Երեւանի ու մյուս համայնքների ղեկավարները կունենան նոր տեղակալ՝ աշխարհազորային բրիգադը ղեկավարելու համար

02/11/2020 schedule18:30

Ազգային ժողովն արտահերթ նիստում այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերը։

Առաջարկվող փոփոխությունները, որոնց նպատակը Հայաստանում աշխարհազորի ստեղծումն է, հեղինակել է Կառավարությունը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխանախարար Վաչե Տերտերյանը դրանք Ազգային ժողովում ներկայացնելիս նշեց, որ պայմանավորված են Հայաստանում աշխարհազորի ձևավորման և այդ աշխատանքները համակարգված ու արդյունավետ կատարելու անհրաժեշտությամբ։ 

«Մեր նախագծերով ենթադրվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները կունենան նոր տեղակալ, որը կզբաղվի աշխարհազորի կազմակերպման և աշխարհազորային բրիգադի ղեկավարման աշխատանքներով։ Այդ հաստիքը ժամանակավոր չէ, այլ մշտական: Նրանց պաշտոնի կնշանակի և պաշտոնից կազատի համայնքի ղեկավարը՝ բացառությամբ համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի առաջին տեղակալի։ Նա կիրականացնի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները, կփոխարինի նաև համայնքի ղեկավարին բացակայության ընթացքում»,- ասաց Տերտերյանը»։

Անդրադառնալով կոնկրետ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին՝ Վաչե Տերտերյանն ընդգծեց, որ Երևան քաղաքի պարագայում քաղաքապետի նոր տեղակալի հաստիք է ավելացվում։ «Տեղակալը բացառապես և ուղիղ կզբաղվի իմ նշած և արդեն օրենքով ամրագրված գործառույթներով: Երեք տեղակալի փոխարեն առաջարկել ենք չորս տեղակալ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը օրերս կայացած արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «Պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որով Հայաստանի Հանրապետությունում ստեղծվելու է աշխարհազոր։

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ վաղը՝  նոյեմբերի 3-ին՝ 13։00-ին, տեղի կունենա առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։ 

Տպել
1542 դիտում

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ