Անիծված, գերեզման չունեցող. Հովհաննիսյանն ասում է, թե ինչու օպերացիայի անունը կոչվեց «գյոռբագյոռ 2020»

Արցախաադրբեջանական սահմանին արդեն շուրջ 40 օր է՝ մարտական գործողություններ են ընթանում։ Վերջին օրերի մարտերն իրենց ինտենսիվությամբ էականորեն տարբերվում են գործողությունների սկզբում ծավալված մարտերից։ Վերջին տվյալների համաձայն՝ ՀՀ զինված ուժերին հաջողվել է ոչնչացնել հակառակորդի 252 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 697 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ։ Բացի այդ հակառակորդը ունի 7155 զոհ։

Այս օրերին մարտերն ավելի շատ ընթանում են՝ լեռներում, անտառներում, կիրճերում։ Հետեւաբար փոխվել է նաեւ մարտերի բնույթն այն առումով, որ ավելի բարդ է դարձել հակառակորդի համար օդային տեխնիկա կիրառելը։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը օրեր առաջ հայտարարեց, որ հակառակորդի ցամաքային ուժը էականորեն վնասվել է։

«Հայկական ժամանակ»-ը Հովհաննիսյանի հետ զրուցել է վերջին օրերին առաջնագծում ընթացող մարտերի եւ դրանց ինտենսիվության մասին։

- Պարո՛ն Հովհաննիսյան, գրեթե 40 օր է ակտիվ մարտական գործողություններ են Արցախում, ի՞նչ իրավիճակ է այժմ, մարտերը դարձյալ ողջ սահմանային երկայնքո՞վ են ընթանում։

- Այսօր ողջ երկայնքով չեն, ավելի շատ օջախային մարտեր են Շուշիի հարակից անտառներում, առանձին մարտեր գյուղերում։ Մի քանի օջախային մարտեր եղել են հյուսիսում եւ հարավում, բայց ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտական գործողություններ արդեն չկան։

- Օրեր առաջ հայտնել էիք, որ հակառակորդի ցամաքային ուժին էականորեն վնաս է հասցվել, հիմա ո՞ր ուժի հենքի վրա է հակառակորդը շարունակում իր գործողությունները։

- Խոսքը ցամաքային զորքերի, հետեւակի եւ զրահատանկային զորքերի մասին էր. թշնամին էական վնասներ է կրել եւ դրանցով այժմ լայնածավալ հարձակումներ չի իրականացնում։ Բայց, ըստ էության, գործի են դրվել դիվերսիոն խմբավորումներ, որոնք թեթեւ գրոհային, արագաշարժ, փոքր տեխնիկայով են գործում՝ ինչպես օրեր առաջ Թաղավարտի մոտ տեղի ունեցած մարտերում տեսաք։

- Պատերազմի մեկնարկին հիմնականում օդուժի պատերազմ էր, հիմա կռիվը հիմնականում ցամա՞ք է տեղափոխվել՝ ինչպես 90-ականներին էր։ Այսպիսի գործողությունների ժամանակ ի՞նչը կարող է վճռորոշ լինել կամ բեկում մտցնել։

- Սա չի կարելի ասել, որ օդուժի պատերազմ էր, սակայն օդուժի դերակատարությունը չափազանց մեծ է։ Այս օրերին էլ քիչ չէ, բայց համեմատաբար թուլացել է, որովհետեւ ինչ-որ առումով չեզոքացվել է, ինչ-որ առումով էլ՝ մարտական գործողությունների տեղանքը թույլ չի տալիս։

- Սկզբնական շրջանում շատ էր խոսվում մեծ քանակով տեխնիկա խոցելու մասին, սակայն վերջին օրերին դրանց խոցման թիվը քչացել է, կարո՞ղ ենք սրանից ենթադրել, որ հակառակորդը տեխնիկական առումով ծանր վիճակում է եւ դրանով պայմանավորված՝ քիչ տեխնիկա է դուրս բերում։

- Այո՛, մեծաքանակ ցամաքային տեխնիկա են կորցրել եւ դրա համար էլ հիմա ավելի քիչ է դա կիրառվում։ Բացի այդ, ինչպես երեւաց՝ մարտավարության առումով այդ տեխնիկան այդքան էլ չի արդարացնում իրեն, տեղանքն էլ ցույց չի տալիս։ Եվ հետո հայկական զինված ուժերն էլ ունեն հակատանկային մեծ միջոցների քանակ, եւ էֆեկտիվ չէ դրանց կիրառությունը։

- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարեց, որ Արցախում մարտական գործողությունների մեջ ներգրավված է շուրջ 2000 վարձկան, սակայն պատերազմի սկզբնական օրերին տեղեկատվական հարթակը հայտնել էր 4 000 վարձկանի մասնակցության մասին։ Ի վերջո պատկերացում կա՞, թե այս ընթացքում ադրբեջանական կողմում որքան վարձկան է եղել եւ նրանցից քանի՞սն է ոչնչացվել։

Այո՛, վարձկանները շատ են։ Այս ընթանում նրանք մեծ կորուստներ են կրել։ Սակայն նորից նոր վարձկաններ են եկել եւ շարունակում են օգտագործվել այս մարտերում։ Ես ընդհանուր առմամբ համաձայն եմ ՌԴ արտգործնախարարի նշած թվերի հետ։

- Պատերազմի սկզբից շեշտում ենք՝ «Հաղթելու ենք», ո՞րն է մեզ համար այս պատերազմում այն չափորոշիչը, որը կարելի է հաղթանակ համարել, մարտերի դադարեցո՞ւմը։

- Միշտ էլ շեշտել եմ, որ հաղթելու ենք ու վստահ եմ, որ հաղթելու ենք, որովհետեւ այլընտրանք չունենք եւ մենք ազգային մեծ միասնություն ենք դրսեւորում՝ սփյուռքից մինչեւ Արցախի եւ Հայաստանի ցանկացած գյուղ։ Ուրիշ տարբերակ ուղղակի չունենք։

- Հաշվի առնելով, որ վերջին 1-2 տարում է Հայաստանը սկսել  ռազմարդյունաբերությանը մեծ կարեւորություն տալ, այս պատերազմում դա արդյունք տալի՞ս է:

- Ռազմարդյունաբերական համալիրը զարգացնելն իհարկե՛, կարեւոր է։ Վերջին տարիներին բավականին մեծ աշխատանք է արվել, բայց այսպիսի ինտենսիվ պատերազմներում Հայաստանի ներուժը՝ սեփական ծախսերը լիովին ապահովելու համար իրատեսական չէ։ Կան որոշ դետալներ, որոշ սպառազինության տեսակներ, մարտապաշարներ ու սարքավորումներ, որոնք տեղում ենք սարքում, բայց դրանք ամբողջ ծավալով այսպիսի ինտենսիվ ծախսի պայմաններում չեն կարող արդարացնել իրենց։

- Պարոն Հովհաննիսյան, ինչո՞ւ Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողությունը անվանեցիք «Գյոռբագյոռ2020»։

- Դա կոնկրետ ադրբեջանցիներին ուղղված արտահայտություն է՝ իրենք շատ լավ գիտեն, թե դա ինչ է նշանակում։ Դա՝ անիծված գերեզման չունեցող կամ գերեզմանից հանված՝ տարբեր իմաստներ արտահայտող բառ է։

- Հայաստանի սահմաններին այս պահին էական վտանգ սպառնո՞ւմ է:

- Որոշակի փոխհրաձգություն լինում է, բայց այդպիսի լուրջ իրավիճակ չկա։

Տպել
5448 դիտում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց