Տնտեսական վիճակի կանխատեսումներ. անկումն ավելի մեծ կլինի

2020 թ. տնտեսական տարվա անկումային կանխատեսումներն էլ ավելի են մեծացել, դրան զուգահեռ նվազել են նաեւ 2021 թ. սպասվող աճի տեմպերը։ 

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը երեկ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2021 թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը ներկայացրեց, թե ինչ փոփոխության է ենթարկվել նախագիծը երկրում ռազմական գործողություններ սկսվելուց հետո։ Նրա խոսքով՝ արդեն 2020-ի համար սպասվում է մոտ 7.9 տոկոս տնտեսական անկում։ Նախարարն ասաց, որ 2021-ին նախատեսվում էր 4.8 տոկոս տնտեսական աճ, բայց հաշվի առնելով նաեւ համավարակի երկրորդ ալիքի բացասական ազդեցությունը, արտաքին պահանջարկի փոփոխությունը՝ գնահատում են, որ հաջորդ տարվա համար իրատեսական կարելի է համարել 3.2 տոկոս տնտեսական աճի սցենարը։ Եկող տարի ծառայությունները կաճեն 4.1 տոկոսով, արդյունաբերությունը՝ 5.2, շինարարության ճյուղը՝ 4.9, իսկ գյուղատնտեսությունը՝ 3.9 տոկոսով:

Նիստից հետո ՀԺ-ի հարցերին է պատասխանել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

- Պարոն Մանուկյա՛ն, ֆինանսների նախարարությունը ճշգրտում է մտցրել եւ 2020-ի համար 7.9 տոկոս տնտեսական անկում է կանխատեսում, ինչո՞վ է պայմանավորված ակնկալվող անկման տեմպի այսչափ մեծացումը։

- Արդեն մոտ 7 տոկոս անկման չափով կանխատեսում կար, իսկ վերջին ճշգրտման ժամանակ 7.2 տոկոս էր գնահատականը։ Ելնելով որոշ տվյալների ուսումնասիրությունից, այո՛, արդեն 7.9 տոկոս տնտեսական անկման մասին ենք խոսում։ Ի թիվս այլոց, ասեմ՝ սա նաեւ պայմանավորված է նրանով, որ ՀՀ տնտեսությունը շուրջ 45 օր ըստ էության իր տնտեսական պոտենցիալի շրջանակներում կարողացավ պայքար մղել։ Այդ համատեքստում չմոռանանք, որ ռազմական ծախսերը չունեն ՀՆԱ-ի մեծացման հնարավորություն եւ մեծ հաշվով շատ քիչ են ազդում ընդհանուր տնտեսական ակտիվության վրա, բայց պարտադրված պատերազմի պատճառով մենք պետք է այդ ծախսերը իրականացնենք։ Այս ամենին գումարած նաեւ կորոնավիրուսով պայմանավորված հավելյալ դժվարությունները պատճառ են հանդիսացել, որ ֆինանսների նախարարության կանխատեսումները արդեն 7.9 տոկոսի շրջանակներում լինեն։

- 2021-ին ակնկալվող տնտեսական աճի կանխատեսումը եւս նվազել է՝ դառնալով 3.2 տոկոս, ինչո՞ւ սցենարն ավելի վատատեսական դարձավ։

- Նախնական նախագծով ակնկալվում էր 4.8 տոկոս աճ։ Այն անորոշությունները, որոնք այս պահին առկա են 2021-ի համար՝ կարող են հիմք հանդիսանալ դեպի ավելի ներքեւ միտված գնահատականների։ Բայց, այնուհանդերձ, հավասարակշռված սցենարի պարագայում ակնկալվում է, որ մոտավորապես 3.2 տոկոս տնտեսական աճ կունենանք 2021 թվականին։ Կարծում եմ, որ ռիսկերի գնահատման տեսանկյունից դա լավատեսական սցենար է։

- Ձեր տնտեսագիտական մոտեցումները որքանո՞վ են համապատասխանում ֆինանսների նախարարության վերանայած մոտեցումների հետ։

- Այս պահին մենք խոսում ենք ընդհանրական գաղափարների մասին, բայց այդ ընդհանրական գաղափարների կենսագործման առումով որոշակիությունը դեռեւս բավարար չափով հստակեցված չէ։ Իսկ բյուջետային գործընթացը ենթադրում է նաեւ կոնկրետ չափելի ծրագրերի ու դրանից ստացվելիք արդյունքների ներկայացում։ Կարծում եմ, որ եթե այս բյուջեն ընդունվի, ապա ամեն հաջորդ փոփոխության նախագիծը էլ ավելի կչեզոքացնի այն ռիսկերը, որոնք ներկա դրությամբ ծառացած են մեր տնտեսության առջեւ։

- Ռազմական գործողությունները ՀՀ տնտեսության վրա կոնկրետ ի՞նչ ազդեցություն թողեցին եւ հիմնականում ո՞ր ոլորտի վրա։

- Դրա ազդեցությունը ընդհանուր գնահատվում էր 1-1.5 տոկոսի շրջանակներում, ինչի մասին նաեւ Կենտրոնական բանկը որոշակի նախնական գնահատականներ էր հնչեցրել։ Ինչպես տեսնում եք մենք հասարակության առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունները իրականացրինք, որեւէ կենսաթոշակառու իր կենսաթոշակը ստանալու հետ կապված խնդիրներ չունեցավ, նպաստառուն նպաստների վճարման հետ կապված խնդիրներ չունեցավ։ Բայց պետական կառավարման համակարգի փոփոխությունների արդյունքում որոշակի ծախսային ուղղություններ շտկվեցին ու վերաբաշխումների միջոցով հնարավորություն ընձեռվեց դրանք ռազմական կարիքների վրա ուղղել։ Կհիշեք նաեւ, որ բյուջեի նախագծով 40 մլրդ դրամ ավելացում եղավ։ Մեծ հաշվով սրանք մեծացնում են ծախսային բազան, բայց եկամուտ չեն գեներացնում։ Եթե կապիտալ ծախսերի դեպքում դու ակնկալում ես, որ եկամուտներ կգեներացնես, ապա այս դեպքում առավելագույնը շատ փոքր չափով են նպաստում տնտեսական կյանքի աշխուժացմանը եւ ՀՆԱ-ի պոտենցիալի մեծացմանը։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում հայտնեց Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության եւ հետագայում տնտեսական զարգացման գործում դրա նշանակության կարեւորության մասին։ Կասե՞ք, թե տնտեսական առումով դա ինչ հնարավորություններ է բացում։

- Երբ այս հայտարարություններն արդեն ինչ-որ կոնկրետություն կստանան, այդ ժամանակ հնարավոր կլինի հնարավորություններն ամբողջական գնահատել։ Բայց ես ուզում եմ ասել, որ ընդհանրապես տրանսպորտային կապերի առումով փոփոխությունները չափազանց կարեւոր են գլոբալ համատեքստում։ Բայց սա միայն կոնկրետության դեպքում հնարավոր կլինի գնահատել։ Ակնհայտ է, որ փոխադարձ առեւտուրը սովորաբար  փոխշահավետ է, բայց թե ինչպես դու դա կյանքի կկոչես, հարց է, որը այս պահին  բավարար չափով հստակեցված կամ պարզաբանված չէ, որ մենք կարողանանք գնահատականների մասին խոսել։

- Այս փուլում Հայաստանը ի՞նչ քայլեր պետք է իրականացնի, որ տնտեսությունը հնարավոր լինի շատ արագ ոտքի կանգնեցնել։

- Նախ, կարծում եմ, որ շատ արագ պետք է իրականացնենք սոցիալական ինտեգրման քաղաքականությունը եւ կարողանանք որոշակի թիրախային ծրագրերի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին կամ քաղաքացիներին՝ որոնք այս պահին հնարավորություններ չունեն, աջակցել։ Քանի որ եռակողմ պայմանագրով ունենք նախատեսված 5 տարվա դրույթ, պետք է դրանից բխող ռիսկերը եւ մեր տնտեսության մոդեռնիզացումը էլ ավելի արագ տեմպով իրականացնենք։

Առաջին հերթին՝ հրատապ խնդիր է առկա «կրակը» հանգցնելը։ Կրակ ասելով՝ նկատի ունեմ սոցիալական որոշակի լարվածությունը, ճնշումը։ Երկրորդ՝ մեր տնտեսության մեջ տեխնոլոգիական բաղադրիչին էլ ավելի մեծ տեղ պետք է հատկացնել։ Ամեն ինչ պետք է անել, որ առաջիկա 5 տարում շատ ավելի մեծ դիմադրողականություն ունեցող եւ տեխնոլոգիապես զինված տնտեսություն ունենանք։

Տպել
2675 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ