20 օր սահմանին․ պատմում է առաջնագծից վերադարձած 20-ամյա աղջիկը

20-ամյա Սերինե Աղաբեկյանը (լուսանկարում՝ ձախից երկրորդը) 20 օր եղել է առաջնագծում, զինվորներին առաջին օգնություն ցույց տվել։ Ֆեյսբուքում հայտարարություն կարդալուց հետո կամավոր մեկնել է առաջնագիծ, մինչդեռ տանը գիտեին, թե սեմինարի է, հեռախոսն անջատել էր, որ զանգերը չխանգարեն։ 20 օրվա ընթացքում իր տեսածի, զգացածի մասին Սերինեն պատմել է մեզ։

Վախենում էի, հասկանում էի ու շարունակում էի գնալ

Երբ արդեն զանգեցին, ասացին, որ գնալու ենք՝ օրը, ժամը, տեղը, առաջին էմոցիաս, որ եղավ, վախեցա։ Հետո, որ հասկացա՝ ես պետք եմ, կարողացա վերահսկել վախս։ Հաշվի առնենք՝ երբեք պատերազմի չէի մասնակցել։ Ճանապարհին ամենաոգեւորողն այն էր, որ Արսեն Սաֆարյանն էր մեզ հետ ու իր կիթառը։ Մի պահ այնքան էլ չէինք գիտակցում՝ ուր էինք գնում, մտածում էինք, ուռա˜, գնալու ենք, այնտեղ երգեր ենք լսելու։

Այդ օրվա զգացողություննե՞րը, չէ, չեմ կարող նկարագրել, մենք գնում էինք, ու ամպերի մեջ կարմիր լույս էր բարձրանում, կողքերը լույսեր էին տարածվում։ Գնդապետն ինձ խոսեցնում էր, որ չվախենամ։ Ինչ-որ տեղ վախեցել էի, բայց հասկանում էի, որ եթե այստեղ արդեն վախենում եմ, բա որ հասնենք, ինչ կանեմ։ Հա, ես վախենում էի, մարդ չի կարող չվախենալ մեռնելուց, բայց չպիտի թողնես, որ վախն այնքան աճի, որ քեզ սպանի ներսից։ Հասկանում էի ու շարունակում էի գնալ։

Առավոտյան մարդկանց օգնում էինք, առաջին օգնությունը ցույց տալուց հետո կարտոֆիլ էինք մաքրում։ Մտածելու ժամանակ չէր լինում, բայց գիշերը, որ պատրասվում էինք քնել, ինքներս մեզ հարցնում էինք՝ սա իրակա՞ն է, մենք իրոք այստե՞ղ ենք։ Չէր լինում մի պահ, որ արկերի պայթյունների ձայները դադարեին, ոնց որ կինոյի մեջ լինեինք։ Մարիայի հետ 20 օր անհավանական պահեր ապրեցինք (Մարիան մեր զրուցակցի ամենամտերիմ մարդն է դարձել այդ ընթացքում)։ Ես սառը մարդ եմ, չէի պատկերացնում, որ կարող եմ մարդկանց հետ այդքան մտերմանալ։ Տղերքը ոնց որ իմ ընտանիքից լինեին, որ իջնում էին, սկսում էի հարցնել՝ ի՞նչ կուզեք, կասկեդ հանե՞մ»։ Մեր տանը, որ ինձ ասեին սուրճ դիր, կասեի՝ չէ, բայց այնտեղ հանկարծ մեկը ասում էր՝ թեյ է ուզում, միանգամից ասում էի՝ ես կտամ։

Կամավորներ շատ կային, նրանցից շատերը պատերազմի չէին մասնակցել, կային, որ չէին էլ ծառայել, նրանց համար հատուկ դասընթացներ էին անցկացվում։

Բոլորը պատրաստակամ էին, ոչ մեկը չէր ասում՝ հավես չունի․ գիտակցում էին, որ իրենց դա պետք է, գիտակցում էին, որ այնտեղ իրավունք չունեն մեկը մյուսի հետ լարվելու։ Այնտեղ չէին ասում, որ ես հայտնի եմ, ղարաբաղցի եմ կամ հայաստանցի։ Բոլորն ամեն բան անում էին, հավասար էին։

Զինվորները չէին գնացել հող պահելու, այլ գնացել էին, որ նվաճեն ազատ ապրելու իրավունքը։ Հասկանում էին, որ այնտեղ, եթե տանուլ տանք, ուղղակի պատերազմ չենք պարտվելու, պարտվելու ենք մեր ապրելու իրավունք, տղերքի թափած արյունը, իրենք հանուն այդ իրավունքի զոհվեցին։

Մի անգամ․․․

Մի անգամ տղերքից մեկն ասաց, թե գլուխը տաքացել է, ցավում է․ բեկորը գլուխը վնասել էր։ Ես գիտեմ առաջին օգնություն, բայց դե, առաջին պահը շոկային էր, շատ արագ  հասկացա, որ պարտավոր եմ օգնել։ Այս մարդը նայում է ինձ ու գիտի, որ ես պիտի օգնեմ ու վերջ։ 20 օր հետո ամենաշատը ուրախացել էի, որ գլուխը լավացել էր։ Ծանր դեպքեր լինում էին, ընթացքում սովորում էինք։ Արսեն Սաֆարյանի եղբայրը՝ Արթուրը, բոլորիս ուրախությունն էր։ Զորքին կերակրելու մեծ ու ծանր հոգսը իր վրա էր վերցրել։ Ամեն գիշեր Արսենն ու Արթուրը կիթառը հանում էին ու երգում։ «Պարոնայք սպաներն» էինք երգում։ Արսենը շատ էր երգում «Յարը մարդուն յարա կուտա» ու ասում էր․ չէ, չէ ավելի լավ է յար ունենաս։ (Երգի իրական տողերում նշվում է, որ ավելի լավ է՝ յար չունենայի)։ Արսենն ու Արթուրը միայն դա չէ, որ անում էին, այնտեղ բոլորը հավասար էին։

Վախենում էի՝ մոռանամ, ճիշտ չպատմեմ

Երբ գնացի Արցախ, ոչ ոք չի իմացել այդ մասին։ Գնալիս միայն քուրիկիս եմ զգուշացրել, չի հավատացել։ 3 օր հետո պապաս է իմացել, 10 օր հետո էլ՝ մամաս։ Մամային ու պապային ասել էի, որ սեմինարի եմ ու հեռախոսս անջատել եմ, որ դասերիս չխանգարի։ Ամենավատն այն է, որ իմանալուց հետո մերոնք փորձում էին պրովոկացիայի ենթարկել, ասում էին` մամադ շատ վատ է, չի թողնում շտապ օգնություն կանչենք։ Հասկանում էի, որ խաբում են։ Ես շատ լավ գիտակցում էի, որ մեղավոր եմ ծնողներիս առաջ, բայց ես ավելի շատ մտածում էի, որ այսօրն առանց զոհ լինի, մեր երեխեքը իջնեն, վիրավոր չլինեն։ Օրեր էին լինում՝ չէի մտածում տանը ինչ եղավ։ Դժվար է լինել կրակի տակ ու մտածել տան մասին։ Գիտես, որ տանը բոլորը լավ են, բայց այն մարդիկ, ում արդեն ճանաչում ես, մտածում ես միգուցե իրենք հետ չգան (նկատի ունի դիրքերից եկող զինվորներին)։ Ես նայում էի 2001, 2002 թվականին ծնվածներ կային, որ զոհվել էին, ինձնից փոքր։ Երբեք չեմ կարող մոռանալ այդ 20 օրը։ Հետ գալիս ամենաշատը վախենում էի, որ հանկարծ ինչ-որ բան չմոռանամ, որ հանկարծ ինչ-որ դրվագ սխալ չձեւակերպեմ, սխալ ստացվի։  

Մտածում էի՝ իսկ ես ի՞նչ եմ արել հայրենիքիս համար։ Այնքան եսասեր ենք, միշտ ուզում ենք, որ հայրենիքը մեզ համար ինչ-որ բան անի։

Տպել
23993 դիտում

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)