Հայհոյանքներ, ծեծի ենթարկված պաշտոնյաներ․ ՀՖՖ-ն մի շարք որոշումներ է կայացրել և դեռ քննելու է որոշ միջադեպեր

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի 2 հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել անթույլատրելի և խիստ դատապարտելի միջադեպեր: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝ հոկտեմբերի 30-ին Գյումրիում կայացած «Նոա» - «Շիրակ» հանդիպման ընթացքում իր անմիջական պարտականությունները կատարելիս «Շիրակ» ակումբի հյուրերի կողմից ծեծվել է ՀՖՖ պատվիրակը: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, «Գանձասար-Կապան» - «Վան» հանդիպումից հետո «Գանձասար-Կապան» ակումբի ներկայացուցիչները ծեծել են հանդիպման մրցավարին և ՀՖՖ տեսուչներից մեկին:

ՀՖՖ-ն իր հայտարարության մեջ նշում է․ «ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերի մասնակից ակումբների ներկայացուցիչների կողմից նման ցինիկ պահվածքն անթույլատրելի է նույնիսկ սովորական պայմաններում, իսկ պատերազմական դրության ժամանակ, երբ առավել կարևոր է ներքին համերաշխության պահպանումը, սա պարզապես խայտառակություն է: ՀՖՖ-ն արդեն իսկ սկսել է ներքին քննություն՝ պարզելու միջադեպերի մանրամասները և երկու դեպքում էլ կիրառելու է իր իրավասությունների շրջանակներում գտնվող ամենախիստ պատիժները: ՀՖՖ-ն խստորեն դատապարտում է տեղի ունեցածը և ևս մեկ անգամ հորդորում ֆուտբոլային հասարակությանը, ֆուտբոլային ընտանիքի անդամներին պահպանել արդար խաղի կանոնները և չխաթարել ներքին միասնականությունը պատերազմական՝ առանց այն էլ ծանր օրերի ընթացքում»:

Բացի այդ, այսօր տեղի է ունեցել ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որտեղ քննարկվել են Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ և 9-րդ տուրում տեղի ունեցած միջադեպերը։

Վերջին շրջանում ամենամեծ աղմուկ հանած «Գանձասար-Կապան» - «Ուրարտու» հանդիպման ժամանակ հյուրերի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հեռացվել էր՝ մրցակից թիմի հասցեին անհարգալից արտահայտություններ հնչեցնելու համար։ Գրիգորյանի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար էլ հեռացվել էր կապանցիների դարպասապահների մարզիչ Մարտիկ Մկրտումյանը։ Բացի այդ, «Ուրարտուի» նախագահ Ջևան Չելոյանցը առաջին խաղակեսի միջմնամասից դժգոհում էր գլխավոր մրցավարի գործողություններից՝ ամեն որոշմանը շատ բուռն արձագանքելով։ Մինչ հյուրերի առաջին խփած գոլը, երկրորդ խաղակեսի սկզբում, Չելոյանցը «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին ՎԻՊ գոտուց հրամայում էր թիմը հեռացնել խաղադաշտից և չշարունակել հանդիպումը՝ ասելով, թե այս ամենը կլոունադա է։ Իսկ գոլից անմիջապես հետո, երբ Ալեքսանդր Գրիգորյանը ստացավ կարմիր քարտ և հեռացվեց խաղադաշտից, Չելոյանցը պնդում էր, որ թիմն անմիջապես լքի խաղադաշտը և գնա հանդերձարան, ինչի արդյունքում հյուրերի ֆուտբոլիստները մոտ 3,5 րոպե անորոշության մեջ սպասում էին իրենց ղեկավարի որոշմանը։ Սակայն, երբ հեռացումից հետո Գրիգորյանը բարձրացավ ՎԻՊ գոտի, Չելոյանցի հետ խոսելուց հետո հրահանգեց թիմին շարունակել հանդիպումը։ Չելոյանցը, լքելով ՎԻՊ գոտին և մարզադաշտը, անվայել հայհոյանքներ է հնչեցրել։

Խաղից հետո «Գանձասար-Կապանի» մարզական տնօրեն Սարգիս Ասոյանը, որն ընդգրկված չէր հանդիպման արձանագրության մեջ և իրավունք չուներ գտնվելու հանդերձարանների մոտ, հնդերձարանների մուտքի մոտ տարաբնույթ հայհոյանքներ է հնչեցրել «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հասցեին։

Կարգապահական կոմիտեն մեկական խաղով որակազրկել է Գրիգորյանին և Մկրտումյանին, իսկ Չելոյանցին՝ որակազրկել 3 խաղով։ Բացի այդ, երկու թիմերը, միայն այս խաղում թույլ տված խախտումների համար տուգանվել են 500.000-ական դրամով։

3-րդ տուրի հետաձգված «Գանձասար-Կապան» - «Լոռի» հանդիպումից հետո հյուրերի մարզական տնօրեն Արսեն Մարգարյանը առաջին խաղակեսի ավարտից հետո՝ թունել մուտք գործելուց առաջ, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել մրցավարական անձնակազմի հասցեին, ինչի հետևանքով միջադեպ է տեղի ունեցել նրա և 4-րդ պաշտոնյայի միջև: «Լոռին» տուգանվել է 200.000 դրամով։

Տուգանվել է նաև «Վան» ակումբը։ Վերջինիս նախագահ Կարեն Բարսեղյանը, «Արարատ-Արմենիայի» հետ տնային խաղի 62-րդ րոպեին դժգոհելով գլխավոր մրցավարի գործողություններից, սկսել է վիրավորական արտահայտություններ հնչեցնել Զավեն Հովհաննիսյանի հասցեին։ Հանդիպման ավարտից հետո Կարեն Բարսեղյանը ցանկացել է մտնել մրցավարների սենյակ: Հանդիպման ողջ ընթացքում մարզադաշտ են մտել երկրպագուներ՝ հյուրերի բեյջերով, իսկ արդեն երկրորդ խաղակեսի միջնամասում՝ նաև արդեն առանց բեյջերի։ Մարզադաշտում գտնվողների մեծամասնությունը դիմակ չի կրել և չի պահպանել սոցիալական հեռավորություն։ «Վանը» տուգանվել է 300.000 դրամով։

Տպել
1491 դիտում

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին