Ֆրանսիան Թուրքիային սպառնում է ԵՄ պատժամիջոցներով. ինչ կապ ունի «Գորշ գայլեր»-ի արգելքն ու հայկական հուշարձանի պղծումը

Այն բանից հետո, երբ Ֆրանսիայում պաշտոնապես արգելվեց թուրքական ծայրահեղ աջակողմյան «Գորշ գայլեր» խմբավորումը, Փարիզի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական խմորումների երանգն էլ ավելի խտացավ:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հինգշաբթի, նոյեմբերի 5-ին Europe 1 ռադիոկայանի եթերում մեղադրեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ իր ելույթներով աշխարհի իսլամիստների շրջանում  «բռնության եւ նույնիսկ ատելության» սերմանման, տարածման մեջ:

Լե Դրիանը կարծում է, որ Թուրքիայի առաջնորդի անընդունելի հայտարարություններն ուղղված են ոչ միայն Ֆրանսիայի դեմ:Նրա խոսքով ՝ եվրոպացիներն ամբողջությամբ սոլիդար են այս հարցում եւ միասնական՝ Անկարայի գործելաոճը փոխելու հարցում: Այն դեպքում, երբ դա տեղի չունենա, հնարավոր է օգտագործել ճնշման միջոցներ, այդ թվում՝ Եվրամիության պատժամիջոցները Թուրքիայի իշխանությունների նկատմամբ, ավելացրել է ֆրանսիացի նախարարը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ,  նախորդ գիշեր Financial Times- ում իր անունից հրապարակված նամակում շեշտում էր, որ իր երկիրը չի պայքարում մուսուլմանական կրոնի դեմ: Ֆրանսիան պայքարում է «իսլամիստական անջատողականության դեմ, բայց ոչ մի դեպքում իսլամի դեմ», -շեշտել էր նա: ըստ Մակրոնի, իսլամիստական անջատողականություն ասելով ՝ նա նկատի ունի մուսուլմաններըին, որոնք դիտավորյալ բաժանվել են ֆրանսիական հասարակության մնացած մասից եւ տարածում են արմատական իսլամի գաղափարախոսությունը, որը երեխաներին մանկուց է սովորեցնում ատել պետությունը, մարդկանց եւ կոչ է անում անտեսել օրենքները:

Միեւնույն ժամանակ, նա շեշտել է, որ Ֆրանսիան մուսուլմանների համար նույն աշխարհիկ երկիրն է, ինչ քրիստոնյաների, հրեաների, բուդդիստների եւ մյուս հավատացյալների համար: «Ես ոչ մեկին թույլ չեմ տա ասել, որ Ֆրանսիան կամ նրա կառավարությունը խրախուսում են ռասիզմը մուսուլմանների դեմ», -շեշտել է Ֆրանսիայի նախագահը:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը նախօրեին հայտարարեց երկրում «Գորշ գայլեր» ծայրահեղ աջակողմյան խմբավորման արգելքի մասին: Նա բացատրեց, որ խմբավորումը «խտրականություն եւ ատելություն» է հրահրում ու բռնության գործողություններ է կատարում:

Ավելի վաղ Լիոնի մերձակայքում գտնվող Դեզին-Շարպիեում, Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի զոհերին հիշատակը հավերժացնող հուշարձանին հայտնվեցին թուրքամետ կարգախոսներ: Բացի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան «RTE» սկզբնատառերից, այնտեղ գրված էր նաեւ «Գորշ գայլեր» բառերը: 2001-ին Ֆրանսիան դարձավ եվրոպական առաջին պետությունը, որը պաշտոնապես ճանաչեց Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային կոտորածը՝ որպես ցեղասպանություն: Հուշարձանն այդ ամենի վկայությունն է :

Սրան նախորդել էր Ֆրանսիայի հայ համայնքի ցույցի ժամանակ մի քանի թուրք ազգայնականների հարձակումը հայերի վրա, նրանցից մի քանիսը մուրճով ու մահակով էին հարձակվել, եղան ծանր վնասվածք ստացածներ, ավելի ուշ հարձակում գործած թուրքերի հեռախոսներից պարզվել էր, որ նրանք թուրքական հատուկ խմբավորման անդամներ են:

Հենց այս 2 միջադեպերից հետո, հայտնի չէ՝ համընկնելու հետեւանքով, թե նպատակային ձեւով արգելվեց «Գորշ գայլեր» խմբավորումն ու Ֆրանսիայում «որս» սկսվեց այդ շարժման անդամների նկատմամբ: 

Ի դեպ, այս միջադեպերից եւ հակահայկական բազմաթիվ կոչերից ու Ֆրանսիայում հայկական կառույցները ավերելու աղաղակներից հետո ֆրանսիացի զինվորականները շուրջօրյա պահտպանություն են իրականացնում հայկական եկեղեցիների և ուսումնական հաստատությունների մոտ:

Թուրք ծայրահեղ աջ ազգայնականների «Գորշ գայլեր» կազմակերպությունը ստեղծվել է 20-րդ դարի երկրորդ կեսին: «Գորշ գայլերի» զինյալները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ  մեղադրվել են ահաբեկչական գործողությունների, քաղաքական սպանություններ կատարման մեջ: 1980 թվականի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետ «Գորշ գայլերի» համարյա բոլոր առաջնորդները ձերբակալվել են։ Դատավարության ընթացքում հաստատվել է կազմակերպության կողմից 594 մարդու սպանության փաստը։ Այս խմբի անդամ Մեհմեդ Ալի Ագչան 1981 թ.-ին Հռոմում մահափորձ կատարեց անգամ Հովհաննես Պողոս Երկրորդ պապի դեմ :

ԽՍՀՄ փլուզումից հետո «Գորշ գայլերը» ակտիվացել են Ադրբեջանում, որտեղ Ադրբեջանի ներքին գործերի նախարար Իսկանդեր Համիդովի ղեկավարության տակ հատուկ բաժանմունք էր ստեղծվել՝ խմբավորման անդամներից բաղկացած: Ծայրահեղ իսլամիստների այս խմբավորումն այսօր էլ ակտիվ գործունեություն է ծավալում Թուրքիայում ու Ադրբեջանում՝ կատարելով պետական մակարդակով հանձնարարված ամենատարբեր «առաջադրանքներ»:

Ֆրանսիայի և Թուրքիայի միջև կոնֆլիկտը սրվեց այն բանից հետո, երբ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսը տպագրեց Էրդողանի ծաղրանկարը, որում Թուրքիայի նախագահը, բազկաթոռին նստած միայն տաբատով, բարձրացնում է իսլամական հագուստով կնոջ հիջաբը ՝ բացականչելով. «Օ՜ մարգարե»: Էրդողանը, ելույթ ունենալով խորհրդարանում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների առջեւ, ասաց, որ չի պատրաստվում նայել այս մուլտֆիլմին, որպեսզի «պատիվ չտա նման անբարոյական հրապարակումներին»: «Ես ոչինչ չունեմ ասելու այս չարագործներին, որոնք այդքան վիրավորում են իմ սիրելի մարգարեին», - ասաց նա:

Charlie Hebdo-ի հրապարակումը լույս է տեսել հոկտեմբերի վերջին՝ ֆրանսիական իշխանությունների եւ իսլամական մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի միջեւ առճակատման ֆոնին: Դրա պատճառը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն էին 47-ամյա ուսուցիչ Սամուել Պատիի սպանության մասին, որը դասարանում ցույց է տվել ամսագրի՝ մարգարեի մուլտպատկերով շապիկներն աշակերտներին, ինչի հետեւանքով էլ սպանվել է իսլամիստ ծայրահեղականի կողմից: Մասնավորապես, Մակրոնը նշեց, որ իսլամը ճգնաժամային վիճակում է, ուսուցչին անվանեց «լուռ հերոս» եւ «հանրապետության մարմնացում, երկրի դեմք»: «Մենք չենք հրաժարվի ծաղրանկարներից եւ նկարներից՝ միայն դրանց թյուրըմբռնման համար», - ավելացրեց նա:

Դրանից հետո Ռեջեփ Էրդողանը մեղադրեց Մակրոնին իսլամաֆոբիայի մեջ, անվանեց «հիվանդ» եւ խորհուրդ տվեց «հետազոտվել հոգեկան վիճակի համար»: Բացի այդ, Թուրքիայի ղեկավարը դիմել է իր համաքաղաքացիներին ՝ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչով: Եվրամիությունը, ի դեմս Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցչի, դատապարտել է Էրդողանի բոյկոտի կոչը:

Տպել
2056 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ