Անխորտակելիության պտուղները

Նոյեմբերի առաջին օրերին ակնհայտ դարձավ, որ թշնամու դիվերսիոն հարձակումները Բերձորի եւ Շուշիի ուղղությամբ ձախողվում են, եւ այդ անտառներն ու կիրճերը հարյուրավոր ադրբեջանցիների ու վարձկան-ահաբեկիչների գերեզմանն են դառնալու։ Իսկ արդեն նոյեմբերի 6-ին կտրուկ փոխվեց նաեւ Ռուսաստանի դիրքորոշումը, համենայնդեպս՝ հռետորաբանության մակարդակով։ Նախ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը «տեղը դրեց» Ալիեւին՝ Սերգեյ Լավրովի հայտարարությանն ի պատասխան նրա արտահայտած «հուզական»  (եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք՝ սանձարձակ) գնահատականի առթիվ, ապա ՌԴ արտգործնախարարության խոսնակը հայտարարեց, թե Ադրբեջանի տարածքում ահաբեկչականան կլավի ձեւավորման վտանգ կա, վերջում էլ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը հայտարարեց, թե թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ ՌԴ նախագահն էլ Անվտանգության խորհրդի անդամների հետ հերթական անգամ քննարկեց իրավիճակը Ղարաբաղում։ Եթե համադրում ենք այս իրադարձությունները՝ ստացվում է, որ ՌԴ-ն պաշտոնապես հաստատում է այն, ինչ պնդում էինք պատերազմի առաջին օրվանից. Այն է՝ մեր դեմ պատերազմում են Ադրբեջանը, Թուրքիան եւ վարձկան-ահաբեկիչները։

Կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչո՞ւ Ռուսաստանը միայն հիմա պաշտոնապես հաստատեց այն, ինչն ակնհայտ էր արդեն պատերազմի առաջին ժամերից։ Խնդիրը միայն այն չէ, որ կոնկրետ ապացույցներ էին պետք՝ օրինակ, գերեվարված սիրիացի ահաբեկիչների հարցաքննությունների տեսքով։ Այդպիսի ուղղակի եւ անուղղակի այլ ապացույցներ էլ կային։ Էլ չենք խոսում այն մասին, որ ռուսական հատուկ ծառայությունները, վստահաբար, կարող են հատ-հատ նշել Թուրքիայի կողմից հավաքագրված ու Արցախ ուղարկված վարձկանների անուն-ազգանուններն էլ, անձնագրային մյուս տվյալներն էլ, յուրաքանչյուրի խոլեստերինի մակարդակն էլ։

Խնդիրն այն է, որ հնարավոր է՝ միայն վերջին օրերին ակնհայտ դարձավ, որ այդ վարձկանները «մեկանգամյա օգտագործման» չեն եւ Ադրբեջան են «գործուղվել» շատ ավելի երկար ժամանակով ու հեռահար նպատակներով։ Պարզ ասած՝ ավելի հստակ դարձավ, որ «Գարաբագն ազատագրելուց» ու հող համբուրող տիկին Մեհրիբանի համար սելֆիի հարմար պոզաներ ապահովելուց հետո նրանք չեն վերադառնալու, այլ տեղում ստեղծելու են բազաներ, որովհետեւ Էրդողանի համար «սրբազան պատերազմը» նոր միայն սկսվում է։ Մի խոսքով, որ եկել են՝ ի սկզբանե պարզ էր, որ մտադիր չեն գնալ՝ պարզ դարձավ շատ ավելի ուշ։

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ մենք պիտի շուտափույթ օգնություն ակնկալենք ու սպասենք, թե երբ է արտաքին աշխարհն ու առաջին հերթին Ռուսաստանը գալու եւ ֆիզիկապես կանգնելու հայ զինվորի կողքին, որովհետեւ արդեն ակնհայտ է, որ սա նաեւ իրենց պատերազմն է։ Իհարկե ոչ, որովհետեւ որքան էլ այդ հեռանկարն իրատեսական լինի՝ մենք պիտի ապավինենք բացառապես մեր ուժերին։ Առավելեւս, որ այդ հեռանկարն իրատեսական է դարձել միայն մեր կանոնավոր բանակի, պահեստազորի եւ կամավորականների բացառիկ մարտունակության ու հերոսության շնորհիվ։

Բայց մենք զուգահեռաբար պիտի աշխատենք (եւ հաջողությամբ աշխատում ենք) նաեւ արտաքին հարթակներում, ու քայլ առ քայլ, նաեւ մեր ջանքերի շնորհիվ, աշխարհը հասկանում է, որ քաղաքակրթության դեմ համաշխարհային չարիքի հիբրիդային պատերազմը սկսված է, ու այդ պատերազմում առաջնագիծն անցնում է Հայաստանով ու Արցախով։ Հիմա մեր խնդիրն է, որ առաջնագիծը դառնա միջնաբերդ։ Որովհետեւ, որպես կանոն, «հիմնական ուժերն» օգնում են միայն այն միջնաբերդերին, որոնք ամրության ու կանգուն մնալու մեծ ռեսուրս ունեն։

Իսկ մենք, վստահաբար, ունենք եւ՛այդ ամրությունը, եւ՛ այդ ռեսուրսը։ Անկախ նրանից՝ արտաքին աշխարհը կնկատի դա, թե ոչ։

Տպել
3874 դիտում

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան