Անտառների հրդեհման հարցը պետք է համաշխարհային դարձնենք, արշավ սկսենք․ ինչ են առաջարկում բնապահպանները

Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կատարում է ռազմական հանցագործություն Արցախում՝ բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառային տարածքներում կիրառելով հրկիզվող զինատեսակ՝ պարունակող սպիտակ ֆոսֆոր։ Այն կարող է անդառնալի վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ լայնածավալ անտառային հրդեհներից մինչեւ օդի, հողի, ջրի եւ կենսաբանական բազմազանության կայուն աղտոտում:

Բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը ցեղասպանության փորձ է որակում Ադրբեջանի արածն ու հիշեցնում մարդուն շրջապատող միջավայրի մասին Ստոկհոլմյան հռչակագիրը։ Այնտեղ նշված է, որ մարդիկ ունեն ազատության, հավասարության, որակյալ շրջակա միջավայրում բարենպաստ կյանքի հիմնարար իրավունք։ Ադրբեջանի այս գործողությունները խախտում են նշված կետերը։ Հռչակարգում գրված է, որ յուրաքանչյուր պետություն պետք է պահպանի կանոններն ու միջոցներ ձեռք առնի օգնելու տուժած երկրին։ Արցախը ճանաչված պետություն չէ, սակայն, ըստ Վարդանյանի, կետերն անխտիր տարածվում են բոլոր երկրների վրա։

«Բոլոր երկրները կրում են առաջնային պատասխանատվություն պաշտպանելու եւ բարելավելու մարդու շրջակա միջավայրը՝ ի շահ ներկա, ապագա սերունդների։ Միջազգային հանրությունը պետք է իր խոսքն ասի, դատապարտի, վնասի փոխհատուցում նախատեսի»,- այսօր կայացած քննարկման ժամանակ նշեց բնապահպանը՝ ընդգծելով, որ արգելվում է նման զենքեր կիրառելը, իսկ հիմա ոչնչացնում են Արցախի բնակչության կենսական միջավայրը։

Հարցին՝ արդյո՞ք կա որեւէ մեխանիզմ՝ պատժելու հռչակագրի կետերը խախտողին, նա պատասխանեց, որ Ժնեւյան կոնվենցիայով նախատեսված է, որ երկրները պետք է դիմեն Անվանգության խորհուրդ։ Այնուհետեւ փորձագիտական խմբի եզրակացության հիմա վրա խորհուրդը որոշում կկայացնի։ Ըստ էության երեկվա ուղերձի ստորագրումն ու կոչը հենց դրան էին ուղղված։ Կարծում է, որ հենց այս հիմքով պետք է դիմել Անվտանգության խորհուրդ։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը համապատասխան գրությամբ դիմել էր բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ ստանձնել պատասխանատվություն՝ պահպանելու արժեքավոր էկոհամակարգերը՝ կանխելու հնարավոր էկոցիդը, Ադրբեջանի վրա ճնշում գործադրել, ստիպել դադարեցնել ագրեսիան եւ ռազմական հանցագործությունները:

«Այս տարածքները բնակավայր են հազվագյուտ եւ անհետացող տեսակների համար, որոնք ներառված են Արցախի բույսերի եւ կենդանիների Կարմիր ցուցակում, ինչպես նաեւ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ, IUCN) Կարմիր ցուցակում ընդգրկված տեսակների համար, ինչպիսիք են պարսկական (կովկասյան) ընձառյուծները, սեւ եւ սպիտակագլուխ անգղերը, գորշ արջերը եւ ուրիշներ»,- նշված էր հայտարարության մեջ։

Բնապահպան Ինգա Զարաֆյանը եւս ընդգծեց որքան հնարավոր է շուտ միջազգային կառույցներին դիմելու կարեւորության մասին։

«Ջուրը վնասվում է, անտառն արդեն տեսել եք՝ ոնց է վնասվում։ Դա միայն Արցախի անտառները չեն, կլիմայի փոփոխության դեմ ամենամեծ պաշտպանիչն են։ Անտառի ոչնչացման համար ո՞վ պետք է պատասխանատվություն կրի եւ ո՞վ պետք է վերականգնի, էլ չեմ ասում, որ հողի մեջ այդքան թունավոր զինատեսակ է հավաքվում, այդ հողի հետ ի՞նչ պետք է արվի»,- նշեց նա։

Այս հարցով «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է միջազգային կազմակերպություններին, քննարկումներ իրականացրել։ ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ միջազգային հանրությունը լավ տեղեկացված չէ, կոնկրետ փաստարկված տեղեկատվության, լայնամաշտաբ հանրային արշավի կարիք կա։

«Ամբողջ հանրությունում հարցը պետք է համաշխարհային դարձնենք, յուրաքանչյուրն իր գործընկերների հետ աշխատանք տանի։ Միջազգային կազմակերպությունները զգույշ են, քանի որ իրենց փաստեր են պետք»,- նշեց նա։

Հիշեցրեց, որ Ավստրալյայի հրդեհների ժամանակ շատ նկարներ կային եւ տարբեր երկրներում՝ այդ թվում Հայաստանում՝ արշավ էր սկսվել, մարդիկ սոցիալական ցանցերում տեղադրում էին հրդեհից նկարներ։ Հիմա եթե այստեղ այդ արշավը չսկսենք, ըստ նրա, ոչ ոք մեր փոխարեն չի անի։

Տպել
2329 դիտում

Ամբաստանյալը կալանավայրից իր ծանոթի հետ իրականացրել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան