Մեր նախարարության բյուջեն թույլ է տալիս, ռազմական դրությամբ պայմանավորված, նոր շահառուների ներգրավել․ Բաթոյան

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեն թույլ է տալիս, ռազմական դրությամբ պայմանավորված, նոր շահառուների ներգրավել ընթացիկ ծրագրերում։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ռազմական դրությամբ պայմանավորված՝ շահառուների ակնհայտ թվեր կարո՞ղ են փոփոխվել, արդյոք լրացուցիչ նոր ծրագրերի կամ վճարումների կարիք կա՞, թե՞ ոչ։

Նախարարը հայտնեց, որ այս պահին մշակման փուլում է պատերազմից տուժած անձանց համար սոցիալ հոգեբանական աջակցման ծրագրի նախագիծը։ Այն պետք է քննարկվի միջգերատեսչական համագործակցությամբ։ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հնչեցին հարց-առաջարկներ։

Դրանցից մեկը պատերազմական այս օրերին զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող աջակցության գումարի մասին էր։ Եթե մինչեւ այս կանխատեսվել էր շահառուների թվի նվազում, ապա արդեն շահառուների թվի աճ ենք ունենալու: Առաջարկվեց՝ առաջիկա ծրարգրերը քննարկելիս հաշվի առնել այս փաստը։

Բաթոյանն էլ նշեց, որ զինծառայողների մասով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շահառուները չեն ավելանում, քանի որ այդ զինծառայողները նախարարության շահառուներ չեն: Նրանք Զինծառայողի ապահովագրության հիմնադրամի շահառուներ են դառնալու։

Ժողովրդագրական վիճակի բարելավման հետ կապված առաջարկվեց նոր ծրագրեր ընդգրկել՝ հիմքում հաշվի առնելով այն ցավալի փաստը, որ մարտի դաշտում հարյուրավոր վերարտադրողական տարիքի տղաներ են զոհվել։ Բաթոյանն էլ, հաստատելով դրանց կարեւորությունը, միեւնույն ժամանակ նկատեց․ «2020 թվականին մեկնարկած ծրարգրերով (իհարկե, դեռ տարին չի էլ ավարտվել), բայց միայն հոկտեմբերի տվյալներով կարող եմ ասել, որ այն ծրագրերը, որոնք մեկնարկել են, եւ այն շահառուների քանակը, որոնք մենք նախատեսում էինք, դեռեւս չեն լրացել։ Բյուջեով մենք ավելի շատ ծրագրեր էինք նախատեսում, քան իրականացվել են մինչեւ օրս, ավելի շատ շահառու էինք նախատեսել, քան դիմել են»։

Բացի այդ, նախարարը հիշեցրերց, որ ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը միայն սոցիալական ոլորտին չեն վերաբերում՝ չնայած իրենց նախարարությունն ունի աջակցության բավարար տեսակներ։ «Այստեղ մեծ անելիք ունեն նաեւ առողջապահության եւ կրթության ոլորտների նախարարությունները։ Միայն մեկ ոլորտի ծրագրերի ավելացմամբ հարցերը չեն կարող լուծվել»,- ասաց Բաթոյանը։

Տպել
1192 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել