն է, որ  համացանցի կապը, լույսերը կարող են կեսից անջատվել, նման դեպքեր, լավ է, որ այս անգամ չեն եղել։ Ինչպես նշեց, Աստղագիտության եւ Աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադան բավականին ճանաչված է աշխարհում։ Նրա կարծիքով՝ օլիպիադաներին մասնակցությունը նաեւ կարող է օգնել մարտի դաշտում, քանի որ սովորում են կրիտիկական ժամանակներում սթափ մտածել։ Դեռ կոնկրետ չգիտի՝ որտեղ է շարունակելու ուսումը ավարտելուց հետո, բայց որտեղ էլ սովորի, ետ է գալու Հայաստան։

«Եթե ժամանակը մի քիչ շատ լիներ, ավելի լավ արդյունք կունենայի։ Սիրում եմ մրցույթներ, մրցումը շատ կարեւոր է։ Առանց խելացի ու կրթված լինելու՝ չես կարող օգնել պետությանը, ընդհանրապես մարդկությանը։ Միշտ ցանկացել եմ տիեզերք թռչել։ Արդեն աշխարհում պլանավորում են մարդկանց խմբեր ուղարկել Մարս ու Լուսին։ Շատ եմ ուզում մասնակցել, նաեւ ուզում եմ մի այդպիսի կազմակերպություն հիմնել Հայաստանում»,- ասում է Դավիթը։

Կարեն Բաղդասարյան, արծաթե մեդալակիր

Կարեն Բաղդասարյանը եւս ավարտել է Ֆիզմաթ դպրոցն ու այժմ սովորում է ԵՊՀ-ում։ Մտադիր է ուսումը շարունակել Քեմբրիջի համալսարանում, ապագա աստղագետ է։ Նա նախորդ տարի էլ է մասնակցել այս օլիմպիադային ու նորից արծաթե մեդալ նվաճել։

«Օնլայն տարբերակով օլիպիադան առանձնապես բարդ չէր, խնդիրների քանակը քիչ էր, բայց դրան համապատասխան ժամանակն էլ էր քիչ։ Կրթութայն մակարդակն ուղղակիորեն կապված է ապագա մասնագետների մակարդակի ու իրենց կազմակերպվածության հետ։ Ինչքան ավելի կազմակերպված լինեն կրթությունն ու անցկացվող քննությունները, այդքան ավելի կազմակերպված կլինեն մեր մասնագետները»,- կարծիք հայտնեց Կարենը։

Հավելենք, որ նշված օլիմիպիադային մասնակցել են նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներ, սակայն ոչ մի մեդալ չեն նվաճել։

Տպել
3409 դիտում

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին