Թակում են դռները. չորս ֆուտբոլիստ՝ Հայաստանի առաջնությունից, որոնք հասունացել են հավաքականի հրավերի համար

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը շուտով կհարապարակի Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին երկու հանդիպումների համար: Նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը Թբիլիսիում պետք է հյուրընկալվի Վրաստանին, իսկ դրանից երեք օր հետո՝ նոյեմբերի 18-ին, Կիպրոսում կհանդիպի Մակեդոնիայի հավաքականի հետ:

«Հայկական ժամանակն» առանձնացրել է չորս ֆուտբոլիստի, որոնք Հայաստանի առաջնությունում իրենց ելույթներով կարող են արժանանալ ազգային ընտրանու գլխավոր մարզչի ուշադրությանը:

1. Ժիրայր Մարգարյան – Ձախ պաշտպանի դիրքում Հայաստանի հավաքականը որոշակի խնդիրներ ուներ հոկտեմբերյան հանդիպումներում: Արման Հովհաննիսյանն այդքան էլ հաջող չգործեց Վրաստանի և Էստոնիայի ընտրանիների հետ խաղերում, բացի այդ, Արմանը գրեթե զրկված է խաղային պրակտիկայից իր թիմում՝ ղազախական «Տոբոլում»: Սերոբ Գրիգորյանը «Փյունիկում» լավ տպավորություն է թողնում, հավաքականում էլ Կապառոսը նրան փորձարկում է և կարծես գոհ է, սակայն մրցակցության համար ևս մեկ պաշտպանի առկայությունը չէր խանգարի: Առավել ևս, որ խոսքը հայկական առաջատար թիմերից մեկի հիմնական ձախ պաշտպանի՝ Ժիրայր Մարգարյանի մասին Է: Մարգարյանն իրեն գերազանց դրսևորեց նախորդ մրցաշրջանում՝ «Շիրակի» կազմում լավ տպավորություն թողեց, Եվրոպայի լիգայի արժանի ելույթ է ունենում «Արարատում»: Մարգարյանի հրավերի պահը կարծես հասունացել է, եթե Ժիրայրը շարունակի նույն տեմպով: Բացառված չէ, որ մոտ ապագայում հիմնական կազմի ֆուտբոլիստ էլ դառնա:

2. Հակոբ Հակոբյան – Երևանի «Ուրարտուն» Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարն է, իսկ Հակոբ Հակոբյանը՝ այդ թիմի հիմնական կազմի ամուր խաղացող: «Ուրարտուն» գրեթե բոլոր խաղերում իր հիմնական կազմում երկու հայ ֆուտբոլիստ է ունենում, որից մեկը պարտադիր լինում է դարպասապահը (կա՛մ Բեգլարյանը, կա՛մ Այվազովը), իսկ մյուսը՝ Հակոբյանը: Ալեքսանդր Գրիգորյանը հիմնականում վստահում է Հակոբյանին աջ պաշտպանի դիրքը, սակայն Հակոբյանը մեծ հաջողությամբ հանդես է գալիս նաև կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Հենց այդ խաղային դիրքում էլ Հայաստանի հավաքականը բավականին մեծ խնդիրներ ունի: Հակոբյանի ցուցադրած խաղը վստահություն է ներշնչում և Կապառոսի ուշադրությունից դժվար թե վրիպի: Այնպես որ, եթե ոչ այս անգամ, ապա շատ շուտով երիտասարդ ֆուտբոլիստին կարելի է սպասել ազգային հավաքականում:

3. Դավիթ Դավիդյան – Դավիդյանը ծնվել և ֆուտբոլային կարիերան սկսել է Ռուսաստանում, ՌԴ-ի քաղաքացի է, սակայն ցանկության դեպքում նրան արագորեն կարող են հրավիրել Հայաստանի հավաքական: Այս մրցաշրջանում Դավիդյանը շատ լավ տպավորություն է թողնում «Ալաշկերտում»: Թիմի լավագույն ռմբարկուն Է՝ խփած 4 գոլերով, հայ ֆուտբոլիստների մեջ էլ ամենաշատ գոլ խփած խաղացողն է: Դավիդյանը դարձել է «Ալաշկերտի» առաջատարներից մեկը, իսկ նրա գոլերն արդեն շատ միավորներ են բերել թիմին: Միակ խնդիրը Դավիդյանի խաղային դիրքն է: Աջ եզրային կիսապաշտպանի դիրքում Հայաստանի հավաքականում բավականին մեծ մրցակցություն է, որտեղ 22-ամյա ֆուտբոլիստը դժվար թե հաղթող դուրս գա: Բայց Դավիդյանն ունիվերսալ խաղացող է, նախորդ մրցաշրջանում «Արարատի» մարզչական շտաբը նրան հաճախ աջ պաշտպանի դիրքում էր փորձարկում: Ճիշտ է, այստեղ էլ մրցակցությունը հավաքականում ուժեղ է. աջ պաշտպանի դիրքի համար պայքարում են Հովհաննես Համբարձումյանն ու Կամո Հովհաննիսյանը: Մյուս կողմից էլ Դավիդյանի խաղն արժանի է ուշադրության, և երիտասարդ ֆուտբոլիստի առաջխաղացման համար հավաքականից հրավերը կարող է լավ խթան լինել:

4. Արամ Քոչարյան – Վանաձորի «Լոռիի» ավագը էական առաջընթաց է գրանցել վերջին տարիներին: 2019թ.-ին հենց «Լոռիում» Քոչարյանին վստահեցին, «հանեցին» Առաջին դիվիզիոնից, այնուհետև 24-ամյա ֆուտբոլիստը լավ մրցաշրջան անցկացրեց «Գանձասարում», իսկ նոր մրցաշրջանը նորից սկսեց վանաձորյան ակումբում և դարձավ թիմի առաջատարներից մեկը: Քոչարյանը կենտրոնական կիսապաշտպան է, և խնդրահարույց այդ դիրքում նրա որակներով խաղացողը կարող է շատ պետքական լինել: Ընթացիկ մրցաշրջանում Քոչարյանի խաղն արժանի է հավաքականի մարզչական շտաբի ուշադրությանը, հատկապես, որ «Լոռին» էլ ներկա պահին առաջնության առաջատարների թվում է:

Տպել
1800 դիտում

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը