Այդ հայտարարությունը կործանարար է և ոչինչ չի ձեռնարկում ԼՂ կարգավիճակի լուծման կամ տևական խաղաղության համար. Ադամ Շիֆ

Ռազմական գործողությունների դադարեցման հայտարարությունը կործանարար է և ոչինչ չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման կամ տևական խաղաղություն ստեղծելու համար: Այն ձեռք է բերվել առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք անդամներից երկուսի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության ընթացքում աշխարհն ականատես եղավ, թե ինչպես է հայ ժողովուրդը համարձակորեն պաշտպանում իր հայրենիքը Ադրբեջանի և Թուրքիայի անպատժելի ագրեսիայից:

Ես համերաշխ եմ Հայաստանի և Արցախի հետ՝ վերահաստատելով մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական կառավարությանը և Արցախի ինքնորոշման իրավունքը:

Ռազմական գործողությունների դադարեցման հայտարարությունը կործանարար է և ոչինչ չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման կամ տևական խաղաղություն ստեղծելու համար: Այն ձեռք է բերվել առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք անդամներից երկուսի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության:

Շատ հիասթափեցնում է այն, որ ԱՄՆ-ն և Պետդեպարտամենտը չկարողացան իրենց դերակատարությունն ունենալ նման տրագիկ արդյունքից խուսափելու համար:

Մենք ստիպված էինք միավորել կողմերին և պայմանավորվել խաղաղ ավարտի շուրջ և դրա համար օգտագործել մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները:

Այս արդյունքը այլ բան չի կարող համարվել, քան ԱՄՆ-ի և աշխարհի ղեկավարության սարսափելի ձախողում:

Որպես հայկական հարցերով Կոնգրեսի համանախագահ՝ ես վարչակազմին հորդորեցի օգտագործել բոլոր առկա ռեսուրսները՝ Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Եթե վարչակազմը վճռականորեն գործեր հրադադարի հասնելու համար և օգտագործեր այնպիսի լծակներ, ինչպիսիք էին ռազմական օգնության պահպանումը, Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ կետի վերականգնումը՝ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի մարդու իրավունքների ոտնահարումները պատժելը, հազարավոր մարդկանց կյանք կարելի էր փրկել և վերադառնալ խաղաղ բանակցություններին: Դա անել չհաջողվեց:

Մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ աջակցելու Հայաստանին և Արցախին ընդդեմ Թուրքիայի աղաղակող թշնամանքի և պատասխանատվության ենթարկենք նրանց, որոնք վերջին շաբաթների ընթացքում խաղաղ բնակիչների նկատմամբ վայրագություններ են գործել:

Մենք նաև պետք է կարողանանք անել այնպես, որ Մինսկի խումբը հասնի իսկապես տևական խաղաղության և պնդի տեղահանված հայ խաղաղ բնակիչների՝ անվտանգ տուն վերադառնալու իրավունքը: Նաև նրանց պետք է տրամադրենք հումանիտար օգնություն»,-ասված է կոնգրեսականի գրառման մեջ:

Տպել
6800 դիտում

Շոյգուն շատ աշխատանք կունենա, նա գիտի զինված ուժերի կարիքները և արդյունաբերության հնարավորությունները. Պուտին

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի 2 նախագիծ է քննարկվում, դիտարկվում է Նորագյուղը դարձնել Երևանի նոր կենտրոնը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները

Հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես սեփական ցանկությամբ, զինծառայողները սննդի կարիք չունեն. ՊՆ

Մենք անցնում ենք դժվարին ժամանակաշրջանով, որտեղ ուժի չկիրառման նորմի խախտման շեմն անհանգստացնող կերպով բարձր է. Միրզոյան

Եթե ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի՝ կմտածեմ. Թունյանը՝ Գալստանյանի հետ հանդիպելու մասին

Հայաստանում թունավորման ավելի քան 900 դեպք է գրանցվել․ մասնագետը զգուշացնում է

AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն

Ադրբեջանում 21 մարդ հետախուզվում է մարդկանց վաճառքով զբաղվելու, թրաֆիքինգի մեջ ներգրավելու համար

Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ

Խուզարկություններ են իրականացվում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում. ինչն է պատճառը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարել է նոր բաց մրցույթ

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Ամիօ բանկ»-ը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

Քաղաքակրթական վանդալիզմ. Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է «Արցախի պետհամալսարան»-ում ընդունելության մասին

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված ավելի քան 32,5 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան հոսպիտալացվածներ

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ